Վլադիսլավ Օլեարչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վլադիսլավ Օլեարչիկ
Wladyslaw Olearczyk.jpg
Քաղաքացիությունը Flag of Poland (1928–1980).svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1898(1898-06-08)
Ծննդավայր Պշեմիսլ, Kingdom of Galicia and Lodomeria, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 21, 1970(1970-02-21) (71 տարեկանում)
Մահվան վայր Ցեշին, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան

Վլադիսլավ Ռոբերտ Օլեարչիկ (լեհ.՝ Władysław Robert Olearczyk, հունիսի 8, 1898(1898-06-08), Պշեմիսլ, Kingdom of Galicia and Lodomeria, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 21, 1970(1970-02-21), Ցեշին, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, պաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1898 թվականի հունիսի 8-ին Պշեմիսլայում: Լվովի «Պոգոն» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացել է 1921-1929 թվականներին: Խաղացել է պաշտպանի դիրքում: Չորս անգամ դարձել է ֆուտբոլի Լեհաստանի չեմպիոն[1]: Ակումբի կազմում խաղացել է 70 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 1923 թվականի սեպտեմբերի 23-ին: Հելսինկիում լեհ ֆուտբոլիստները պարտվեցին 3:5 հաշվով Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականին: Երկու տարի անց խաղացել է հավաքականում իր վերջին չորրորդ խաղը: Կրակովում ուժեղ գտնվեցին հյուրերը՝ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (0:2): Այդ մրցավեճում մասնակցել են Լվովի թիմի 9 խաղացողներ՝ Էմիլ Գյորլիցը, Վլադիսլավ Օլեարչիկը, Բրոնիսլավ Ֆիխտելը, Կարոլ Գանկեն, Յուզեֆ Սլոնեցկին, Մեչիսլավ Բաչը, Վացլավ Կուխարը, Յուզեֆ Գարբենը, Լյուդվիգ Շաբակևիչը և Կրակովի «Վիսլա» ֆուտբոլային ակումբի երկու խաղացողներ[2]:

Մահացել է 1970 թվականի փետրվարի 21-ին՝ կյանքի 72-րդ տարում Ցեշինում:

«Պոգոն»՝ Լեհաստանի չեմպիոն 1926.: Վլադիսլավ Օլեարչիկը երկրորդ շարքի ձախից առաջինն է:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]