Վյոմմիտրա
Ռոբոտ-հումանոիդ | |
| Մասնագիտություն | |
|---|---|
| Անդրոիդ | |
| Նկարագրություն | |
Կապված մասնագիտություններ | Օդաչու |
Վյոմմիտրա (հինդիից՝ vyōma՝ «տիեզերք», և mitra՝ «ընկեր»), կանացի տեսքով մարդանման ռոբոտ՝ նախատեսված տիեզերական թռիչքների համար։ Վյոմմիտրան նախագծվել է Հնդկաստանի Կերալա նահանգի Տրիվանդրամ քաղաքի` Վիկրամ Սարաբհայի անվան տիեզերական կենտրոնում և մշակվել է «Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության» կողմից (ISRO)՝ «Գագանյան» օրբիտալ տիեզերանավի ղեկավարման համար։ Վյոմմիտրան առաջին անգամ ներկայացվել է 2020 թվականի հունվարի 22-ին՝ Բանգալորում կայացած Տիեզերական թռիչքների և հետազոտությունների միջազգային գիտական համախորհրդակցությունում[1][2]։
Բարձր ճնշմանը թրթիռներին դիմակայելու համար Վյոմմիտրան հիմնականում կառուցված է ալյումինե համաձուլվածքից[3]։ Նա հնդկացի տիեզերագնացներին ուղեկցելու է տիեզերական թռիչքների ժամանակ, ինչպես նաև մաս է կազմելու «Գագանյան» տիեզերանավի առաքելությունների անօդաչու փորձարկումներն իրականացնելիս[4][5]։ Վյոմմիտրան իր առաջին թռիչքը կիրականացնի 2025 թվականի 4-րդ քառորդում անօդաչու «Գագանյան-1» տիեզերանավով[6]։
Նպատակներ և ընդունակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբոտը հանդիսանում է ISRO-ի նպատակի մի մասը՝ ուղղված կենդանիների փոխարինմանը ռոբոտ-հումանոիդներով՝ փորձարարական առաքելություններ իրականացնելու համար, ինչն արվում է այն նպատակով, որպեսզի լավագույնս ընկալվեն ճառագայթման և անկշռության պայմանների ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա՝ տիեզերական ճանապարհորդությունների ժամանակ[7]։
Վյոմմիտրան կարող է նմանակել մարդկային գործունեությունը, ճանաչել տարբեր մարդկանց և պատասխանել նրանց հարցերին[4] ինչպես հինդիով, այնպես էլ անգլերենով։ Ակնկալվում է, որ ռոբոտը փորձարկումներ իրականացնելու նպատակով «Գագանյան» անօդաչու տիեզերանավում կգտնվի՝ միկրոգրավիտացիայի և մոդուլի պարամետրերի մոնիտորինգի պայմաններում։ Փորձարկվող տիեզերանավերի առաքելությունների իրականացման նպատակով նա նաև կօգնի տիեզերագնացներին՝ նմանակելով մարդկային գործառույթներ[8]։ Նա կարող է ղեկավարել շրջակա միջավայրի և կենսապահովման վերահսկողական համակարգերը[5], իրականացնել միացումների տախտակադրվագի օպերացիաները և տալ նախազգուշացումներ՝ մթնոլորտի ճնշման փոփոխության վերաբերյալ[8][9]։
Առաքելության շրջանակներում Վյոմմիտրայի առաջին անօդաչու թռիչքը նախատեսված է 2025 թվականի վերջին քառորդում, իսկ առաջին օդաչուական անձնակազմով թռիչքը՝ 2027 թվականին[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gaganyaan mission: Meet Vyommitra, the talking human robot that Isro will send to space». India Today (անգլերեն). India Today. 2020 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «IAA-ISRO-ASI Symposium on Human Space Flight and Exploration was organised at Bangalore - ISRO». isro.gov.in (անգլերեն). Индийская организация космических исследований. 2022 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «ISRO finalises design of skull for the humanoid on Gaganyaan mission». The Indian Express (անգլերեն). 2024 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
- 1 2 «Meet Vyommitra, first Indian 'woman' to ride to space». The Hindu (անգլերեն). 2020 թ․ հունվարի 22. 0971-751X. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
- 1 2 «ISRO to send humanoid Vyommitra in unmanned Gaganyaan spacecraft ahead of human spaceflight». The Economic Times. 2020 թ․ հունվարի 24. 0013-0389. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
- 1 2 Dinner, Josh (2025 թ․ մայիսի 8). «India delays 1st Gaganyaan astronaut launch to 2027». Space.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Why is India sending humanoid robots into space?» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
- 1 2 «First glimpse of 'Vyommitra', the humanoid for Gaganyaan; it's a 'She'». The Times of India. 2020 թ․ հունվարի 22. 0971-8257. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Anonna Dutt (2020 թ․ հունվարի 23). «Isro unveils humanoid that will take Gaganyaan flight». hindustantimes.com (անգլերեն). Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 8-ին.