Վոլեյս հուշարձան

Հուշարձան (անգլ.՝ Wallace Monument), 67 մետր բարձրությամբ քառակողմ աշտարակ։ Տեղադրվել է 1869 թվականին Շոտլանդիայի Ստըրլինգ քաղաքին կից բլրի վրա, Շոտլանդիայի ազգային հերոս Վիլիամ Վոլեյսի պատվին[1]։
Հուշարձանը կառուցվել է գոթական ոճով, Էբբի Քրեյգ բլրի վրա, Դանբլիի ճանապարհին, քաղաքից 1, 5 կմ հեռավորության վրա։ Ըստ լեգենդի, հենց այս բլրից է Ստըրլինգի կամրջի ճակատամարտից առաջ Վոլեյսը հետևել անգլիական բանակին, նախքան շոտլանդական զորքերին հարձակման հրաման տալը[2]։
Վոլեյսի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի անկյունում կանգնած է Վոլեյսի վիկտորյան արձանի բնօրինակը։ Քանդակագործն է շոտլանդացի Դավիթ Վոթսոն Սթիվենսոնը[3]։
Քաջարի սիրտ արձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմ եկեղեցու արձան «Ազատություն»
1996 թ.-ին Թոմ եկեղեցում կանգնեցվեց Վոլեյսի արձանը, որը կոչվում է «Ազատություն»։ Արձանի գաղափարը ծնվել էր «Քաջարի սիրտ» ֆիլմի դիտումից հետո.[4], որտեղ դերասան Մել Գիբսոնը մարմնավորում էր Վիլիամ Վոլեյսին։ Եկեղեցին վարձականել է արձանը Սթըլինգի խորհրդից, որը 1997 թվականին տեղադրված է եղել բլուր այցելողների ավտոկանգառում[4] The statue was deeply unpopular, being described as "among the most loathed pieces of public art in Scotland"[5]: Բազմաթիվ անգամ արձանը վանդալիզմի է ենթարկվել։ 2008 թվականին նախատեսվել է հեռացնել արձանը, սակայն վերադարձվել է եկեղեցուն, հետո անհաջող փորձ է արվել վաճառել այն աճուրդով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Wallace Monument - Stirling Tourist Attraction - Home»
- ↑ «Scottish Wars of Independence»։ BBC Scotland։ Վերցված է սեպտեմբերի 4, 2013
- ↑ «David Watson Stevenson RSA - Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851-1951»
- ↑ 4,0 4,1 Kevin Hurley (սեպտեմբերի 19, 2004)։ «They may take our lives but they won't take Freedom»։ Scotland on Sunday։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-01-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ «They may take our lives but they won't take Freedom»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2016-12-10
- ↑ «Wallace statue back with sculptor»։ BBC News։ հոկտեմբերի 16, 2009։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009