Վոլֆգանգ Դրեմլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Դրեմլեր
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1954(1954-07-12)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Զալցգիթեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 174 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Վոլֆգանգ Դրեմլեր (գերմ.՝ Wolfgang Dremmler, հուլիսի 12, 1954(1954-07-12)[1], Զալցգիթեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ[2]։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վոլֆգանգ Դրեմլերն սկսել է 1973 թվականին՝ որպես Բրաունշվայգ քաղաքի «Այնտրախտ» թիմում, որը հանդես էր գալիս Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբում՝ Բունդեսլիգայում։ Այդ ակումբում նա անց է կացրել 6 տարի՝ մասնակցելով 138 հանդիպման և խփելով 9 գոլ։ 1979 թվականին Պաուլ Բրայտների երաշխավորությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», որի կազմում հանդես է եկել մինչև 1986 թվականը, երբ ծնկի ծանր վնասվածքի պատճառով ստիպված է եղել ընդհատել մարզական ակտիվ կարիերան։ Բունդեսլիգայում ընդհանուր առմամբ մասնակցել է 310 հանդիպման, խփել 15 գոլ[3]։ Ընդ որում՝ «Բավարիա»-ի կազմում չորս անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, երեք անգամ՝ Արևմտյան Գերմանիայի գավաթակիր, մեկ անգամ՝ Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից։ 1981 թվականի հունվարի 7-ից Դրեմլերը՝ որպես ԳՖՀ-ի ազգային հավաքականի կիսապաշտպան, մասնակցել է աշխարհի 1982 թվականի առաջնության որակավորման և եզրափակիչ փուլերի խաղերին, նրա կազմում հասել մինչև գլխավոր եզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով պարտվել է չեմպիոնի տիտղոսը նվաճած Իտալիայի թիմին, բավարարվել արծաթե մեդալով[4]։ Նա ընդհանուր առմամբ մասնակցել է միջազգային 27 հանդիպման, հեղինակել 3 գոլ[5]։

1986 թվականից Դրեմլերն անցել է մարզչական աշխատանքի։ 2016–17 մրցաշրջանի վերջում հրաժեշտ է տվել «Բավարիա»-ի պատանեկան կենտրոնի տնօրենի պաշտոնին և անցել կենսաթոշակի[6]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունխենի «Բավարիա»-ի կազմում

  • Բունդեսլիգայի չեմպիոն. 1979–80, 1980–81, 1984–85, 1985–86
  • DFB-Pokal (Արևմտյան Գերմանիայի գավաթի խաղարկություն). գավաթակիր՝ 1981–82, 1983–84, 1985–86. եզրափակիչ խաղի մասնակից՝ 1984–85
  • Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն. եզրափակիչ խաղի մասնակից՝ 1981–82

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում
  • FIFA World Cup (ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ). եզրափակիչ խաղի մասնակից՝ 1982

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Wolfgang Dremmler» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  3. Arnhold, Matthias (2016 թ․ սեպտեմբերի 22). «Wolfgang Dremmler - Matches and Goals in Bundesliga». RSSSF. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  5. Arnhold, Matthias (2016 թ․ սեպտեմբերի 22). «Wolfgang Dremmler - International Appearances». RSSSF. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «Hermann Gerland and Jochen Sauer to take the reins of Bayern Munich's new Youth Center». bavarianfootballworks.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Դրեմլեր» հոդվածին։