Jump to content

Վոլինյան կոտորածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեղասպանության զոհերին նվիրված պողոտան Լեգնիցայում

Վոլինյան կոտորածները կամ Վոլինյան ջարդերը 1943-1944 թվականներին Արևմտյան Ուկրաինան ծագումով ոչ ուկրաինացիներից «մաքրելու» տխրահռչակ քաղաքականության մի մասն են։

Վոլինյան կոտորածներն սկսվել են փետրվարի 9-ին, երբ ուկրաինական ծայրահեղ ազգայնականների գրոհայինները հարձակվեցին Պարոսլ գյուղի վրա և կոտորեցին շուրջ 200 լեհերի։ Շուրջ երկու տարվա ընթացքում, բացի լեհերից և հայերից, ուկրաինական ծայրահեղականների և գրոհայինների զոհ դարձան տեղացի ռուսները, հրեաները, բելառուսները, գնչուները։ Ընդհանուր առմամբ՝ զոհվել է շուրջ 80 հազար մարդ, որից 50-60 հազարը լեհեր էին։ Ուկրաինացի ծայրահեղականների իրականացրած այս ցեղասպանության հիմնական տրամաբանությունն էր՝ չխնայել նույնիսկ մանկահասակ երեխաներին։ Խառն ամուսնությամբ ընտանիքներում բանդերականները մահվան սպառնալիքով ստիպում էին ուկրաինացիներին ինքնուրույն սպանել իրենց ոչ ուկրաինացի բարեկամներին։ Ով հրաժարվում էր՝ դատապարտվում էր դաժանագույն մահապատժի. նրանց ողջ-ողջ սղոցում էին, կացնահարում այլ կտտանքների ենթարկելուց հետո։

Հանցագործության կազմակերպիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դմիտրո Կլաչկիվսկի

Արևմտյան Ուկրաինան ծագումով ոչ ուկրաինացիներից «մաքրելու» տխրահռչակ հրամանը տվել է Դմիտրո Կլաչկիվսկին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]