Վլկոլինեց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 622 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Վլկոլինեց (սլովակ.՝ Vlkolínec), նախկինում գյուղ Սլովակիայի Ժիլինի երկրամասում, այժմ Ռուժոմբերոկ քաղաքի մաս։ Հյուսիսային Կարպատների ժողովրդական ճարտարապետության բնորոշ օրինակ է։ Գտնվում է ծովի մակարդակից 717մ բարձրության վրա, մակերեսը 7.97 կմ² է, բնակչության թիվը՝ 35 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլկոլինեցի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1376 թվականին։ 1882 թվականին գյուղը պաշտոնապես մտել է հարևան Ռուժեմբերոկ քաղաքի կազմի մեջ։ Գյուղը 1977 թվականից մտնում է ժողովրդական տասը գյուղերի կազմում, որոնք Սլովակիայի ժողովրդական ճարտարապետության թանգարան են։ 1933 թվականին Վլկոլինեցը՝որպես առավել ամբողջական օրինակ, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Վլկոլինեցը Կենտրոնական Եվրոպային բնորոշ գյուղ է՝ իր եկեղեցիով, զանգակատնով, դպրոցով։ 1860 թվականին այն ուներ փայտե 45 տնակներ՝ կղմինդրե տանիքներով, երկու-երեք սենյակներով։ Չնայած դպրոցին հարակից փայտե զանգակատունը կառուցվել է 1770 թվականին, Աստվածամոր եկեղեցին՝ իրականացված բարոկկոյի ոճով, կառուցվել է 1875 թվականին։
№ 16 և № 17 տներում թանգարանային ցուցադրություն է կազմակերպված, որը ներկայացնում է գյուղական կենցաղի ավանդական առարկաներ ու գյուղատնտեսական գործիքներ։
Գյուղ-թանգարաններ Սլովակիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրգլովցե
- Չիչմանի
- Օստուրնյա
- Պլավեցկի Պետեր
- Պոդբյել
- Սեբեխլեբի
- Շպանյա Դոլինա
- Վելկե Լևարե
- Ժդյար
Համանման թանգարաններ այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|