Վլոձիմեժ Տետմայեր
Վլոձիմեժ Տետմայեր լեհ.՝ Włodzimierz Tetmajer | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 31, 1861[1] |
| Ծննդավայր | Harklowa, Gmina Nowy Targ, Nowy Targ County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
| Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1923[2][3][1] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կրակովի համալսարան |
| Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, գծանկարիչ, գրող և հրապարակախոս |
| Թեմաներ | գեղանկարչություն[5], գրաֆիկա[5], գրականություն[5], հրապարակախոսություն[5] և քաղաքականություն[5] |
| Պարգևներ | |
| Պաշտոն | Աբգեորդնեթենհաուսի անդամ |
| Անդամակցություն | Ազգային լիգա և Society of Polish Artists "Sztuka"? |
| Կուսակցություն | Q4371228? և Polskie Stronnictwo Ludowe „Piast”? |
| Ամուսին | Anna Tetmajerowa? |
| Զավակներ | Jan Kazimierz Przerwa-Tetmajer?, Tadeusz Tetmajer? և Jadwiga Tetmajer-Naimska? |
Վլոձիմեժ Տետմայեր (լեհ.՝ Włodzimierz Tetmajer, դեկտեմբերի 31, 1861[1], Harklowa, Gmina Nowy Targ, Nowy Targ County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 26, 1923[2][3][1], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]), 19-20-րդ դարերի լեհ նկարիչ, ով նշանակալի գործեր է ստեղծել ինչպես ռեալիստական, այնպես էլ մոդեռն ոճով։ Նրա լավագույն աշխատանքները պահվում և ցուցադրվում են Վարշավայի և Կրակովի ազգային թանգարաններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տետմայերը նկարչության դասեր է առել և կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Կրակովի գեղարվեստի դպրոցում (Szkoła Sztuk Pięknych w Krakowie, 1875-ից 1886 թվականների միջակայքում), Վիեննայի ու Մյունխենի գեղարվեստի ակադեմիաներում (1886–1889 թթ.), Փարիզի Կոլարոսի ակադեմիայում (Académie Colarossi), ինչպես նաև՝ Յան Մատեյկոյի արվեստանոցում՝ հենց վերջինիս ղեկավարությամբ (1889-ից 1895 թթ.): Բացի այս ամենից, Վլոձիմեժ Տետմայերը դասական բանասիրություն է ուսումնասիրել Կրակովի Յագելոնյան համալսարանում։
1890 թվականին, «Երիտասարդ Լեհաստան» գեղարվեստական շարժման ոգուն համապատասխան, ամուսնացել է գյուղացի մի աղջկա հետ՝ ասես նշանավորելով իր վերադարձը հայրենյաց արմատներին։ Կնոջ հետ բնակություն է հաստատել գյուղական հեռավոր մի տնակում, որտեղ հաճախ նրան այցելել են ընկերները։ 1900 թվականին հյուրընկալել է իր ընկերներից բանաստեղծ Լուցիան Ռիդելին ու վերջինիս հարսնացուին, որն իր կնոջ քույրն էր, կազմակերպել է նրանց հարսանիքը։ Գյուղական այդ հարսանիքը ներշնչել է Ստանիսլավ Վիսպյանսկուն՝ գրելու իր նշանավոր թատերգությունը՝ «Հարսանիք»-ը (Wesele), որտեղ արծարծվում է Լեհաստանի ազատագրման թեման։
Արվեստի պատմաբան,. դոկտոր Յուզեֆ Անջեյ Նովոբիլսկին գրել է.
- «Լեհաստանի սքանչելի նկարիչներից մեկը՝ Տետմայերը, իմպրեսիոնիզմի և «Երիտասարդ Լեհաստան» շարժման ժամանակների նշանավոր արվեստագետներից է, ով իր տաղանդը նվիրաբերել է Լեհաստանի ազգային վերազարթոնքին ու լեհական պետականության վերականգնման սուրբ գործին։ Նա համոզված էր, որ ազգային ավանդույթներն ու լեհ գյուղացիության անձնուրաց մաքառումը այն միջոցներն են, որոնք կհասցնեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»[6]։
Վլոձիմեժ Տետմայերը բանաստեղծ Կազիմեժ Պժերվա-Տետմայերի ավագ եղբայրն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարսանիք
- Թագադրում
- Խաչի մերկացումը
- Սուրբ Սեբաստիանը
- Գյուղական երաժիշտներ
- Մեռյալ Լեհաստանի ալեգորիան (այլաբանությունը)
- Մեծ լեհերի պանթեոնը
- Կյուրեղն ու Մեթոդիոսը
- Բերդիչևյան Աստվածամայրը
- Բարի օրը Բրոնովիցե գյուղում
- Գարունը գյուղում
- Նկարչի ընտանիքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 http://culture.pl/pl/tworca/wlodzimierz-przerwa-tetmajer
- 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Polish Art Center - Wlodzimierz Tetmajer (1861-1923) Արխիվացված 2007-03-13 Wayback Machine at polartcenter.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլոձիմեժ Տետմայեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||