Jump to content

Վյուռնոն Անիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյուռնոն Անիտա
հոլ.՝ Vurnon Anita
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 4, 1989(1989-04-04)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Վիլլեմստադ, Նիդերլանդական Անտիլներ, Նիդերլանդների Թագավորություն
Հասակ 167 սանտիմետր
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք full-back

Վյուռնոն Սանբենիտո Անիտա (հոլ.՝ Vurnon Sanbenito Anita,ապրիլի 4, 1989(1989-04-04)[1], Վիլլեմստադ, Նիդերլանդական Անտիլներ, Նիդերլանդների Թագավորություն), հոլանդացի և կուրասաացի ֆուտբոլիստ, «Վոլենդամ» ակումբի աջ պաշտպան և հենակետային կիսապաշտպան։

2010 թվականին երեք հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում։ 2021-2023 թվականներին խաղացել է Կուրասաոյի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ սկսել է խաղալ չորս տարեկանում՝ համանուն քաղաքի «Մարսեն» ակումբում[2], որը գտնվում է Ուտրեխտի հյուսիսում։

Վեց տարեկանում ծնողների հետ վերադարձել է Վիլլեմստադ, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստը սկսել է խաղալ տեղի թիմում, սակայն մեկ տարի անց՝ 1997 թվականին, նրա ընտանիքը որոշել է կրկին տեղափոխվել Նիդերլանդներ, որպեսզի կարողանա շարունակել ֆուտբոլով զբաղվել «Մարսենում»։ Մարզումներից մեկի ժամանակ նրա վրա ուշադրություն են դարձրել Ամստերդամի «Այաքսի» սկաուտները, ինչից հետո երիտասարդ պաշտպանը տեղափոխվել է նրանց ֆուտբոլային ակադեմիա[3]։ «Այաքսում» խաղացել է տարբեր տարիքային խմբերի բոլոր թիմերում[2]։ 2005 թվականի ապրիլի 4-ին իր տասնվեցերորդ տարեդարձի ժամանակ եռամյա պայմանագիր կնքել է «Այաքսի» հետ[4]։

2006 թվականի մարտի 19-ին նորամուտն է նշել «Գրոնինգենի» դեմ խաղում «Այաքսի» հիմնական թիմում․ խաղն ավարտվել է «Այաքսի» 3։ 2 հաշվով պարտությամբ։

2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Վալվեյկ»։ 2021 թվականի ամռանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով[5]։ 2022 թվականի հուլիսին նոր պայմանագիր է կնքել «Վալվեյկի» հետ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը[6]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել 2005 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում Պերուում՝ Նիդերլանդների երիտասարդական հավաքականի կազմում, Պերուում Նիդերլանդները նվաճել են բրոնզե մեդալներ՝ երրորդ տեղի համար խաղում 2:1 հաշվով գերազանցելով Թուրքիայի երիտասարդական հավաքականին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի միակ երեխան է։ Երբ ընդամենը ութ ամսական էր, նրա ընտանիքը Կյուրասաոյից տեղափոխվել է Նիդերլանդներ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»

  • Նիդերլանդների չեմպիոն (2)՝ 2010/11, 2011/12
  • Նիդերլանդների փոխչեմպիոն (2)՝ 2006/07, 2009/10
  • Նիդերլանդների գավաթի գավաթակիր (3)՝ 2005/06, 2006/07, 2009/10
  • Նիդերլանդների սուպերգավաթի գավաթակիր՝ 2007

«Վոլենդամ»

  • Նիդերլանդների առաջին դիվիզիոնի հաղթող

Նիդերլանդների հավաքական

  • Երրորդ տեղ պատանիների աշխարհի առաջնությունում (Մ-17)՝ 2005
  • Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակչի մասնակից (Մ-17)՝ 2005

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Երկրի գավաթ Լիգայի գավաթ Երկրի սուպերգավաթ Եվրոպական գավաթներ[7] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2005/06 1 0 1 0 0 0 0 0 2 0
2006/07 1 0 0 0 0 0 1 0 2 0
2007/08 0 0 0 0 0 0 0 0 0 0
2008/09 16 0 0 0 5 0 21 0
2009/10 26 0 5 1 4 0 35 1
2010/11 31 3 4 1 1 0 10 0 46 4
2011/12 33 2 2 0 1 0 8 0 44 2
2012/13 1 0 0 0 1 0 0 0 2 0
Ընդամենը 109 5 12 2 3 0 28 0 152 7
Նյուքասլ Յունայթեդ 2012/13 25 0 1 0 0 0 11 1 37 1
2013/14 34 1 1 0 2 0 37 1
2014/15 19 0 1 0 1 0 21 0
2015/16 28 1 0 0 1 0 29 1
2016/17 27 0 1 0 3 0 31 0
Ընդամենը 133 2 4 0 7 0 11 1 155 3
Ընդամենը կարիերայի ընթացքում 242 7 16 2 7 0 3 0 39 1 307 10

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com
  2. 2,0 2,1 «Vurnon Anita geeft @ntwoord» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «Prof's — vv Maarssen» (հոլանդերեն). vvmaarssen.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. «Contract bij Ajax als verjaarscadeau» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. «Vurnon Anita maakt rentree bij RKC Waalwijk» (հոլանդերեն). rkcwaalwijk.nl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Vurnon Anita verlengt contract met één jaar bij RKC Waalwijk» (հոլանդերեն). rkcwaalwijk.nl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Лига Европы УЕФА
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյուռնոն Անիտա» հոդվածին։