Վոլոդյա Աբրահամյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վոլոդյա Ղազարոսի Աբրահամյան
Ծնվել է1939
ԾննդավայրՓառակա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1962)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1982) և պրոֆեսոր (1984)
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՀԱՊՀ

Վոլոդյա Ղազարոսի Աբրահամյան (1939, Փառակա), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984)։ ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության վաստակավոր գործիչ (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդյա Ղազարոսի Աբրահամյանը ծնվել է Նախիջևանի Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում, 1939 թվականի հուլիսի 20-ին[1][2]։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտը։ 1984-1994 թվականներին եղել է նույն ինստիտուտի ֆիզիկայի, 1994 թվականից` Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիայի բնագիտական գիտակարգերի ամբիոնների վարիչ։

Մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է[1]։ Զբաղվել է ստատիկական էլեկտրականացման մեխանիզմների ուսումնասիրությամբ, այդ երևույթի վնասակարության գնահատման հարցերով, ինչպես նաև արդյունաբերության տարբեր բնագավառներում ստատիկական էլեկտրականությունից պաշտպանվելու միջոցառումների մշակմամբ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамян В.К., Статическая электризация сыпучих материалов при их промышленной обработке, Е., 1976 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 219 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։