Վլաստիմիր
| Վլաստիմիր | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 805 |
| Ծննդավայր | Ստարի Ռաս, Նովի Պազար, Սերբիա |
| Մահացել է | մոտ 851 |
| Կրոն | Արևելյան քրիստոնեություն |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ծնողներ | հայր՝ Prosigoj of Serbia? |
| Երեխաներ | Մուտիմիր, Gojnik Vlastimirović? և Strojimir of Serbia? |
Վլաստիմիր (սերբ.՝ Властимир, մոտ 805, Ստարի Ռաս, Նովի Պազար, Սերբիա - մոտ 851), Սերբիայի մեծ ժուպան, Պրոսիգոյի որդին։ Նա Վլաստիմիրովիչների դինաստիայի հիմնադիրն է եղել։ Վլաստիմիրի կողմից կառավարվող տարածքները ներառել են այժմյան արևմտյան Սերբիան, հյուսիսային Չեռնոգորիան և արևելյան Բոսնիա և Հերցեգովինան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլաստիմիրի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը և վայրը անհայտ են։ Նրա հայրը Սերբական իշխանության՝ Պրոսիգոյի կառավարիչն է եղել։ Մոր անունը աղբյուրներում չի հիշատակվել։ Ինչպես գրել է բյուզանդական կայսր Կոստանդին VII Պորֆիրոգենիտը իր «Կայսրության կառավարման մասին» աշխատության մեջ, Վլաստիմիրը այն կառավարչի ժառանգն է եղել, որի ղեկավարությամբ սերբերը 7-րդ դարում եկել են Բալկանյան թերակղզի[1]։ Վլաստիմիրի գահակալման ճշգրիտ ամսաթվերը անհայտ են։ Պատմաբանները ենթադրել են, որ նա կառավարել է Սերբիան միաժամանակ, երբ խան Պրեսիանը կառավարել է Առաջին Բուլղարական թագավորությունը։ Սերբ պատմաբան Տիբոր Ժիվկովիչի խոսքով՝ Վլաստիմիրը գահ է բարձրացել ոչ ուշ, քան 830 թվականին[2]։ Այս ժամանակ Սերբիան և սերբական մյուս պետական կազմավորումները արդեն լիովին անկախ են եղել Բյուզանդական կայսրությունից[3]։
Իր գահակալության առաջին տարիներին Վլաստիմիրը խաղաղ հարաբերություններ է պահպանել Բուլղարիայի հետ։ Սակայն շուտով Սերբիան ենթարկվել է բուլղարական էքսպանսիայի։ Հետազոտողները առաջ քաշել են տարբեր վարկածներ դրա պատճառների վերաբերյալ։ Դրանցից մեկի համաձայն՝ Վլաստիմիրը աջակցել է Բյուզանդիային բուլղարների հետ հակամարտության մեջ, իսկ Պրեսիանոսի արշավանքը սերբերից վրեժխնդրության յուրատեսակ դրսևորում է։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Բյուզանդիայի հետ պատերազմում հաջողության չհասնելով՝ Պրեսիանոսը ցանկացել է ընդլայնել իր տիրույթները Սերբիայի հաշվին։ Կոստանդին VII Պորֆիրոգենիտոսը կարծել է, որ խան Պրեսիանոսը մտադիր է եղել սերբերին ենթարկել իր իշխանությանը[4]։
Պատերազմի սկսման ճշգրիտ ամսաթիվը անհայտ է։ Մեկ տարբերակի համաձայն՝ բուլղարները հարձակվել են 839 թվականին[5], և մեկ ուրիշի համաձայն՝ 848 թվականին[6]։ Հակամարտությունը տևել է երեք տարի[7] և ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ։ Սերբերի դեմ արշավանքում Պրեսիանը կորցրել է իր բանակի մեծ մասը[8]։
Վլաստիմիրը ակտիվ քաղաքականություն է վարել Դալմաթիայում՝ ձգտելով լիովին ենթարկեցնել Ադրիատիկ ծովի ափին գտնվող սերբերով բնակեցված ժուպանիաները։ Վլաստիմիրի դուստրն ամուսնացել է Կրաինայի՝ Բելոյեի ժուպանի որդու հետ, որը կառավարել է Տրավունիան[5][9][10]։ Այս ամուսնության արդյունքում Բելոն և Կրաինան ճանաչել են Վլաստիմիրի գերագույն իշխանությունը: Տիբոր Ժիվկովիչի վկայությամբ՝ դա տեղի է ունեցել 847 կամ 848 թվականին[11]։
Վլաստիմիրի մահից հետո Սերբիայում իշխանությունն անցել է նրա ավագ որդուն՝ Մուտիմիրին, որը կառավարել է իր եղբայրներ Ստրոյմիրի և Գոյնիկի հետ միասին[9][5][7]։
Ամուսնություն և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլաստիմիրի կնոջ անունը անհայտ է։ Նա ունեցել է երեք որդի և մեկ դուստր[9]:
- Մուտիմիր՝ Սերբիայի կառավարիչ
- Ստրոյմիր՝ Մուտիմիրի համագահակալ
- Գոյնիկ՝ Մուտիմիրի համագահակալ
- դուստրն ամուսնացել է Բելո Տրավունիայի ժուպանի որդու՝ Կրաինայի հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Живковић Т., 2006, էջ 11
- ↑ Живковић Т., 2006, էջ 13
- ↑ Раннефеодальные государства на Балканах VI—XII вв., 1985, էջ 198
- ↑ Живковић Т., 2006, էջ 13—14
- ↑ 5,0 5,1 5,2 John V. A. Fine, 1991, էջ 110
- ↑ Живковић Т., 2006, էջ 15
- ↑ 7,0 7,1 Чиркович С., 2009, էջ 20
- ↑ Живковић Т., 2006, էջ 14—15
- ↑ 9,0 9,1 9,2 Пајовић М., 2014, էջ 14
- ↑ Раннефеодальные государства на Балканах VI—XII вв., 1985, էջ 200
- ↑ Живковић Т., 2006, էջ 17
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чиркович, Сима История сербов. — М.: Весь мир, 2009. — 448 с. — ISBN 978-5-7777-0431-3
- Листая страницы сербской истории / Гуськова, Елена Юрьевна. — М.: Индрик (издательство), 2014. — 368 с. — ISBN 978-5-91674-301-2
- Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин, Геннадий Григорьевич. — М.: Наука (издательство), 1985. — 363 с.
- Живковић Т. Портрети српских владара (IX—XII век). — Београд: Завод за уџбенике и наставна средства, 2006. — 196 с. — ISBN 96-17-13754-1
- Пајовић М. Владари српских земаља. — Београд: Медија центар Одбрана, 2014. — 246 с. — ISBN 978-86-335-0414-0
- Станоjевић Ст.
- s:sr:Историја_српскога_народа_(С._Станојевић)_3. — Београд, 1910. — С. 46—47.
- Файн, Джон The Early Medieval Balkans. A Critical Survey from the Sixth to the Late Twelfth Century. — Ann Arbor: University of Michigan Press, 1991. — 336 p. — ISBN 0-472-08149-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Serbia» (անգլերեն). Fondation for Medieval Genealogy. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
- «Առաջին սերբական դրժավա» (սերբերեն). «Ռաստկո» ինտերնետային գրադարան. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
| ||||||