Վյաչեսլավ Բիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վյաչեսլավ Բիկով
Slava Bykov.jpg
Վյաչեսլավ Բիկովը Լոզանում, 2011 թվական
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`ռուս
Մասնագիտացում`կենտրոնական հարձակվող
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ`1960 թվական հուլիսի 24
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Չելյաբինսկ
Վյաչեսլավ Բիկովի ինքնագիրը

Վյաչեսլավ Արկադիի Բիկով ((ռուս.)Вячесла́в Арка́дьевич Бы́ков, ծնվել է 1960 թվականի հուլիսի 24-ին, Չելյաբինսկ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս հոկեյիստ (կենտրոնական հարձակվող) և մարզիչ։ Հնգակի Աշխարհի չեմպիոն և կրկնակի Օլիմպիական խաղերի չեմպիոն ԽՍՀՄ, ԱՊՀ և Ռուսաստանի հավաքականների կազմերում։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ։

Բացի ռուսականից, Բիկովը 2003 թվականից ունի նաև շվեյցարական քաղաքացիություն[2]: Նրա որդի Անդրեյը նույնպես հոկեյ է խաղում, ելույթ է ունենում շվեյցարական «Ֆրիբուր Գոտերոն» թիմի կազմում և արդեն ներգրավվել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականներում։

2012 թվականի մայիսին մտել է ԲԿՄԱ Հոկեյի ակումբի Դիտորդական խորհրդի կազմի մեջ[3]:

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկան հասակից սկսել է խաղալ «Սելխոզվուզովեց» մեծահասակների թիմում։ 1979-1980 թվականների մրցաշրջանում նորամուտել է ԽՍՀՄ առաջնությունում («Մետալուրգ» Չելյաբինսկ)։ Դարձել է թիմի լավագույն նշանառու՝ 50 տափօղակ 60 խաղում[4]: 1980-1982 թվականների ելույթ է ունեցել «Տրակտոր» (Չելյաբինսկ) թիմի կազմում, 1982-1990 թվականներին՝ ԲԿՄԱ, 1990-1998 թվականներին՝ շվեյցարական «Ֆրիբուր Գոտերոն», 1998-2000 թվականներին՝ «Լոզան»։

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1983 թվական), ԽՍՀՄ յոթակի չեմպիոն (1983-1989 թվականներ)։ ԽՍՀՄ առաջնություններում անց է կացրել 430 խաղ, խփել 195 գոլ, հավաքել 365 միավոր (195+170)։

1989-1990 թվականների մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել է ԽՍՀՄ առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ։ 1986 թվականին երկրի լավագույն հոկեյիստին որոշելու հարցման արդյունքներով զբաղեցրել է 5-րդ տեղը, 1989 թվականին՝ 2-րդ, 1990 թվականին՝ 3-րդ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում նորամուտել է 1982 թվականի սեպտեմբերի 8-ին, Բրատիսլավայում, «Ռուդե Պրավո» մրցանակի շրջանակներում Չեխոսլովակիայի հավաքականի դեմ խաղում (7-4), որտեղ դառնում է գլխավոր հավաքականի կազմում խփում է առաջին տափօղակը։ ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է քառակի Աշխարհի չեմպիոն։ 1988 թվականին Կալգարիի Օլիմպիական խաղերում արժանացել է ոսկե մեդալների։ Երկրորդ օլիմպիական ոսկին շահել է ԱՊՀ հավաքականի կազմում 1992 թվականին Ալբերվիլում։ Խաղացողի կարգավիճակում իր վերջին ոսկե մեդալները նվաճել է 1993 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում, լինելով հավաքականի ավագ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական չեմպիոն - 1988 թվական, 1992 թվական։ Օլիմպիադա-92-ում եղել է ԱՊՀ հավաքականի ավագ։ Աշխարհի չեմպիոն - 1983 թվական, 1986 թվական, 1989 թվական, 1990 թվական, 1993 թվական։ 1993 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ եղել է թիմի ավագ։ Աշխարհի չեմպիոն որպես Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ - 2008 թվական, 2009 թվական։ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր - 1987 թվական։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1985 թվական, 1991 թվական։ Ընդգրկվել է Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի մեջ - 1989 թվական։ Աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում - 99 խաղ, 49 գոլ։ Կանադայի Գավաթի եզրափակիչի մասնակից - 1987 թվական (9 խաղ, 2 գոլ)։ Եվրոպական չեմպիոնների գավաթի գավաթակիր - 1982-1990 թվականներ։ Վսևոլով Բոբրովի ակումբի անդամ (327 գոլ, 23-րդ տեղ)։ Գագարինի Գավաթի տիրակալ - 2010-2011 թվականներ, 2014-2015 թվականներ[5]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

    Կանոնավոր առաջնություն   Փլեյ-օֆֆ
Մրցաշրջան Թիմ Լիգա Խաղ Գոլ Փոխ Միավ Տուգ Խաղ Գոլ Փոխ Միավ Տուգ
1979–1980 Տրակտոր ԽՍՀՄ 3 2 0 2 0
1980–1981 Տրակտոր ԽՍՀՄ 48 26 16 42 4
1981–1982 Տրակտոր ԽՍՀՄ 44 20 16 36 14
1982–1983 ԲԿՄԱ ԽՍՀՄ 44 22 22 44 10
1983–1984 ԲԿՄԱ ԽՍՀՄ 44 22 11 33 12
1984–1985 ԲԿՄԱ ԽՍՀՄ 36 21 14 35 4
1985–1986 ԲԿՄԱ ԽՍՀՄ 36 10 10 20 6
1986–1987 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 18 15 33 10
1987–1988 ԲԿՄԱ ԽՍՀՄ 47 17 30 47 26
1988–1989 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 16 20 36 10
1989–1990 ԲԿՄԱ ԽՍՀՄ 48 21 16 37 16
1990–1991 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 36 35 49 84 16 8 7 16 23 10
1991–1992 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 34 39 48 87 24 14 4 16 20 10
1992–1993 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 35 25 51 76 14 9 10 12 22 4
1993–1994 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 36 30 43 73 2 11 11 21 32 2
1994–1995 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 30 24 51 75 35 8 6 4 10 4
1995–1996 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 28 10 25 35 8 4 2 1 3 0
1996–1997 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 46 23 45 68 16 3 0 3 3 2
1997–1998 Ֆրիբուր Գոտերոն Շվեյցարիայի Ազգային Լիգա 18 14 18 32 4 12 2 6 8 6
1998–1999 Լոզան Շվեյցարիայի Ազգային Լիգա Բ 24 19 21 40 40 3 2 4 6 2
1999–2000 Լոզան Շվեյցարիայի Ազգային Լիգա Բ 6 2 9 11 2
Ընդամենը ԽՍՀՄ-ում (11 մրցաշրջան) 430 195 170 365 112
Ընդամենը Շվեյցարիայի Ազգային Լիգաում (8 մրցաշրջան) 263 200 330 530 119 69 42 79 121 38
Ընդամենը Շվեյցարիայի Ազգային Լիգա Բ-ում (2 մրցաշրջան) 30 21 30 51 42 3 2 4 6 2

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Թիմ Մրցաշար Դիրք   Խաղ Գոլ Փոխ Միավ Տուգ
1983 ԽՍՀՄ Աշխարհի առաջնություն  Ոսկի 10 3 2 5 0
1985 ԽՍՀՄ Աշխարհի առաջնություն  Բրոնզե 10 6 3 9 2
1986 ԽՍՀՄ Աշխարհի առաջնություն  Ոսկի 10 6 6 12 2
987 ԽՍՀՄ Աշխարհի առաջնություն  Արծաթ 10 5 6 11 0
1987 ԽՍՀՄ Կանադայի Գավաթ  Արծաթ 9 2 7 9 4
1988 ԽՍՀՄ Օլիմպիական խաղեր  Ոսկի 7 2 3 5 2
1989 ԽՍՀՄ Աշխարհի առաջնություն  Ոսկի 10 6 6 12 2
1990 ԽՍՀՄ Աշխարհի առաջնություն  Ոսկի 10 3 1 4 4
1991 ԽՍՀՄ Աշխարհի առաջնություն  Բրոնզե 10 4 4 8 0
1992 ԱՊՀ Օլիմպիական խաղեր  Ոսկի 8 4 7 11 0
1993 Ռուսաստան Աշխարհի առաջնություն  Ոսկի 8 4 3 7 6
1995 Ռուսաստան Աշխարհի առաջնություն 5 6 2 2 4 4
Ընդամենը (հիմնական հավաքական) 108 47 50 97 26

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերայի ավարտից հետո մարզիչ է աշխատում «Ֆրիբուր Գոտերոնե»-ում (Շվեյցարիա2004 թվականի ապրիլի 28-ից մինչև 2009 թվականի ապրիլի 4-ը եղել է ԲԿՄԱ-ի գլքավոր մարզիչը։

2006 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2011 թվականի մայիսի 26-ը Բիկովը զբաղեցնում էր տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը։ 2007 թվականի տնային Աշխարհի առաջնությունում նրա ղեկավարությամբ Ռուսաստանի հավաքականը արժանանում է բրոնզե մեդալների, իսկ 2008 թվականին Կանադայում կայացած Աշխարհի առաջնությունում, առաջին անգամ 15 տարվա ընդմիջումից հետո, արժանանում են Աշխարհի չեմպիոնի տիտղոսին, պաշտպանելով այն մեկ տարի անց Շվեյցարիայում։ Սակայն, 2010 թվականին, Վանկուվերի օլիմպիական մրցաշարում, Ռուսաստանը քառորդ եզրափակիչում նվաստացուցիչ պարտություն է կրում Կանադայի հավաքականից 3-7 հաշվով, իսկ Գերմանիայում կայացած Աշխարտի առաջնությունում տիտղոսը զիջում է Չեխիայի հավաքականին, եզրափակիչում։ Մեկ տարի անց Սլովակիայում Ռուսաստանը ընդհանրապես մնում է առանց մեդալների և 2011 թվականի մայիսի 26-ին Բիկովը պաշտոնանկ է արվում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից (այդպիսի որոշում կայացնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի կազմկոմիտեն), իսկ այդ որոշման պատճառ անվանվում է «2011 թվականի Աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի անբավար ելույթը»[6]։

2004 թվականին Բիկովը ընտրվում է հայրենական հոկեյի Փառքի սրահ։ 2009 թվականի մայիսի 14-ին, մնալով ազգային հավաքականի մարզիչ, գլխավորում է Մայրցամաքային Հոկեյի Լիգայի «Սալավաթ Յուլաև» (Ուֆա) ակումբը և 2009-2010 թվականների մրցաշրջանում շահում է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալներ, իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում, 2011 թվականի ապրիլի 16-ին, նրա ղեկավարությամբ ակումբը շահում է Գագարինի Գավաթը։ Ապրիլի 30-ին լրանում է պայմանագրի ժամկետը, որն այդպես էլ չի երկարաձգվում։

2014 թվականի ապրիլի 4-ին Բիկովը դառնում է պետերբուրգյան «ԲՄԱ» ակումբի գլխավոր մարզիչը, պայմանագիր ստորագրելով 2+1 ձևաչափով։ Բիկովի ղեկավարությամբ արդեն առաջին իսկ մրցաշրջանում ԲՄԱ-ն պատմության մեջ առաջին անգամ շահում է Գագարինի Գավաթը։ 2015 թվականի հունիսի 17-ին լքում է ակումբը ընտենական հանգամանքներով[7]։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Մրցաշար-մրցաշրջան Կանոնավոր առաջնություն Փլեյ-օֆֆ
Խ Հ ՀԸ/ՀԲ Ո ՊԸ/ՊԲ Պ Մ Արդյունք Հ Պ Արդյունք
ԲԿՄԱ Սուպերլիգա 2004-2005 60 21 3 9 3 24 81 10-րդ տեղ - - Չեն անցել փլեօֆֆ
Սուպերլիգա 2005-2006 51 25 0 8 1 17 84 5-րդ տեղ 3 4 Պարտություն 1/4 եզրափակիչում
Սուպերլիգա 2006-2007 54 27 1 4 2 20 89 6-րդ տեղ 7 5 Պարտություն 1/2 եզրափակիչում
Ռուսաստանի հավաքական Աշխարհի առաջնություն 2007 9 8 0 - 1 0 - 3-րդ տեղ
ԲԿՄԱ Սուպերլիգա 2007-2008 57 30 6 - 6 15 108 3-րդ տեղ 3 3 Պարտություն 1/2 եզրափակիչում
Ռուսաստանի հավաքական Աշխարհի առաջնություն 2008 9 6 3 - 0 0 - 1-ին տեղ
ԲԿՄԱ ՄՀԼ 2008-2009 56 27 7 - 11 11 106 4-րդ տեղ 3 5 Պարտություն 1/4 եզրափակիչում
Ռուսաստանի հավաքական Աշխարհի առաջնություն 2009 9 8 1 - 0 0 - 1-ին տեղ
Սալավաթ Յուլաև ՄՀԼ 2009-2010 56 37 7 - 4 8 129 1-ին տեղ Արևելքում 9 7 Պարտություն 1/2 եզրափակիչում
Ռուսաստանի հավաքական Օլիմպիական խաղեր 2010 4 2 0 - 1 1 - Պարտություն 1/4 եզրավակիչում
Աշխարհի առաջնություն 2010 9 8 0 - 0 1 - 2-րդ տեղ
Սալավաթ Յուլաև ՄՀԼ 2010-2011 54 29 9 - 4 12 109 3-րդ տեղ Արևելքում 16 5 Գագարինի Գավաթ
Ռուսաստանի հավաքական Աշխարհի առաջնություն 2011 9 4 0 - 1 4 - 4-րդ տեղ
ԲՄԱ ՄՀԼ 2014-2015 60 36 5 - 2 14 123 2-րդ տեղ Արևմուտքում 16 6 Գագարինի Գավաթ
Ընդամենը Սուպերլիգա / ՄՀԼ 448 232 38 21 33 121 - - 57 35 -
Ընդամենը Ռուսաստանի հավաքական 49 36 4 - 3 6 - - - - -

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2009 թվական հունիսի 30) — 2008 թվականի և 2009 թվականի Աշխարհի առաջնություններում Ռուսաստանի ազգային հավաքականի հաղթանակում մեծ ավանդի համար[8]։
  • «Փառքի Նշան» շքանշան (1988 թվական)։
  • «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծառայությունների համար» նշան (Ռուսաստանի Սպորտի և տուրիզմի նախարարություն, 2011 թվական նոյեմբերի 17), ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ավանդի, երկարատև բեղմնավոր աշխատանքի և հայրենական հոկեյի 65-ամյակի տոնակատարությունների առթիվ[9]։
  • Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահի անդամ (2014 թվական)։

Անձնական կյանք[10][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր — Արկադի Բիկով, ձևարար, կարել է տանը։ Մահացել է։
  • Մայր — Գալինալ Ալեքսանդրի Բիկովա, դաստիարակչուհի մանկապարտեզում։ Ապրում է Չելյաբինսկում։
  • Քույր — Ալյոնա Բելորեզովա։
  • Կին — Նադեժդա Բիկովա։
  • Դուստր — Մարիա (աշխատում է պրոդյուսեր Շվեյցարիայում
  • Որդի — Անդրեյ (շվեյցարական «Ֆրիբուր Գոտերոն» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հոկեյիստ)։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորագույն պատմությունում Բիկովի մասնակցությամբ Ռուսաստանի հավաքականը Աշխարհի չեմպիոն դարձել է երեք անգամ — 1993 թվական, 2008 թվական և 2009 թվական, ընդ որում 1993 թվականին Բիկովը եղել է ավագը, իսկ 2008 և 2009 թվականներին՝ գլխավոր մարզիչը։
  • Երբ Վյաչեսլավ Բիկովին հարցրեցին, թե ինչ զգացմունքներ նա կզգա, եթե նրա որդի Անդրեյը, ելույթ ունենալով Շվեյցարիայի հավաքականի կազմում, գոլխփի Ռուսաստանի հավաքականի դարպասը, նա պատասխանեց. «Ես կտխրեմ որպես մարզիչ և անսահման կուրախանամ որպես հայր»։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]