Վկաներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վկաներ
«Վկաներ» (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա և պատմական ֆիլմ
Թվականհունիսի 23, 2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Ֆամ
ՊրոդյուսերԿոնստանտին Ֆամ, Ալեքսեյ Պետրուխին և Բորիս Մինց
Սցենարի հեղինակԿոնստանտին Ֆամ
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Վկաներ» (անգլ.՝ Witnesses), ռեժիսոր Կոնստանտին Ֆամի ռազմապատմական դրաման, որը կազմված է երեք կինոնովելներից՝ «Կոշիկներ», «Բրուտոս» և «Ջութակ», որոնք միավորված են ընդհանուր հայեցակարգով և նվիրված են Հոլոքոստի զոհերի հիշատակին։ Երբեմն կոչվում է նաև «Վկաներ» կինոալմանախ[1]։

Հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռեժիսորի խոսքերի՝ կինոնկարի նպատակն է պատմել 1933-1945 թվականների ողբերգական դեպքերի մասին և երիտասարդ սերնդին հիշեցնել տեղի ունեցած ողբերգության մասին՝ կանխելով նրա կրկնումը ապագայում։

Այս ֆիլմը նվիրված է իմ հարազատների հիշատակին, որոնք զոհվել են և անհայտ կորել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև Հոլոքոստի վեց միլիոն զոհերի հիշատակին։ Ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ նմանատիպ ողբերգությունը չկրկնվի։

Կոնստանտին Ֆամ

Կինոնկարի առանձնահատկություններն են նրա նովելային կառուցվածքը և այն փաստը, որ նովելների յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունն ու կինոփառատոնային հաջողությունը։ «Կոշիկներ», «Բրուտոս» և «Ջութակ» ֆիլմերը բոլորն էլ հավակնել են «Օսկար» մրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև արժանացել մրցանակների բազմաթիվ միջազգային կինոփառատոններում[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ստեղծվել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Կոշիկներ» կարճամետրաժ ֆիլմը, որը ջերմորեն է ընդունվել հանդիսատեսի կողմից և ունեցել հաջողություն փառատոններում։ Ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Ֆամը որոշել է զարգացնել Հոլոքոստի վերաբերյալ «ոչ սովորական հայացքի» գաղափարն ու ստեղծել լիամետրաժ ֆիլմ, որում «Կոշիկներ» կինոնկարից բացի կընդգրկվեն ևս երկու նովելներ՝ «Բրուտոս» և «Ջութակ»[3]։

Ֆիմի շնորհանդեսը կայացել է Կաննի 66-րդ կինոփառատոնում[4], որտեղ Short Film Corner շրջանակներում ցուցադրվել ե նաև շորհանդեսային նյութեր «Բրուտոս» նովելի վերաբերյալ։

Ֆիլմի պրոդյուսերական խմբում ընդգրկվել են կինոմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից և ԱՄՆ-ից[5]։

Նոյեմբերի 9-ին Ամերիկյան 34-րդ կինոշուկայում տեղի է ունեցել նոր նախագծերի յուրօրինակ հատուկ փիթչինգ։ «Վկաներ» ֆիլմը ՌՈՍԿԻՆՈ-յի աջակցությամբ դարձել է միակ ռուսական նախագիծը, որ ներկայացվել է փիթչինգում[6]։

Ֆիլմն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ֆինանսական աջակցութամբ։

«Կոշիկներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոշիկներ» ֆիլմը դարձել է «Վկաներ» ռազմապատմական դրամայի առաջին նովելը։ Ֆիլմի սյուժեն ծավալվում է 1930-1940-ական թվականներին և ներկայացնում է մի զույգ կանացի կոշիկների պատմությունը, որն սկսվում է խանութի ցուցափեղկին և ողբերգականորեն ընդհատվում «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի կոշիկների եղբայրական գերեզմանում։

«Կոշիկներ» նովելում գլխավոր հերոսուհին կանացի կոշիկներն են։ Կադրում չեն երևում դեմքեր, և բացակայում են երկխոսությունները։ Ամբողջ ֆիլմն ուղեկցվում է օրիգինալ սիմֆոնիկ երաժշտությամբ։

Կինոֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բելառուսի, Լեհաստանի, Չեխիայի և Ֆրանսիայի տարածքներում։ Ֆիլմը հաջողություն է ունեցել փառատոններում և եղել է միակ ռուսական նախագիծը, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի 2013 թվականին[7][8]։

«Բրուտոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրուտոս» ֆիլմի (ստեղծվել է Լյուդվիկ Աշկենազիի պատմվածքի հիման վրա[9][10]) գործողությունները ներկայացվում են «շան աչքերով»։ Այդ հատուկ հայացքը թույլ է տալիս այլ անկյունից տեսնել մարդկային արժեքները։ Պատերազմը, ռասայական օրենքները, մարդկային դաժանությունը Բրուտոս անունով գերմանական հովվաշանը բաժանում են իր սիրելի տիրուհուց։ Բուժարանից հետո նա՝ որպես պահակային շուն, հայտնվում է համակենտրոնացման ճամբարում, որտեղ վարժեցման և հոգեբանական մանիպուլյացիաների ընթացքում անվնաս տնային կենդանուց վերածվում է մարդասպան շան։

«Բրուտոս» նովելի ընդհանուր կառուցվածքին նվիրված շնորհանդեսը տեղի է ունեցել Կաննի 66-րդ կինոփառատոնում[11]։ Այնտեղ էլ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ֆիլմի գլխավոր դերը կարող է կատարել հոլիվուդյան դերասանուհիներից մեկը, որը չի թաքցնում իր հրեական ծագումը, մասնավորապես Միլա Կունիսը կամ Նատալի Փորտմանը[12]։

2013 թվականի հունիսի 27-ին «Բրուտոս» ֆիլմը հաղթել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Երիտասարդական կենտրոնի Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի սցենարների փրիթչինգը[13]։ Մրցույթին ուղարկված 418 հայտերից Երիտասարդական կենտրոնի ընտրող հանձնաժողովի կողմից կազմվել է 22 լիամետրաժ խաղարկային ֆիլմերից ու հեռուստանախագծերից և կարճամետրաժ կինոյի 23 նախագծերից կազմված երկար ցուցակը։ Փիթչինգի հատուկ հյուրը եղել է Նիկիտա Միխալկովը։

«Բրուտոս» ֆիլմի սցենարը գրել է Սերգեյ Ռախլինը՝ առաջին ռուսալեզու լրագրողը, որն ընդունվել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիա։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանի, Ռումինիայի և Բելառուսի տարածքերում։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են կինեմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Ռումինիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Մոլդովայից և Բելառուսից[14][15]։ Գլխավոր դերերը կատարել են Օքսանա Ֆանդերան, Ֆիլիպ Յանկովսկին, Վլադիմիր Կոշևոյը, Աննա Չուրինան և Մարթա Դրոզդովան[16]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 2016 թվականի հունիսին[17]։

«Ջութակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջութակ» երրորդ նովելը (նկարահանվել է Յոսի Տավորի պատմվածքի հիման վրա) պատմում է ջութակի զարմանալի ճակատագրի մասին, որն անցնում է պատերազմի բոլոր սարսափների միջով։ Պատմությունն սկսվում է Նյուրնբերգի ջութակների արվեստանոցում, որտեղ 20-րդ դարի սկզբին ստեղծվում է հրեա տղային նվիրելու համար նախատեսված ջութակ, և ավարտվում երկար տարիներ անց Լացի պատի մոտ տեղի ունեցած համերգով։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում[18]։ Այն առաջադրվել է նաև «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[19][20] և արժանացել Վերա Գլագոլևայի անվան մրցանակի Սոչիի երկրորդ միջազգային կինոփառատոնում[21]։

Գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիա[22]
  • Ռուսաստանի հրեական վեհաժողով
  • Վավերագրական կինոյի կենտրոն
  • Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության երիտասարդական կենտրոն
  • Ռոսկինո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Константин Фам и его "Свидетели": скоро в Израиле. newsru.co.il
  2. Премьера фильма «Свидетели», созданного при поддержке ФЕОР, состоится в День памяти жертв Холокоста.lechaim.ru.
  3. Режиссёр «Туфелек» летом приступит к съемкам продолжения проекта о жертвах холокоста Archived 2013-12-18 at the Wayback Machine.
  4. Презентации проекта «Свидетели» прошла на кинорынке в Канне. РИА Новости
  5. Беларусь совместно с Израилем и США примет участие в съемках киноальманаха «Свидетели» о войне и Холокосте. NAVINY.BY - белорусские новости/
  6. Компания РОСКИНО представила альманах Константина Фама «Свидетели» на конференции-питчинге и приняла участие в Локейшн-шоу. РОСКИНО
  7. Фильм молодого режиссёра Константина Фама выдвинут на «Оскар» одновременно со «Сталинградом» Федора Бондарчука. НОВАЯ ГАЗЕТА
  8. Короткометражка "Туфельки" поборется за номинацию на "Оскар". РИА Новости
  9. Oksana Fandera and Filipp Yankovsky will play in a movie about the Holocaust. www.jewish.ru Archived 2016-06-03 at the Wayback Machine.
  10. Oksana Fandera and Philip Jankowski will appear on the screen together again. people talk.ru
  11. В Каннах прошла презентация нового проекта Константина Фама. Молодёжный центр СКРФ Archived 2013-12-11 at the Wayback Machine.
  12. Натали Портман может сыграть главную роль в совместном белорусском фильме "Брут". БЕЛТА - новости Беларуси Archived 2013-12-18 at the Wayback Machine.
  13. Обзор питчинга дебютных проектов. proficinema.ru
  14. При поддержке ФЕОР идут съемки художественного фильма о Холокосте. Интерфакс
  15. Завершаются съемки фильма «БРУТ» из трилогии «СВИДЕТЕЛИ». cinemaplex.ru
  16. На ММКФ представили фильм «Брут» с Оксаной Фандерой и Филиппом Янковским. Tele.ru
  17. Конкурс короткометражных фильмов. 38 ММКФ
  18. 39-й ММКФ: третий день.kinobusiness.com
  19. Российский фильм о Холокосте поборется за «Оскар». regnum.ru
  20. Музыка перед расстрелом: интервью с режиссером короткометражки «Скрипка» о Холокосте, которая выдвинута от России на «Оскар». tvrain.ru
  21. Короткометражный фильм “Скрипка” режиссёра Константина Фама получил награду имени Веры Глаголевой.glasnarod.ru
  22. Художественный фильм о Холокосте снимается при поддержке Федерации еврейских общин России.NewsRU

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]