Վոլլաստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վոլլաստոն
Wollaston Lake, Saskatchewan.jpg
Տեսակսառցադաշտային լիճ
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա[1]
ՎարչատարածքՍասկաչևան[1]
Երկարություն113 կիլոմետր
ԲԾՄ398 մետր
Խորություն71 մետր
Մակերես2286 կմ²
Ծավալ75 կմ³
Ջրի պահման ժամանակ441 504 000 վայրկյան[2]
Ավազանի տարածք23 310 կմ²
Ավազանի երկիրԿանադա[1]
Լճից հոսող գետCochrane River?[1]

Վոլլաստոն (անգլ.՝ Wollaston Lake), լիճ Կանադայի Սասկաչևան նահանգում։ Գտնվում է նահանգի հյուսիս-արևելքում։ Կանադայի խոշորագույն լճերից մեկը` 2286 կմ² ջրային մակերեսով, ընդհանուր մակերեսը` 2681 կմ², Սասկաչևանի նահանգի երրորդ ամենամեծ լիճն է[3]։ Լճի երկարությունը 70 մղոն (112 կմ) է, առավելագույն լայնությունը 25 մղոն (40 կմ)[4]։ Ծովի մակերևույթից ունի 398 մ բարձրություն։ Նոյեմբերից հունիս ընկած շրջանում լիճը սառչում է[5]։ 1800 թվականին Պիտեր Ֆիդլերի կողմից հայտնաբերվել է Վոլլաստոն լիճը, այնուհետև օգտագործվել է մորթու առևտրով զբաղվող առևտրականների կողմից որպես տրանսպորտային միջանցք, երկու գետի միջև ընկած ջրբաժանի միջով։ 1821 թվականին անվանվել է անգլիացի քիմիկոս Ուիլիամ Հայդ Վոլլաստոն և բևեռախույզ Ջոն Ֆրանկլինի կողմից։

Լճի ափին գտնվող միակ բնակավայրը նույնպես կոչվում է Վոլլաստոն Լեյք (մոտ 800 բնակիչ) և գտնվում է լճի արևելյան ափին։ Լճի մոտ է գտնվում ոչ մեծ Վոլլաստոն Լեյք օդանավակայանը։ Լճի արևմտյան ափով է անցնում բոլոր եղանակներին գործող 905 ավտոմայրուղին, տրանսպորտային հաղորդակցության հարմարավետության համար ձմռան ամիսներին լճի ափերը միավորվում են ձմեռնուղով։ Հիմնական սնումը Գիկ գետից է, որը հոսում հարավ-արևմուտում։

Վոլլաստոնը աշխարհի ամենամեծ լիճն է, որը գտնվում է ջրբաժանի վրա և, բնականաբար, հոսում է երկու տարբեր ավազանների՝ Մակենզի և Չերչիլ գետի վրայով։ Լճից հյուսիս-արևմուտք գտնվում է Ֆոնտ դե Լակ գետի, Բլեք Լեյքի, Աթաբասկայի և Մակենզիի միջով թափվում է Հյուսիսային օվկիանոս։ Լճի հյուսիսարևելյան անկյունից միանում է Կոչրան գետով դեպի Դեր լճին, այնուհետև Չերչիլ գետի համակարգի միջոցով Հուդզոնի ծովին[6]։

Լճում զարգացած է սպորտային և սիրողական ձկնորսությունը։ Հատկապես շատ են շիղաձկները, գայլաձկները, լճի կարմրախայտը, արկտիկական ձամբռիկը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www4.rncan.gc.ca/search-place-names/unique/HANMS
  2. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/SNAM-143
  3. «Атлас Канады (таблицы крупных озёр по провинциям и другая информация)» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2010-08-20 
  4. Encyclopedia Canadiana, Grolier of Canada Limited, Toronto-Ottawa-Montreal, 1967, Volume 10, page 350
  5. «База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-19-ին։ Վերցված է 2015-12-18 
  6. «Canadian Encyclopedia»։ www.thecanadianencyclopedia.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-07-ին։ Վերցված է 2019-05-24 
  7. «Canada Fishing Online. Wollaston Lake»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-09-ին