Վյաչեսլավ Մկրտիչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Մկրտիչև
Вячеслав Мкртычев
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվականփետրվարի 22, 1952 (72 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄարզիչԷդուարդ Կասպարով,
Ալեքսանդր Կոլմանովսկի
Կարիերայի ավարտ1981
ԱմուսինՄարիա Գուլեգինա
Մեդալները
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Բուխարեստ 1979 74 կգ
Բրոնզ Պրևիձա 1980 74 կգ
ԽՍՀՄ առաջնություն
Ոսկի Ուլյանովսկ 1972 74 կգ
Բրոնզ Ալմա-Աթա 1975 74 կգ
Ոսկի Զապորոժիե 1978 74 կգ
Արծաթ Դոնի Ռոստով 1981 82 կգ

Վյաչեսլավ Մկրտիչև (ռուս.՝ Вячеслав Андроникович Мкртычев, ծն. փետրվարի 22, 1952(1952-02-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), խորհրդային հունահռոմեական ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1972, 1978), Եվրոպայի առաջնության կրկնակի մեդալակիր (1979, 1980), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1972), ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (2001)[1], Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով (2006)[2] և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով (2010)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Մկրտիչևը ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին Բաքվում՝ հայկական ընտանիքում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 14 տարեկանից՝ Էդուարդ Կասպարովի և Ալեքսանդր Կոլմանովսկու ղեկավորությամբ։ 1972 և 1978 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1979 թվականին հասել է մինչև Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է գործող չեմպիոն Ֆերենց Կոչիշին (Հունգարիա)։ 1979 թվականի աշխարհի առաջնությունում Վյաչեսլավ Մկրտիչևը հունգարացի ըմբիշին հաղթում էր 9։2 հաշվով, սակայն նրա միավորներից դատավորների կողմից հանվեց «պասիվության» պատճառով։ Դրանից հետո Կոչիշն անցավ եզրափակիչ և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ ԽՍՀՄ հավաքականի մազիչ Գենադի Սապունովը դա մեկնաբանեց որպես խորհրդային ըմբիշների նկատմամբ դատավորների ընդունած որոշումների անարդարության վառ օրինակ[4]։

1980 թվականին Վյաչեսլավ Մկրտիչևը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1981 թվականին ավարտեց իր մարզական կարիերան։ Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ, եղել է «Մարզական պատրաստության կենտրոնի» ավագ մարզիչը։ Ներկայումս Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի պետական մարզիչ[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից ամուսնացած է օպերային հայտնի երգչուհի Մարիա Գուլեգինայի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսաստանի նախագահի հրամանը մարզիկներին, մարզիչներին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործիչներին ՌԴ պետական պարգևներ շնորհելու մասին
  2. ՌԴ նախագահի հրամանը «ՌԴ պետական պարգևներ շնորհելու մասին»
  3. ՌԴ նախագահի հրամանը սպորտի բնագավառի գործիչներին պետական պարգևներ շնորհելու մասին(չաշխատող հղում)
  4. Գենադի Սապունով. «Կարելինի պարտության համար ինչ-որ մեկն ստիպված է պատասխան տալ»
  5. «Պրոֆիլը Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  6. Մարիա Գուլեգինա. «Բացված սեղանների առաջ երբեք չեմ երգում»

Արտաքին հղումներ և աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]