Վճռական խոսակցություններ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վճռական խոսակցություն վարելու ունակություն» (Crucial Conversations։ Tools for Talking When Stakes Are High) գիրքը VitalSmarts (Կենսական գիտելիքներ) ընկերության չորս համահիմնադիրների՝ Քերրի Պատերսոնի, Ժոզեֆ Գրեննիի, Ռոն ՄաքՄիլլանի և Էյլ Շվիտցլերի կողմից հրատարակած, բիզնեսում ինքնօգնության գիրք է, որն առաջին անգամ հրատարակվել է 2002 թ., այնուհետ վերահրատարակվել է 2012-ին։ Գիրքը թարգմանվել է 28 լեզուներով և վաճառվել է ավելի քան երկու միլիոն օրինակ։

Հմտությունների ամբողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխ 1։ Ի՞նչ է վճռական նշանակության խոսակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՎ ո՞վ է հոգ տանում։

Գիրքը ընթերցողին ծանոթացնում է վճռական խոսակցության հայեցակարգին կամ ձևակերպմանը՝ երկու կամ ավելի մարդկանց քննարկումն է, երբ կարծիքները տարամետ են, դրույքները բարձր և էմոցիաները անկառավարելի։ Սրանք որպես կանոն կոշտ խոսակցություններ են, որոնցից մենք հակված են խուսափել, սակայն ինչպես հեղինակներն են պնդում, դրանք մեծ ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա[1]։

Գլուխ 2։ Վճռորոշ խուսակցություն տանելու կարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկխոսության ուժը Հեղինակները նկարագրում են ինչպես խուսափել այսպես կոչված "Հիմարի ընտրությունից", գիտակցելով, որ տարբերակները սահմանափակված չեն երկու վատ այլընտրանքներից՝ կամ՝ ասել ճշմարտությունը կամ՝ ընկերոջը պահել։ Շփման համար մեզ հասանելի տարբերակներն ավելին են, հեղինակները պնդում են, որպեսզի կարևոր խոսակցություն վարելիս արդյունավետ լինել, մենք պետք է յուրաքանչյուր խոսակցության ժամանակ ունակ լինենք երկխոսության կամ մեր տեսակետը ազատ ներկայացնելուն։

Գլուխ 3։ Սրտով մոտեցեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Ձեր իրական ցանկությունը պահել առանցքում։

Համաձայն գրքի սրտով մոտենալը երկխոսության առաջին սկզբունքն է։ Այս գլխի անկյունաքարն այն է, որ մենք պետք է ուսումնասիրենք մեր մտքերն ու գործողությունները և դադարենք կարծել որ մեր խնդիրների պատճառը ուրիշներն են։ Երբ մենք գիտակցենք, որ միակն ենք, որ կարող ենք փոխել, մնալ կենտրոնացացած մեր ռեալ ցանկությունների վրա և հարաբերությունների վրա, այդ դեպքում մեք կունենանք ավելի մեծ հաջողություն։

Գլուխ 4։ Սովորեք դիտել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կանխազգալ, երբ ապահովությունը վտանգված է

Այս գլխում նկարագրվում է, ինչպես հետևել ոչ միայն խոսակցության բովանդակությանը, այլև իրադրությանը։ Հետևելով Ձեր ֆիզիկական և էմոցիոնալ ռեակցիային՝ ստամոքսի փքվածությանը, աչքերի չորությանը սրտի բաբախումների հաճախականությանը կամ վախի, ցավի կամ զայրույթի զգացողությանը ինչպես նաև մյուս մարդկանց մարմնի ժեստերին կամ տոնայնությանը կարողացեք չափել խոսակցության ջերմաստիճանը։ Ճանաչեք լռության կամ բռնության նշանները; լռությունը նշանակում է որ մենք նահանջում ենք կամ հրաժարվում ենք խոսակցության կարևորությունից, մինչդեռ բռնությունը ցույց է տալիս, որ մենք նուրբ մանիպուլյացիայով՝ բարձրաձայն հարձակումների միջոցով, փորձում ենք ստանալ այն ինչ մեզ պետք է։

Գլուխ 5։ Ապահով դարձրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես այն անվտանգ դարձնել համարյա ամեն ինչի մասին խոսելու համար

Անվտանգության առաջին պայմանը "ընդհանուր նպատակ" գտնելն է՝ վստահեցնելով մյուսներին, որ դուք նրանց շահերի և նպատակների համար եք հոգում և ձեր նպատակները համընկնում են։ Դուք պետք է միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք ունենաք՝ վստահեցնենք մյուսներին, որ դրա մասին եք հոգում և հարգում եք նրանց և դուք ուզում եք իրավիճակը բարելավել։

Գլուխr 6: Տիրապետիր իմ պատմություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շարունակել երկխոսությունը, երբ դուք զայրացած, վախեցած, կամ վիրավորված եք

Իմացեք, որ ոչ ոք չի կարող Ձեզ հունից հանել։ Դուք եք Ձեզ հունից հանում։ Ուրիշների արարքների և մեր ընկալումների միջև միջանկյալ աստիճան կա։ Երբ մենք հետևում ենք, թե ուրիշներն ինչ են անում՝ դրանից անմիջապես հետո և հենց այն պահից առաջ, երբ մենք կսկսենք զգալ որևէ զգացողություն ունենալ դրա առընչությամբ, մենք ինքներս մեզ պատմություն ենք պատմում՝ մեր տեսածին մենք իմաստ ենք ավելացնում և վարքագծի շարժառիթ գտնում։ Մենք պարզապես պատմություն հորինեցինք, մեր տարբերակին ինքներս շարժառիթ վերագրեցինք և եզրակացության հանգեցինք։ Մենք պետք է վերադառնանք փաստերին։

Գլուխ 7։ Ներկայացնում եմ իմ ճանապարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես խոսել համոզիչ, բայց ոչ վստահ

Ի՞նչ անել. ներկայացրեք ձեր փաստերը, պատմեք ձեր պատմությունը, և հարցրեք ուրիշների ուղիները։ Ինչպե՞ս դա անել. Խոսեք զգուշորեն, խրախուսեք փորձարկումները։

Գլուխ 8։ Ուսումնասիրեք ուրիշների ուղիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպե՞ս լսել, երբ մյուսները գոռում են կամ լռում

Պատրաստ եղեք լսել ուրիշների փաստերը և պատմությունները։ Հետաքրքրվեք և ցույց տվեք, որ հաշվի եք առնում նրանց կարծիքը և վերաբերմունքը։ Եղեք համբերատար՝ հանդարտվելու համար նրանց ժամանակ է անհրաժեշտ, մինչ ի վիճակի լինեն շարունակել դժվար խոսակցությունը։

Գլուխ 9։ Շարժվենք դեպի գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես վճռորոշ խոսակցությունը շրջել դեպի գործողություններ և արդյունքներ Հեղինակները զգուշացնում են ընթերցողին, որ երկխոսությունը որոշում կայացնել չի։ Համոզվեք, որ պետք է հստակ ձևակերպվի ինչպես են ընդունվելու որոշումները, ովքեր են կայացնելու և նրանց արգումենտները։ Որոշում կայացնելու չորս եղանակ կա. հրահանգ, խորհրդատվություն, քվեարկություն և համաձայնություն։ Մինչև որոշում ընդունելու մեթոդն ընտրելը, հետևյալ հարցադրումներն արա. Ո՞վ հոգ տանում, Ո՞վ գիտի, Ո՞վ պետք է համաձայնվի, և քանի հոգի արժե ներգրավել։

Գլուխ 10։ Այո, Բայց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդներ դժվար դեպքերի համար

Այս բաժնում դիտարկվում են 17 հատկապես բարդ դեպքերի իրավիճակներ և ինչպես հմտությունները կարող են օգնել հաղթահարել դրանք։

Գլուխ 11։ Ամբողջը միացնենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստման և յուրացման գործիքներ

Գրքի սկզբունքների հանրագումար։ Պարզեցրած տեղեկատու և հմտությունները կիրառելու և զարգացնելու ուղեցույց[2]։

Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճռորոշ խոսակցություններ գիրքը ճանաչվել է 2013 թ. ամենաընթերցվող բիզնես գրքերից մեկը[3]։ In conjunction with the book, the authors offer training on how to hold more effective conversations.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Crucial Conversations». WikiSummaries.
  2. Sam. «Summer Book Series #7 Special: Crucial Conversations Tools for Talking When Stakes Are High with Ron McMillan». Action Podcast. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  3. Nisen, Max. «The 13 Most Popular Business Books Of 2013». Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  4. Thorson, Elizabeth. «Book Reviews: Crucial Conversations Tools for Talking When Stakes Are High». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]