Վկան (ֆիլմ, 1969)
Վկան հունգ.՝ A tanú | |
---|---|
Երկիր | Հունգարիա |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | 1979, հունիսի 18, 1982[2], սեպտեմբերի 26, 1981[2], հուլիսի 14, 1982[2], հունվարի 28, 1983[2] և սեպտեմբերի 13, 1983[2][3] |
Լեզու | հունգարերեն |
Ռեժիսոր | Պետեր Բաչո[1] |
Սցենարի հեղինակ | Պետեր Բաչո |
Դերակատարներ | Ֆերենց Կալաի[4], Լիլի Մոնորի[4], Զոլտան Ֆաբրի[4], Լայոշ Էզե, Béla Both?[5], Róbert Rátonyi?[5], György Bálint?[5], Tibor Fehér?[5], Lajos Mezey?[5], István Novák?[5] և László Vámos?[5] |
Օպերատոր | János Zsombolyai? |
Երաժշտություն | György Vukán? |
Մոնտաժ | Sándor Boronkay? |
Տևողություն | 106 րոպե[6] |
«Վկան» (հունգ.՝ A tanú, հայտնի է նաև «Առանց հետքի» վերնագրով), 1969 թվականին նկարված հունգարական երգիծական ֆիլմ, ռեժիսոր՝ Պետերա Բաչո։ Ֆիլմը ստեղծվել է քաղաքական լարված հանգամանքներում, այն ժամանակ երբ խոսակցությունները 1950-ական թվականների և 1956 թվականի ապստամբության մասին դեռևս արգելված էին։ Թեև ֆիլմը նկարահանման համար թույլտվություն ուներ և ֆինանսավորվում էր կոմունիստական իշխանություն կողմից, հետագայում նրա ցուցադրությունը արգելվեց։ Արտասահմանյան երկրներում կոմունիստական իշխանությունների կողմից ժապավենը դիտելուց հետո այնուամենայնիվ ստիպված էին զիջել և թույլ տալ ֆիլմի ցուցադրում նաև Հունգարիայում։ Այն ցուցադրվել է 1981 թվականին Կաննի կինոփառատոնին[7]։ Շարունակությունը նկարահանվել է 1994 թվականին «Megint tanú» վերնագրով («Կրկին վկա»)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում միայնակ հայր Ջոզսեֆ Պելիկանը, ով նախկինում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Հունգարիայի կոմունիստական շարժմանը, այժմ աշխատում է դամբում։ Նա հանդիպում է ընդհատակյա (գաղտնի) կոմունիստական շարժման հին ընկերոջը՝ Դանիել Զոլտանին, ով դարձել էր պաշտոնյա, և դամբից որ հեռու գտվող Դանուբում զբաղվում էր ձկնորսությամբ։ Դանիելը ընկնում է գետը, Պելիկանը նրան փրկում է և հրավիրում է իր տուն։ Պետական անվտանգության կառավարումը հաշվետվություն է ստանում այն մասին, որ Պելիկանը սննդի մեջ խոզերի անօրինական մորթ է կատարել։ Դանիելը փորձում է նրան փրկել, բայց պատահաբար բացում է նկուղի գաղտնի դուռը, որտեղ պահված էր խոզի միսը։ Պելիկանը բանտարկվում է, իսկ հետո ազատ է արձակվում «գերագույն ղեկավարության ցուցումով»։ Ընկեր Վիրագը տալիս է զանազան հանձնարարություններ, ինչպիսիք են Պելիկանի նշանակումը լողավազանի, զվարճանքների պուրակի և թերթի խմբագրության գլխավոր տնօրեն, և այս ամենը նրա համար որպեսիզի ստիպեր ՊԵլիկանին դատարանում Դանիելի դեմ որպես վկա հանդես գալ։ Մինչև դատավարությունը նրանք Պելիկանին բացատրում են այն ամենը, ինչ նա պետք է ասեր դատարանում, բայց նա որոշում է պատմել ճշմարտությունը։ Սրա համար Պելիկանը նորից բանտարկվում է։ Մինչ նա սպասում էր, իրեն կախաղան հանելուն, երկրում քաղաքական մթնոլորտը փոխվում էː Ազատվելուց հետո նա հանդիպում է ընկեր Վիրագին, ով կորցրել էր իր ժամանակին ունեցած ազդեցությունը և հզորությունըː
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կալլաի Ֆերենց՝ Ջոզսեֆ Պելիկան, Диве Кеэпер
- Լիլի Մոնորի՝ Գիզի, Պելիկանի դուստրը
- Լայոշ Էզե՝ Արպադ Վիրագ
- Բելա Բոտ՝ Ընկեր Բաշտյա
- Զոլտան Ֆաբրի՝ Զոլտան Դանիել
- Կարոյ Բիչկեի՝ Էլեմեր Գույաշ
- Դյորդ Կեզդի՝ Վիրագի խուզարկուն
- Ջոզսեֆ Խարվատ՝ երկաթուղային
- Ռոբերտ Ռանտոնի՝ Օպերետի դերասան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0065067/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.imdb.com/title/tt0065067/releaseinfo
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt0065067/fullcredits
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Directory of World Cinema: East Europe — 2011. — P. 35.
- ↑ «Фильм «Свидетель» на Каннском кинофестивале». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- FILM — 'WITNESS' HUNGARIAN SATIRE — Review — NYTimes.com (անգլ.)
- A tanú — PORT.hu (հունգարերեն)
- A tanú на Internet Movie Database (անգլ.)
|