Jump to content

Վլադիսլավ Ռաչկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Ռաչկևիչ
 
Կուսակցություն՝ Կառավարության հետ համագործակցության ոչ քաղաքական խմբավորում
Կրթություն՝ Դորպատի կայսերական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և փաստաբան
Ծննդյան օր հունվարի 28, 1885(1885-01-28)[1][2]
Ծննդավայր Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունիսի 6, 1947(1947-06-06)[2][3] (62 տարեկան)
Վախճանի վայր Ruthin, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն
Թաղված Նոթթինգեմշիր
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Լեհաստան[4] և  Միացյալ Թագավորություն[4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վլադիսլավ Ռաչկևիչ (լեհ.՝ Władysław Raczkiewicz, հունվարի 28, 1885(1885-01-28)[1][2], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1947(1947-06-06)[2][3], Ruthin, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), լեհ քաղաքական, հասարակական և ռազմական գործիչ։

Առաջին համաշխարհային և խորհրդային-լեհական պատերազմների մասնակից, չորս կառավարություններին կից ներքին գործերի նախարար (1921, 1925-1926 և 1935-1936), սենատոր և Սեյմի մասնակից (1930-1935), Լեհաստանի նախագահը 1939-1947 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկևիչի հուշարձանը Տորունիում

Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին Ռուսական կայսրության Քութայիս քաղաքում։ Հայրը դատավոր է եղել։

Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելու ընթացքում անդամագրվել է լեհական ազգայնական երիտասարդական կազմակերպությանը։ Ավարտել է Դերփթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո աշխատել է Մինսկում որպես իրավաբան։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից փախել է Ավստրիո-Հունգարիա, որտեղ միացել է Յ. Պիլսուդյան գլխավորած Լեհական ազգայնական շարժմանը։ Լեհական լեգիոնների կազմում մասնակցել է ռուսական զորքերի հետ մարտերին։

1917 թվականի հուլիսին ձերբակալվել և բանտ է նետվել։ 1918 թվականին ազատ է արձակվել և Պիլսուդսկու կողմից ներգրավվել Անկախ Լեհաստանի ստեղծման գործում։ 1921-1930 թվականներին եղել է Ներքին գործերի նախարար, 1930 թվականին՝ սենատոր, 1930 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Սենատի մարշալ (նախագահ)։

1935 թվականի հուլիսի 10-ից՝ ներքին գործերի նախարար։ Լեհաստանի պարտությունից հետո՝ 1939 թվականի սեպտեմբերին, փախել է Փարիզ, որտեղ ընտրվել է Լեհաստանի նախագահ։

Մահացել է 1947 թվականի հունիսի 6-ին Մեծ Բրիտանիայում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին Տարտուում (Էստոնիա) բացվել է Ռաչկևիչի հուշատախտակը[5]։
  • Լեհաստանի Տորուն քաղաքում կանգնեցվել է նրա հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. «Мемориальная доска в память Владыслава Рачкевича». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Ռաչկևիչ» հոդվածին։