Վոլոդյա Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլոդյա Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վոլոդյա Աբրահամյան
հունվարի 1, 1956(1956-01-01) - ապրիլի 10, 1993(1993-04-10) (37 տարեկան)
ԾննդավայրՎանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՃանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
ԳերեզմանՎանք
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արիության մեդալ

Վոլոդյա Աբրահամյան (հունվարի 1, 1956(1956-01-01), Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 10, 1993(1993-04-10), Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդյա Աբրահամյանը ծնվել է 1956 թ. հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Երևանի ռադիոէլեկտրոնային տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո Ստեփանակերտում աշխատել է որպես շինարար։ Այնուհետև տեղափոխվել է հայրենի գյուղ ու անդամագրվել ֆիդայական շարժմանը, իսկ կանոնավոր բանակի ստեղծումից հետո՝ ԿՊՇ-ի թիվ 3 մոտոհրաձգային գումարտակի կազմում որպես ականաձիգ մասնակցել ռազմագործողություններին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի Վանք գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վոլոդյա Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.