Վոլոդիմիր Զելենսկու սպանության փորձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 2022 թվականի ապրիլին։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Զելենսկու նկատմամբ ձեռնարկվել է սպանության մի քանի փորձ։

Վոլոդիմիր Զելենսկու սպանության փորձեր, ուկրաինական կառավարության պաշտոնյաների և լրատվամիջոցների տվյալներով զինված հարձակումների փորձեր, որոնք միտված են եղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վերացմանը։ Վերջիններիս փոխանցմամբ՝ Զելենսկին կարողացել է խուսափել դրանցից, որոնք ձեռնարկվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ռուսամետ լրտեսների կողմից[1][2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա ռուսական ներխուժումն արագ ավարտելու համար՝ Ռուսաստանը պլանավորել էր զինված խմբեր ուղարկել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև և չեզոքացնել ուկրաինական ղեկավարությանը[3]։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ «Ռուսաստանի հիմնական մտադրությունը երկրի ղեկավար կազմի վերացումն էր, առավելագույն խուճապի ստեղծումը, և իր սեփական խամաճիկային կառավարության ստեղծումը»[4]։

Սպանության փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական կառավարության տվյալներով՝ 2022 թվականի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին հրահանգել է վերացնել Ուկրաինայի առաջնորդներին[5]։ Մարտի սկզբին Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է, որ չեչեն հատուկ ջոկատայինները, որոնք ուղարկվել էին Զելենսկուն սպանելու համար, ոչնչացվել են, իսկ այդ գործում ուկրաինացի ուժայիններին օգնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գործակալները, որոնք աջակցում էին Ուկրաինային[6]։

Նշվում է, որ 2022 թվականի փետրվարի վերջին Կիևում եղել է Վագների խմբավորման ավելի քան 400 ռուսաստանցի վարձկան, որոնք հանձնարարություն են ունեցել սպանելու Զելենսկուն և ապակայունացնել ուկրաինական կառավարությունն այնքան, որ Ռուսաստանն այդ երկրում վերցնի վերահսկողությունը[7]։

Փորձերի քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտության ընթացքում հակասական հաղորդագրություններ են ստացվել Զելենսկու դեմ մահափորձերի քանակի մասին։ Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը, խոսելով Украинская правда-ի հետ, անդրադարձել է այդ հարցին՝ նշելով, որ Ուկրաինայի օտարերկրյա գործընկերները նշում են երկու կամ երեք փորձի մասին։ «Ես վստահ եմ, որ դրանց թիվը մեկ տասնյակից ավելին է եղել»,- ասել է Պոդոլյակը[8]։

Ի հավելումն, շաբաթ օրը՝ 2022 թվականի փետրվարի 26-ին Կիևի արվարձաններից մեկում կանխվել է չեչեն վարձկանների խմբի կողմից սպանության փորձը, որի ժամանակ հնարավոր է նաև սպանված լինեն պոտենցիալ մարդասպանները[5]։

2022 թվականի մարտի սկզբին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Զելենսկին փրկվել է սպանության երեք փորձից։ Դանիլովն ընդգծել է Ռուսաստանի անվտնագության դաշնային ծառայության՝ պատերազմի դեմ հանդես եկող սպաների օգնությունը, որոնք տեղեկատվությունը կիսվել են ուկրաինական ուժերի հետ՝ Չեչնիայից մարդասպանների երկու խմբերի կողմից պլանավորվող հարձակումների վերաբերյալ[9]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստված է եղել ներխուժման պարագայում Զելենսկու հնարավոր մահվանը, սակայն չի նշել հավելյալ մանրամասներ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teh, Cheryl. «Volodymyr Zelenskyy has survived 'more than a dozen' assassination attempts by Russian agents, says presidential aide». Business Insider (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  2. Wagner group contractors were involved in Zelensky assassination plot, top Ukrainian official says, by CNN, David McKenzie and Ghazi Balkiz
  3. «Подоляк: єдина мета Росії – зайти до Києва та знищити керівництво України» [Podolyak: Russia's only goal is to enter Kyiv and destroy the leadership of Ukraine]. Слово і Діло (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  4. «Подоляк: Одна з цілей Росії – прибрати вище керівництво» [Podolyak: One of the goals of Russia is to remove the top leadership]. Слово і Діло (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  5. 5,0 5,1 «ЗСУ знищили кадирівців, що планували вбити Зеленського - розвідка» [The Armed Forces destroyed the Kadyrivites who were planning to kill Zelenskyi - intelligence]. Українська правда (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  6. Ball, Tom (2022 թ․ մարտի 10). «Spies accused of betraying Putin's Chechen units». The Times. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին. «Chechen fighters loyal to the Kremlin are being betrayed by Russian spies who are leaking their whereabouts to Ukrainian forces, an aide to President Zelensky has claimed. Aleksei Arestovich said that the FSB was 'quietly passing on' information about the movements of Chechen units.»
  7. Rana, Manveen (2022 թ․ փետրվարի 28). «Volodymyr Zelensky: Russian mercenaries ordered to kill Ukraine's president». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  8. Brown, Lee (2022 թ․ մարտի 9). «Zelensky has survived 'more than a dozen' assassination attempts, aide says». New York Post (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  9. Kaonga, Gerrard (2022 թ․ մարտի 4). «Volodymyr Zelensky survives three assassination attempts in one week». Newsweek (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  10. Ghosh, Poulomi (2022 թ․ մարտի 7). «'If Zelensky is assassinated': US says Ukraine has alternative plans». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.