Jump to content

Վոլդեմորտի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաջիդ Նավազ՝ բրիտանացի ակտիվիստ, որը տարածել է տերմինը

Վոլդեմորտի էֆեկտ (անգլ.՝ Voldemort effect), սոցիալական երևույթ, որի ժամանակ մարդիկ վախենում են տալ ինչ-որ մեկի անունը, խոսել ինչ-որ բանի մասին կամ ընդունել դրա գոյությունը և հետևաբար ժխտում են դրան դիմակայելու ցանկացած փորձ[1][2]։ Արտահայտության հիմքը գալիս է «Հարի Փոթերի» վիպաշարում Լորդ Վոլդեմորտի հետ կապված հետևյալ արտահայտությունից՝ «նա, ում անունը չի կարելի տալ», քանի որ վախենում են նրանից կամ ժխտում են նրա գոյությունը[3][4][5][6]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտությունը տարածվել է բրիտանացի ակտիվիստ Մաաջիդ Նավազի կողմից 2015 թվականին, նա այն կիրառել է այնպիսի վերլուծաբանների, փորձագետների, սոցիալական մեկնաբանների և քաղաքական գործիչների համար, որոնք վախենում են կամ տատանվում են անվանել իսլամիզմի գաղափարախոսությունը՝ որպես իսլամական ահաբեկչության հիմքում ընկած պատճառ[7]։

Նավազը հայտարարել է, որ մարդիկ, որոնք հրաժարվում են ճանաչել արմատական իսլամը համեմատելի են Հոգվարթսի անդամների հետ, որոնք հրաժարվում են տալ Վոլդեմորտի անունը և կարծում են, որ եթե չտան վերջինիս անունը, ապա այդ կերպ նրանք կանխում են իրագործելի լուծման շուրջ բաց քննարկումը, ինչը հետևաբար սրում է իրավիճակը, առաջացնում է սարսափ, խուճապ և ավելի է փառաբանում նրա հզոր էության առասպելը[8]։ Մաջիդն ասում է, որ՝ «խնդրի մասին խոսելուց հրաժարվելը և այն չճանաչելը երբեք այն լուծելու լավ միջոց չէ»[9]։

Օգտագործման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորդ Վոլդեմորտը՝ Հարի Փոթերի վիպաշարի գլխավոր չարագործը, որն ազդել է նորաբանության ստեղծման վրա

«Վոլդեմորտի էֆեկտ» տերմինի ամենավաղ օգտագործումը եղել է 2008 թվականին Ավստրալիայի նորածինների առողջության հետազոտության մեջ, որտեղ հայտնել են, որ կաթնախառնուրդները հրապարակումների վերնագրերում կամ անոտացիաներում հազվադեպ են ի հայտ գալիս որպես երեխաների առողջության վերաբերյալ ռիսկի գործոն[10]։

2011 թվականին տերմինն օգտագործվել է ամերիկյան քաղաքականության մեջ և կիրառվել է այն քաղաքական գործիչներին նկարագրելու համար, որոնք մատնանշում են իրենց սիրելի քաղաքական գործիչներին պարզապես «մյուս կողմին բարկացնելու» համար[11]։

Ամերիկացի գրող Դոկտոր Ռիչ Մելհեյմի 2013 թվականին հրապարակված «Քրիստոնեական գրքում» տերմինն առաջին անգամ օգտագործվել է իր ներկայիս իմաստով՝ «նրանք, որոնք չեն ցանկանում տալ մի բանի անունը, որը վախեցնում է նրանց կամ խնդիրներ է առաջացնում նրանց համար»: Հեղինակը ընթերցողին ասում է, որ «մենք պետք տանք նրա անունը, թե ինչ է նա և ով է նա, որպեսզի կարողանանք զբաղվել իրական խնդրի, ոչ թե առասպելի հետ»[12]:

«Ես սա անվանում եմ Վոլդեմորտի էֆեկտ՝ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերի» գրքերի չարագործի անունով: Տիկին Ռոուլինգի գեղարվեստական ​​աշխարհում շատ լավամիտ մարդիկ այնքան են սարսափում Վոլդեմորտի չարությունից, որ անում են երկու բան, նրանք Վոլդեմորտին տալիս են մականուն՝ «Նա, ում անունը չպետք է տալ» և նրանք ժխտում են վերջինիս գոյությունը, սակայն այդ ամենը միայն մեծացնում է հասարակական խուճապը՝ դրանով իսկ մեծացնելով Վոլդեմորտի ուժը»։

«
»
Մաջիդ Նավազ, «Իմ ծագումը, իմ ճակատագիրը, Քրիստոնեության հիմնական «արժեքի առաջարկը»»

2015 թվականին Նավազի կողմից այս արտահայտությունը հանրահռչակելուց հետո այն օգտագործվել է հիմնականում ձախակողմյաններին քննադատելու համար, որոնք բարձրաձայն կերպով դատապարտում են իսլամի ցանկացած օրինական քննադատություն և փոխարենը առաջ են քաշում այնպիսի բաներ, ինչպիսիք են խաչակրաց արշավանքները, նրանցից ոմանք նույնիսկ մեղադրում են զոհերին իսլամական ծայրահեղականությունը ծաղրի ենթարկելու համար (օրինակ՝ Չառլի Էդբոյի ծաղրանկարիչներին): Այս դիրքորոշումը ազդել է «Վոլդեմորտի էֆեկտ» տերմինի վրա, որի անունը նշելը Հարրի Փոթերի վիպաշարում տաբու է և այս իրավիճակում արգելված է պարզապես հայտարարել, որ իսլամական ֆաշիզմը «քաղաքականացված կրոն» է, որը պետք է բաց լինի քննադատության համար[13]։

2015 թվականին տերմինն օգտագործել է հակաահաբեկչության դեմ պայքարի բրիտանացի փորձագետ Հարաս Ռաֆիկը, որը նշել է, որ իսլամական ծայրահեղականությունը Միացյալ Թագավորությունում հանդես է գալիս որպես «Լորդ Վոլդերմորտի» տաբուական թեմա, որով ըստ նրա իսլամիստական գաղափարախոսությունը պիտակավորելու և դատապարտելու փորձը ձախողում է (արևմտյան առաջնորդների կողմից): Ռաֆիկը հայտարարել է՝ «մինչ այժմ շատ է եղել Վոլդեմորտի էֆեկտը, որի անունը չի նշվում և ոչ ոք իրականում դուրս չի եկել և ասել, որ դա իսլամիստական գաղափարախոսություն է»[14]։

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվել արմատական իսլամը չճանաչելու համար և փոխարենը ընտրել է «բռնի ծայրահեղականության» հռետորաբանությունը: Խառնաշփոթի օրինակ է եղել այն բանից հետո, երբ 2016 թվականին Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգությունից հետո վարչակազմը հրապարակել է 911 դիսպետչերների հետ հրաձիգի զրույցի խիստ փոփոխված ձայնագրությունները՝ ԴԱԻՇ-ին տված հավատարմության երդումը և որպես «իսլամական զինվոր» իրեն բնորոշելը բաց են թողվել արձանագրություններից[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brian Morris (3 December 2015). «Islamism, Atheism And The 'Voldemort' Effect». Վերցված է 30 January 2024-ին.
  2. Clara Henry (15 August 2017). I've Got My Period. So What?. Sky Pony Press. ISBN 9781510714236.
  3. «Reformed ex-Islamist says society needs to take on 'Voldemort-effect'». Nine News Australia. 29 October 2015. Վերցված է 30 January 2024-ին.
  4. Matthew Yglesias (16 January 2011). «The Voldemort Effect». Վերցված է 30 January 2024-ին.
  5. Rev. Peter Hendriks Okello (8 August 2018). The Real Deal: Making the Case for the One True God. FriesenPress. ISBN 9781525530234.
  6. Ali A. Rizvi (22 November 2016). The Atheist Muslim: A Journey from Religion to Reason. St. Martin's Publishing Group. ISBN 9781250094452.
  7. Maajid Nawaz. «We Treat Radical Islam Like Voldemort — That's Bad for a Very Counterintuitive Reason». Վերցված է 30 January 2024-ին.
  8. D.C. Collier (December 2016). My Origin, My Destiny Christianity's Basic "Value Proposition". WestBow Press. ISBN 9781512766202.
  9. Ali A. Rizvi (22 November 2016). The Atheist Muslim: A Journey from Religion to Reason. St. Martin's Publishing Group. ISBN 9781250094452.
  10. Julie P. Smith, Mark D. Dunstone, Megan E. Elliott-Rudder (December 2008). 'Voldemort' and health professional knowledge of breastfeeding – do journal titles and abstracts accurately convey findings on differential health outcomes for formula fed infants? (Report). Վերցված է 30 January 2024-ին.{{cite report}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Matthew Yglesias (16 January 2011). «The Voldemort Effect». Վերցված է 30 January 2024-ին.
  12. Dr. Rich Melheim (30 April 2013). Holding Your Family Together. Baker Publishing Group. ISBN 9781441266668.
  13. Brian Morris (1 December 2015). «Islamism, atheism, and the 'Voldemort' effect». Վերցված է 30 January 2024-ին.
  14. Matt Dathan (20 July 2015). «Western leaders have been treating Islamic extremism like 'Lord Voldemort'». The Independent. Վերցված է 30 January 2024-ին.
  15. Ali A. Rizvi (22 November 2016). The Atheist Muslim: A Journey from Religion to Reason. St. Martin's Publishing Group. ISBN 9781250094452.