Վոլգոգրադ արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Վոլգոգրադ արենա
Volgograd Arena 2018-06-24 02.jpg
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՎոլգոգրադ և Լենինի պողոտա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Բացված2018
ՍեփականատերՎոլգոգրադի մարզ
Տարողություն45 568
Տնային թիմFC Rotor Volgograd և ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018
Կոորդինատներ: 48°43′48″ հս․ լ. 44°33′0″ ավ. ե. / 48.73000° հս․. լ. 44.55000° ավ. ե. / 48.73000; 44.55000
Վոլգոգրադ արենաը գտնվում է Ռուսաստանում
Վոլգոգրադ արենա
Volgograd Arena Վիքիպահեստում

Վոլգոգրադ արենա (ռուս.՝ Волгоград-арена), 2018 թվականի աշխարհի առաջնության համար Վոլգոգրադում կառուցված միջազգային կարգի ֆուտբոլային մարզադաշտ: Արենան կառուցվել է նախկին Ցենտրալնի մարզադաշտի տեղում, Վոլգա գետի ափին՝ Մամաև կուրգանի ստորոտում:

2012 թվականին Վոլգոգրադն ընդգրկվել է 11 քաղաքների ցանկում, որտեղ կանցկացվեն 2018 թվականի աշխարհի գավաթի խաղերը: Մարզադաշտում պետք է անցկացվեն խմբային փուլի չորս խաղեր: Առաջնության ավարտից հետո շինարարությունը նախատեսվում է օգտագործել որպես «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի հիմնական մարզադաշտը և տարբեր զանգվածային միջոցառումների բազմաֆունկցիոնալ համալիր:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի մոդել

Մարզադաշտի նախագծումն իրականացրել է մոսկովյան «Սպորտ-ինժեներական» ընկերությունը, որը հաղթել է բաց մրցույթում, շինարարական կապալառուն «Ստրոյտանսգազ» ԲԲԸ-ն էր:

Նախագծի ընդհանուր արժեքը, ներառյալ իրական շինարարական աշխատանքները, ի սկզբանե տեղական իշխանությունների կողմից գնահատվել են 10 միլիարդ ռուբլի[1]: 2014 թվականի հոկտեմբերին Վոլգոգրադի 2018 թվականի աշխարհի առաջնության մարզադաշտի կառուցման նախնական արժեքը կազմել է 17 միլիարդ ռուբլի[2]:

Մարզադաշտի տարողությունը 45 հազար տեղ է[3], ներառյալ 2280 տեղ լրատվամիջոցների համար և 640 VIP տեղեր[4], 460 տեղ հաշմանդամություն ունեցող անձնաց համար: Մարզադաշտն ունի իր ճարտարապետական առանձնահատկությունը`խոշոր կայմապարաններով տանիք, ֆասադը կոնաձև է, դեպի ներքև նեղացող:

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգոգրադ արենայի շինարարությունը իրականացվել է մի քանի փուլով: 2015 թվականին «Ստրոյտանսգազ» ԲԲԸ-ն իրականացրել է աշխատանքների նախապատրաստական փուլը, ներառյալ Ցենտրալնի մարզադաշտի շենքի կառույցների ապամոնտաժման և նախկինում գոյություն ունեցող ինժեներական ցանցերի օգտագործման աշխատանքները: Իրականացվել է շինարարության հիմնական աշխատանքների մի մասը, սկսվել են մարզադաշտի կրող կառույցների և ներքին ինժեներական ցանցերի տեղադրումը:

2016 թվականին ավարտվել է մարզադաշտի և տրիբունաների մոնոլիտ կառույցների կառուցումը, որի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 120 հազար մ3 բետոն: Արենայի շենքի ներսում սկսվել են ավարտական աշխատանքները: Ընդհանուր կապալառուի մասնագետները սկսել են ներքին ինժեներական համակարգերի տեղադրման աշխատաքները, շինարարները սկսել են առանձին կանգնած շենքերի համալիրի կառուցումը` մուտքեր, տոմս-տաղավարներ, անցակետեր:

Մարզադաշտի կառուցման ավարտը նախատեսվել է 2017 թվականի դեկտեմբերին: 2018 թվականի մարտին մարզադաշտը դեռևս պատրաստ չի եղել, ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ մինչև մայիս այն կգործարկվի[5]: Մարզադաշտը գործարկվել է 2018 թվականի ապրիլի 3-ին[6]:

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Ժամ Թիմ #1 Res. Թիմ #2 Խումբ Այցելուներ
Հունիսի 18, 2018 21:00 Թունիս Թունիս 1–2 Անգլիա Անգլիա Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ G 41,064[7]
Հունիսի 22, 2018 18:00 Նիգերիա Նիգերիա 2–0 Իսլանդիա Իսլանդիա Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ D 40,904[8]
Հունիսի 25, 2018 17:00 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 2–1 Եգիպտոս Եգիպտոս Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ A 36,823[9]
Հունիսի 28, 2018 17:00 Ճապոնիա Ճապոնիա Լեհաստան Լեհաստան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ H

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]