Վոլգայի ծովալճակներ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վոլգայի ծովալճակներ
Volga lagoon.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Ֆեոդոր Վասիլև
տարի 1870
բարձրություն 70 սանտիմետր
լայնություն 127 սանտիմետր
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Տրետյակովյան պատկերասրահ
հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ

«Վոլգայի ծովալճակներ» (ռուս.՝ Волжские лагуны), ռուս նկարիչ, բնանկարի վարպետ վաղամեռիկ Ֆեոդոր Վասիլևի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1870 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 70 × 127 սմ[1]: «Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականի ամառային ամիսներին քսանամյա նկարիչ Ֆեոդոր Վասիլևը մեկնել է դեպի Վոլգա գետի հովիտ: Ճամփորդությանը մասնակցում էին նաև նկարիչներ Իլյա Ռեպինն ու Եվգենի Մակարովը, ինչպես նաև երաժիշտ Վասիլի Ռեպինը (Իլյա Ռեպինի կրտսեր եղբայրը)[2]: Արվեստագետները ճանապարհորդության զգալի մասն անցկացրել են ներկայիս Ժիգուլյովսկ քաղաքային օկրուգի Շիրյաևո գյուղում, որն ընկած է Վոլգայի աջ ափին՝ Ժիգուլյովյան լեռների ստորոտին[3]:

Այդ ճամփորդությունից վերադառնալուց հետո Ֆեոդոր Վասիլևը նկարել է մի քանի ստեղծագործություններ՝ օգտագործելով Վոլգայում արված էտյուդներից: «Վոլգայի ծովալճակներ» կտավի հետ միասին հեղինակը վրձնել է նաև այլ նկարներ՝ «Վոլգայի տեսարան: Բեռնանավեր» և «Վոլգայի ափն անձրևից հետո»[4]:

«Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նկարչի հետմահու ցուցահանդեսի ժամանակ, որը կայացել է 1874 թվականի հունվար ամսին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում[5]: Պավել Տրետյակովն այս նկարը ձեռք է բերել անձնական հավաքածուի համար (դրա հետ միասին նաև «Ձմեռը Ղրիմում», «Ղրիմի լեռները ձմռանը», «Նավակում Ղրիմի ափեր մոտ» և «Երեկո» նկարները) պարտքի դիմաց, որը հեղինակը չէր կարողանում հետ վերադարձնել հիվանդության, հետո նաև մահվան պատճառով[6]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է բնության լարված վիճակը՝ նախքան ամպրոպի սկսվելը: Թանձրացած մուգ ամպերը կախված են մերձափնյա ծովալճակի և հետին պլանում պատկերված բլուրի վրա[7]:

Այսօր «Վոլգայի ծովալճակներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում. գույքագրման համարն է № 902:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 100. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Письмо И. Е. Репина П. В. Алабину (26 января 1895 года)» (HTML)։ Музей истории Самарской области — museum.samgd.ru։ Վերցված է 2014-04-17 
  3. «Волжская Швейцария или жемчужина Жигулей» (HTML)։ gubernya63.ru։ Վերցված է 2014-04-17 
  4. Г. В. Дятлева Мастера пейзажа. — Москва: Вече, 2002. — 304 с.
  5. Ф. С. Мальцева Федор Александрович Васильев. — Л.: Художник РСФСР, 1986. — С. 42. — 214 с.
  6. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Брук, Яков Владимирович, Иовлева, Лидия Ивановна. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 100. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  7. Ф. С. Мальцева Федор Александрович Васильев. — М.: Искусство, 1984. — С. 145—149. — 272 с.