Վոլխովի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլխովի հիդրոէլեկտրակայան
Տեսակhydroelectric dam?, հիդրոէլեկտրակայան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղադրությունՎոլխով
ՍեփականատերTGC-1?
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՎոլխով
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն86 մեգավատտ
Վոլխովի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ռուսաստանում
Վոլխովի հիդրոէլեկտրակայան

Վոլխովի հիդրոէլեկտրակայան (Վ. Ի. Լենինի անվան), հէկ ՌԴ-ում, Վոլխով գետի վրա, Լենինգրադի մարզում։ Կառուցվել է 1921—1926 թվականներին։ Սկզբնական հզորությունը՝ 58 Մվա, վերակառուցումից հետո՝ 66 Մվա։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը կազմում է 385 միլիոն կվա/ժ։ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են 13,5 մ բարձրությամբ բետոնե ջրթափ պատվարը, 140,5 մ երկարությամբ հէկի շենքը, միախուց շլյուզը և ձկնուղին։ Հէկի մեքենայական սրահում տեղակայված են 8 Մվա հզորությամբ 8 խոշոր և 1 Մվա հզորությամբ 2 փոքր հիդրոագրեգատներ։ Ճնշումային կառույցները գոյացնում են 4,3 կմ3 ծավալով ջրամբար (Իլմեն լիճը ներառյալ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 488