Վոլոդիմիր Տիխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդիմիր Տիխի
Ծնվել էփետրվարի 25, 1970(1970-02-25) (54 տարեկան)
ԾննդավայրՉերվոնոգրադ, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 1543906

Վոլոդիմիր Վիկտորովիչ Տիխի (ուկր․՝ Тихий Володимир Вікторович, փետրվարի 25, 1970(1970-02-25), Չերվոնոգրադ, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ուկրաինացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[1][2]։ Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ[3]։ Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (2018 թ․)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի փետրվարի 25-ին Լվովի մարզի Չերվոնոգրադ քաղաքում։ Դպրոցից հետո ընդունվել է ծննդավայրի հանքաբանության տեխնիկումը։ 1989-1991 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Բելառուսում կայանած ավիացիոն ստորաբաժանումում[5]։

1992 թվականին ընդունվել է Կիևի Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետ, որն ավարտել է 1997 թվականին։ Այնուհետև աշխատել է Studio 1+1, Danapris-Film հեռուստաստուդիաներում, ընդ որում՝ եղել է նաև այն ժամանակներում լայնորեն հռչակված Վերկա Սերդյուչկայի SV-Show Վերկա Սերդյուչկայի հետ հեռուստաշոուի ռեժիսորը[6]։ Բացի այդ, իր ուժերը փորձել է հեռուստատեսային ֆիլմեր ու սերիալներ նկարահանելու ասպարեզում։ Դրանից հետո անցել է վավերագրական, ավելի ուշ՝ գեղարվեստական ֆիլմերի նկարահանմանը։ Ընդսմին՝ իր ստեղծագործությունների մեծ մասում հանդես է եկել թե՛ որպես ռեժիսոր և թե՛ որպես սցենարիստ։ Միակ բացառությունը թերևս «Յոթերորդ երթուղին» (1997) ֆիլմն է, որի նկարահանմանը Տիխին մասնակցել է սոսկ որպես սցենարի համահեղինակ[7]։

Նա ակտիվորեն մասնակցել է "Տխմարներ։ Արաբեսկներ", "Ցտեսություն, Ուկրաինա!", "Բաբելոն'13" հեռուստանախագծերի իրագործմանը։ 2018 թվականին արժանացել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի՝ Արժանապատվության հեղափոխության մասին նկարահանած պատմա-վավերագրական ֆիլմաշարի համար[4]։ Մինչ այդ՝ 2015 թվականն, նրան շնորհվել էր Կիևի Երիտասարդություն միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակը՝ "Բաբելոն'13" -համար[2]

Քաղաքացիական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդիմիր Տիխին հանդես է եկել ի պաշտպանություն ուկրաինացի կինոռեժիսոր և սցենարիստ Օլեգ Սենցովի, ում Ռուսաստանում ձերբակալել են և 20 տարվա ազատազրկման դատապարտել՝ մեղադրելով ահաբեկչության մեջ[8][9]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդիմիր Տիխու ուշագրավ աշխատանքներից են[6][10][11][12]՝

Հեռուստաֆիլմեր
  • 2000: «Пісні забутого» (ռուս.՝ «Песни забытого», հայ․՝ Մոռացյալի երգերը), բեմադրող ռեժիսոր
  • 2007: «Доню моя» (ռուս.՝ «Доченька моя», հայ․՝ Դուստր իմ), բեմադրող ռեժիսոր
  • 2008: «Ґудзик» (ռուս.՝ «Пуговица», հայ․՝ Կոճակը), բեմադրող ռեժիսոր
  • 2008: «Таємничий острів»/ (ռուս.՝ «Таинственный остров», հայ․՝ Խորհրդավոր կղզին), բեմադրող ռեժիսոր
Հեռուստասերիալներ
  • 2003—2004: 12-սերիանոց «Весела компанія» (ռուս.՝ "Веселая компания", հայ․՝ Ուրախ ընկերախումբը), բեմադրող ռեժիսոր
  • 2005—2005: 8-սերիանոց «Навіжена» (ռուս.՝ "Сумасбродка", հայ․՝ Գլխից դուրս տվողը), բեմադրող ռեժիսոր
Կարճամետրաժ ֆիլմեր
  • 1992: "Андерграунд", 5 րոպե, սցենարիստ և բեմադրող ռեժիսոր
  • 1995: «Сокирра», 10 րոպե, սցենարիստ և բեմադրող ռեժիսոր
  • 1995: «Федір Достоєвський», ? րոպե, սցենարիստ և բեմադրող ռեժիսոր
  • 1996: «Дах», 6 րոպե, սցենարիստ և բեմադրող ռեժիսոր
  • 1996: «Русолонька», 27 րոպե, սցենարիստ և բեմադրող ռեժիսոր
  • 2009: «Мудаки. Арабески» կինոնախագիծ․ «По дорозі», 5 րոպե, ռեժիսոր
  • 2009: «Мудаки. Арабески»․ «Пам'яті Пітера», 4 րոպե, ռեժիսոր
  • 2009: «Мудаки. Арабески»: «Рекреації», 8 րոպե, ռեժիսոր
  • 2010: «Мудаки. Арабески»: «Свєта», 7 րոպե, ռեժիսոր
  • 2010: «Мудаки. Арабески»: «Інтро», 8 րոպե, ռեժիսոր
  • 2012: «Україно, Goodbye!» կինոնախագիծ․ «Гамбурґ», 6 րոպե, ռեժիսոր
  • 2012: «Україно, Goodbye!»: «Янгол смерті», 21 րոպե, ռեժիսոր
  • 2015: «Дідочок», 9 րոպե, սցենարիստ և ռեժիսոր
Վավերագրական ֆիլմեր
  • 2013: Відкритий доступ, համառեժիսոր
  • 2013: Պատմա-վավերագրական ֆիլմաշար՝ «Вавилон'13», համառեժիսոր
    • 2014: Լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Євромайдан. Чорновий монтаж», համառեժիսոր
    • 2014: Լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Сильніше, ніж зброя», համառեժիսոր
    • 2014: Պատմա-վավերագրական ֆիլմաշար՝ «Зима, що нас змінила», համառեժիսոր
    • 2014: Լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Наша Надія», ռեժիսոր
    • 2014: Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Після смерті», ռեժիսոր
  • 2016: Լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Бранці», ռեժիսոր
Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր
  • 2000: «Мийники автомобілів» (ռուս.՝ «Мойщики автомобилей», հայ․՝ Ավտոլվացողները), դրամա, սցենարիստ և ռեժիսոր
  • 2013: «Зелена кофта», թրիլլեր, ռեժիսոր
  • 2017: «Брама», գիտաֆանտաստիկ, ռեժիսոր
  • 2019: «Наші Котики», կատակերգություն, ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каталог Київського Міжнародного кінофестивалю «Молодість». Київ, 2000. — С.67;
  2. 2,0 2,1 Тихий Володимир Вікторович // Комітет з національної премії України імені Тараса Шевченка, 2018
  3. «Національна спілка кінематографістів України». www.ukrkino.com.ua. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Decree of the President of Ukraine from 7 березня 2018 year № 60/2018 «Про присудження Національної премії України імені Тараса Шевченка» (uk)
  5. Володимир Тихий замість жінки свариться з папугою Արխիվացված 2018-07-29 Wayback Machine // Gazeta.ua, 9 січня 2008
  6. 6,0 6,1 О. В. Безручко. Кінопедагогічна діяльність М. Г. Іллєнка // Культура і сучасність. — 2013. — № 1. — С. 126—131
  7. Володимир Тихий Արխիվացված 2018-07-29 Wayback Machine // Енциклопедія «кіно-кола», 2008
  8. Чим більше ми підтримуємо Олега Сенцова, тим більше виборюємо незалежність України, — Тихий Արխիվացված 2018-08-01 Wayback Machine // Громадське радіо, 23.05.2018
  9. Активісти під офісом Медведчука вимагали дій для звільнення політв'язнів Արխիվացված 2018-08-01 Wayback Machine // Радіо Свобода, 01.08.2018
  10. Володимир Тихий на сайті проєкту «Україно, Goodbye!», 2011
  11. Володимир Тихий // Сценарна майстерня, 2018
  12. Мийники автомобілів Արխիվացված 2018-01-11 Wayback Machine — Енциклопедія «Кіно-коло»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլոդիմիր Տիխի» հոդվածին։