Jump to content

Վլադիսլավ Դավանկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Դավանկով
ռուս.՝ Владислав Андреевич Даванков
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1984(1984-02-25) (42 տարեկան)
ԾննդավայրՍմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա
Գիտական աստիճանսոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Andrey Davankov?
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունNovye lyudi?
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
և Բարեկամության շքանշան
Անդամություն9th State Duma of the Russian Federation?
🌐
Ստորագրություն
Изображение автографа
 Vladislav Davankov Վիքիպահեստում

Վլադիսլավ Անդրեևիչ Դավանկով (ռուս.՝ Владисла́в Андре́евич Даванко́в, փետրվարի 25, 1984(1984-02-25), Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս հասարակական և քաղաքական գործիչ, ձեռնարկատեր։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ից Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ[2]։ «Նոր ժողովուրդ կուսակցության» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալը՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ից[3]։

Եղել է «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (2018-2021 թվականներ):

2024 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրվել է «Նոր ժողովուրդ» կուսակցությունից՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը՝ ստանալով ձայների 3.85%-ը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավանկովը ծնվել է 1984 թվականի փետրվարի 25-ին Սմոլենսկում: Հայրը՝ Անդրեյ Դավանկովը եղել է Տվերի մարզի Ստարիցա քաղաքի «Ստարիցա Ավիա» աէրոակումբի գլխավոր տնօրեն, ձեռնարկատեր, «Ֆաբերլիկ» ընկերության և «Նոր ժողովուրդ» քաղաքական կուսակցության համահիմնադիր[5]։ Պապը Վադիմ Ալեքսանդրովիչ Դավանկովը եղել է քիմիական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օրգանոէլեկտրոնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի սորբցիոն պրոցեսների ստերեոքիմիայի լաբորատորիայի վարիչ[6]։

Մինչև 17 տարեկանը ապրել է Սմոլենսկում։ Միջնակարգ կրթությունը ստացել է սկզբում Սմոլենսկի թիվ 3 դպրոցում, ապա ՝ Ն. Մ. Պրժևալսկու անվան թիվ 1 գիմնազիայում[7]։ 2002 թվականին ավարտել է Սմոլենսկի տնտեսագիտության և իրավունքի ուսումնարանը։

2001 թվականին ընդունվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Ավարտել է նոր և նորագույն պատմության ֆակուլտետը՝ «ԱՄՆ պատմություն» մասնագիտությամբ։ 2006 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Պրոֆեսոր Լ. Վ. Բայբակովայի ղեկավարությամբ պաշտպանել է «Մորմոնական հասարակության սոցիալական ադապտացիայի խնդիրը ԱՄՆ-ում (19-րդ դարի վերջին երրորդը)» թեմայով թեզ[8]։

Դավանկովի կայքի[9],համաձայն, 2008 թվականի ստացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանից, սակայն ատենախոսության մասին տեղեկատվությունը հասանելի չէ Ռուսաստանի պետական գրադարանի կատալոգում[10]։

2014 թվականին ստացել է լրացուցիչ կրթություն և ավարտել է Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման դպրոցը։

2023 թվականին ավարտել է այսպես կոչված «կառավարիչների դպրոցy»՝ Ռուսաստանի նախագահական ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի «Ղեկավար անձնակազմի ռեզերվի պատրաստում և վերապատրաստում» ծրագրի շրջանակներում[11]:

«Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին դարձել է «Ռուսաստանի կապիտաններ» կրթական ծրագրի աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենը։ Նույն թվականին մեկնարկել է «Իմ առաջին բիզնեսը» նախագիծը, որը գլխավորել է Վլադիսլավ Դավանկովը։ Նախագիծը հայտարարվել է որպես դպրոցականների համար մրցույթ և տևել է 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի մարտը՝ «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» բաց հարթակի շրջանակներում։ Լավագույն 100 մասնակիցները դրամաշնորհներ են ստացել Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի «Կապիտաններ» բիզնեսի ֆակուլտետում սովորելու համար[12]։

2018 թվականի մայիսի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ստեղծման մասին հրամանագիր։ Դրա հիմնադիրը Նախագահի գույքի կառավարման վարչությունն էր։ Ալեքսեյ Կոմիսարովը նշանակվել է տնօրեն 2018 թվականի հունիսի 26-ին։ Վլադիսլավ Դավանկովը նշանակվել է գլխավոր տնօրենի տեղակալ։ Յարոսլավ Սամիլինը նշանակվել է «Իմ առաջին բիզնեսը» նախագծի ղեկավար[13]։

Այս պաշտոնում Դավանկովը պատասխանատու է եղել գործող մրցույթների մշակման, ինչպես նաև նոր նախագծերի բացահայտման, մշակման և իրականացման համար: 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում հայտարարվել է «Իմ առաջին բիզնեսը» երկրորդ մրցույթը[14]։

2019 թվականի հուլիսին Վլադիսլավ Դավանկովը եղել է պատվավոր հյուր «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» հարթակի երկրորդ նիստի բացման արարողությանը՝ «Նշանակությունների տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական ֆորումում։ Նիստը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքի Սենեժի կառավարման սեմինարում[15]։

2019 թվականի նոյեմբերին մասնակցել է Սոչիում կայացած «Հանդիպում Սոչիում» միջոցառումների կազմակերպիչների համառուսաստանյան կոնգրեսին[16]։

2020 թվականի մարտին Ալեքսեյ Նեչաևը և Ալեքսանդր Դավանկովը հիմնադրել են «Նոր ժողովուրդ» քաղաքական կուսակցությունը, որը նույն ամսին գրանցում ստացավ Ռուսաստանի արդարադատության նախարարությունից։ Վլադիսլավը միացավ կուսակցությանը և զբաղեցնում էր «Նոր ժողովուրդ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը։

2021 թվականի հուլիսին «Նոր ժողովուրդ» կուսակցության համագումարում հաստատվել է 8-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների թեկնածուների ցուցակը, որոնք անցկացվեցին խառը համակարգով: Դավանկովը ցուցակում ընդգրկվել է թիվ 1 տարածաշրջանային խմբում (Ադիգեայի Հանրապետություն, Կրասնոդարի երկրամաս)՝ որպես երկրորդ համար՝ Սերգեյ Կուսմակովից հետո: 2021 թվականի սեպտեմբերի 17-ից 19-ը կայացած ընտրություններից հետո «Նոր ժողովուրդ» կուսակցությունը ցուցակում ստացել է 13 տեղ: Թիվ 1 խումբը ստացել է մեկ տեղ, որը փոխանցվեց Կուսմակովին: Սակայն նա հրաժարվեց ընդունել այն, և սեպտեմբերի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղը փոխանցեց Վլադիսլավ Դավանկովին:

Պետական դումայի պատգամավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ գումարման Պետական Դումայում միացել է «Նոր ժողովուրդ» խմբակցությանը։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին ընտրվել է Պետական Դումայի նախագահի տեղակալ «Նոր ժողովուրդ» խմբակցությունից[17]։ Ներկայացրել է Ադըղեայի Հանրապետությունը, Կրասնոդարի երկրամասը, Ստավրոպոլի երկրամասը, Սմոլենսկի մարզը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը[18]։

Որպես Պետդումայի փոխխոսնակ, համակարգում է առողջապահության և մշակույթի հանձնաժողովների գործունեությունը[19]։ կազմակերպում է Պետդումայի և Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի, Ուզբեկստանի, Հյուսիսային Աֆրիկայի երկրների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը:[20].

2022 թվականի փետրվարի սկզբին մասնակցել է Սոչիում «Նոր ժողովուրդ» կուսակցության կողմից կազմակերպված համաժողովին, որը նվիրված է եղել առողջարանային քաղաքի զարգացմանը[21]։

2022 թվականի փետրվարի կեսերին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման մասին հաղորդագրությունների ֆոնին, Պետդումայի փոխխոսնակ Դավանկովին հարցրին. «Ու՞մ է ձեռնտու Ուկրաինայի շուրջ լարվածության սրումը»։ Նա պատասխանել է. «Մենք հստակ գիտենք, թե ով է շահում. ԴԺՀ և ԼԺՀ բնակիչները, ուկրաինացիները և Ռուսաստանի բնակիչները։ Պատերազմը նշանակում է մարդկային զոհեր, պատժամիջոցներ, մեկ դոլարը 150 ռուբլով և սննդամթերքի գների թռիչք։ Ռուսաստանում 16 միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ցածր։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք նրանց թվի աճին»[22]։ 2022 թվականի փետրվարի 22-ին Պետդումայի պատգամավորները և Դաշնության խորհրդի անդամները գրեթե միաձայն աջակցեցին ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչմանը։ «Նոր ժողովուրդ» կուսակցության պատգամավորները նույնպես քվեարկեցին որոշման օգտին։ Պետդումայի փոխխոսնակ Դավանկովը այնուհետև հայտարարել է. «Ժողովրդավարությունն այն է, երբ մենք քննարկում ենք որոշում կայացնելուց առաջ։ Եվ երբ որոշում է կայացվում, մենք պետք է գործենք»։ Նա նաև կառավարությունից վճռական և արագ գործողություններ էր ակնկալում, քանի որ կա այն ըմբռնումը, որ «պատժամիջոցները միայն կուժեղանան, դոլարի փոխարժեքը կբարձրանա և ավելի դժվար կդառնա»[23]։

Եղել է Ռուսաստանում տրանսգենդերների անցումն արգելող օրենքի համահեղինակն, որը Պետական Դումա է ներկայացվել 2023 թվականի մայիսի 31-ին։ Նշանակալի ներդրում է ունեցել օրինագծի մշակման գործում[24][25] և քվեարկել է դրա ընդունման օգտին բոլոր երեք ընթերցումներում[26]։

2023 թվականի հունիսին առաջարկել է վերացնել դպրոցականների համար տնային աշխատանքը[27]։

2024 թվականի ապրիլին առաջարկել է իջեցնել Ռուսաստանի ընտրություններում քվեարկելու նվազագույն տարիքը։ Այս առաջարկը բացատրել է նրանով, որ 16 և 17 տարեկան ընտրողները «ունեն քննադատական մտածողության հմտություններ» և «ազատ են կարծրատիպերից»[28]։

Մասնակցություն գործադիր իշխանության պաշտոնների համար ընտրություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի քաղաքապետի ընտրություններ 2023

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունիսի 18-ին «Նոր ժողովուրդ» կուսակցության Մոսկվայի մասնաճյուղը Պետդումայի փոխնախագահ Վլադիսլավ Դավանկովին առաջադրել է որպես Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների թեկնածու։ Իր առաջադրման շրջանակներում Դավանկովը հայտարարել է քաղաքի հավասարակշռված զարգացմանը հասնելու, մայրաքաղաքի ընդլայնման և խտացման վրա մորատորիում մտցնելու և թվային մասնագիտություններով 100,000 աղջիկների վերապատրաստման ծրագիր սկսելու մտադրության մասին[29]։ Գրանցվելու համար պետք է հավաքեր տեղական պատգամավորների 110-ից 115 ստորագրություն։ Նա հավաքել է 114 ստորագրություն Մոսկվայի 114 շրջաններից և հուլիսի 12-ին գրանցվեց որպես թեկնածու[30]։ 2023 թվականի սեպտեմբերի ընտրություններում, 43.18% մասնակցությամբ, նա ստացավ ձայների 5.34%-ը՝ զբաղեցնելով հինգից չորրորդ տեղը։

2024 թվականի նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի դեկտեմբերի 25-ին Դավանկովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար որպես «Նոր ժողովուրդ» կուսակցության թեկնածու։ Նրան աջակցել է նաև «Աճի կուսակցությունը»[31]։ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել է ընտրական հաշվի բացումը և որոշել է գրանցել լիազոր ներկայացուցիչներ։ Որպես խորհրդարանական կուսակցության թեկնածու՝ Դավանկովը կարիք չուներ ընտրողներից ստորագրություններ հավաքելու ընտրություններին մասնակցելու համար[32]։

2024 թվականի հունվարի 1-ին Դավանկովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթեր[33]։ Հունվարի 5-ին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիսլավ Դավանկովին գրանցել է որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու «Նոր ժողովուրդ» կուսակցությունից[34]։

Վլադիսլավ Դավանկովը ստորագրել է Բորիս Նադեժդինի[35] և Ռադա Ռուսկիխի նախագահական ընտրություններում գրանցման օգտին և պլանավորել է ստորագրել մյուս բոլոր թեկնածուների համար[36]:

Ընտրություններից հաջորդ օրը՝ մարտի 18-ին, Դավանկովը Պուտինի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է Բելգորոդի մարզի ուկրաինական հրետակոծությունը, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի, և հայտարարել է, որ «Կիևի ռեժիմի նման գործողությունները որևէ արդարացում չունեն»։ Նա նաև ասել է, որ իր հետ հանդիպած ռուսները անկեղծորեն հավատում էին, որ միայն Պուտինը կարող է հաղթել Ուկրաինայի հետ առճակատման մեջ[37]։ Ավելի ուշ՝ նույն երեկոյան, Ղրիմի Ռուսաստանի կողմից բռնակցման տասնամյակի առթիվ կազմակերպված համերգի ժամանակ, նա հայտարարել է. «Ես երբեք չեմ մոռանա հպարտության զգացումը իմ երկրի և իմ նախագահի համար՝ ուղիղ տասը տարի առաջ»[38][39]։

Պատժամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարի 25-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ֆոնին, ընդգրկվել է Եվրամիության պատժամիջոցների ցանկում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքները անկախ ճանաչելու և այնտեղ ռուսական զորքեր ուղարկելու որոշման[40][41]։

2022 թվականի մարտի 11-ին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում՝ Ուկրաինայի երկու անջատողական շրջանների անկախությունը ճանաչելու համար[42]։

2022 թվականի սեպտեմբերի 30-ին ավելացվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում՝ ի պատասխան կեղծ հանրաքվեների և Ուկրաինայի տարածքի ռուսական օկուպացիոն ուժերի կողմից բռնակցման[43][44][45]։ Պետդեպարտամենտը նշում է, որ օրենսդիրները միաձայն ընդունել են կեղծ լուրերի մասին օրենքը, և որոշ օրենսդիրներ կարևոր դեր են խաղացել պատերազմի մասին ռուսական պատմությունների տարածման գործում[46][47]։

2023 թվականի փետրվարի 23-ին ավելացվել է Կանադայի «ռեժիմի գործընկերների» պատժամիջոցների ցանկում, քանի որ նա «քվեարկեց Ուկրաինայի չորս շրջանների ներխուժման և անեքսիայի փորձի հետ կապված օրենսդրության օգտին»[48][49]։

Նմանատիպ պատճառներով ներառված է Շվեյցարիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Ուկրաինայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների ցանկերում[50][51]։

«Մեդուզա»-ի հատուկ թղթակից Անդրեյ Պերցևի խոսքերով՝ Վլադիսլավ Դավանկովը Ալեքսանդր Դավանկովի զարմիկն է, որը «Նոր ժողովուրդ» կուսակցության նախագահ Ալեքսեյ Նեչաևի ընկերն է և նրա գործընկերը «Ֆաբերլիկ»-ում։ Նա օգնել է Նեչաևին ծանոթացնել Կովալչուկների և նախագահի վարչակազմի ներքին քաղաքականության բլոկի ղեկավարի հետ, ինչը Նեչաևին աջակցություն է բերել Կրեմլում[52]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ Սվյատոսլավ և Նիկիտա։

Հոբբիներ՝ գոլֆ և գո խաղալ[53]:

  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2019 թվականի դեկտեմբերի 30)՝ Ռուսաստանի Դաշնությունում Կամավորի տարվա կազմակերպման և անցկացման գործում ունեցած ծառայությունների համար[54]:
  • Ռոսմոլոդեժի պատվավոր կրծքանշան։
  • «#ՄենքՄիասինԵնք» հանրային փոխօգնության արշավի կազմակերպման գործում անձնուրաց ներդրման համար» հուշամեդալի վկայական (2020)[55]:
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան[56]:
  • Բարեկամության շքանշան (2023 թվականի օգոստոսի 26, Հարավային Օսիա )՝ Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար[57]:
  • Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատվոգիր՝ Լատինական Ամերիկայի երկրների հետ միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար (2023 թվականի նոյեմբերի 15)[58]։
  • «ԱՊՀ ՄԽՎ։ 30 տարի» հոբելյանական մեդալ (2023 թվականի նոյեմբերի 16, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով )՝ պառլամենտարիզմի զարգացման և ամրապնդման, Անկախ Պետությունների Համագործակցության գործունեության իրավական հիմքերի զարգացման և կատարելագործման, միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար[59]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://sanctions.nazk.gov.ua/en/sanction-person/884/
  2. ↑ Елена Плавская (2021-10-12). «Избраны вице-спикеры Госдумы». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-12-ին. Վերցված է 2021-10-12-ին.
  3. ↑ Лейсан Давлетшина (2021-10-11). «Партия «Новые люди» сформировала фракцию в Госдуме». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-13-ին. Վերցված է 2021-10-13-ին.
  4. ↑ «ЦИК отчитался о победе Путина на президентских выборах». «Холод» (ռուսերեն). 2024-03-18. Արխիվացված օրիգինալից 2024-03-19-ին. Վերցված է 2024-03-19-ին.
  5. ↑ «Владислав Даванков биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-07-ին. Վերցված է 2024-02-11-ին.
  6. ↑ «Кто такой Владислав Даванков: биография кандидата в президенты России от «Новых людей»». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-01-ին. Վերցված է 2024-02-11-ին.
  7. ↑ «Зампред Госдумы РФ: «Смоленская Покровка — это моя малая родина, а кольцевая через Вязьму — интересная идея» 16.06.2023». Արխիվացված օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 41 (օգնություն)
  8. ↑ «Выпускные работы по истории США». www.hist.msu.ru (ռուսերեն). Исторический факультет МГУ. Արխիվացված օրիգինալից 2024-01-18-ին. Վերցված է 2024-01-18-ին.
  9. ↑ «Биография на сайте Владислава Даванкова». Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-06-ին.
  10. ↑ «Электронный каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2019-11-26. Վերցված է 2025-12-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  11. ↑ «У каждой системной партии в России есть хотя бы одно губернаторское кресло. Скоро его могут получить и «Новые люди»». «Meduza». 2024-11-07. Արխիվացված օրիգինալից 2024-12-01-ին. Վերցված է 2024-11-25-ին.
  12. ↑ ««Мой первый бизнес»: 100 лучших среди школьников. 14.03.2018». Արխիվացված է օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  13. ↑ «На конкурс «Мой первый бизнес» подали заявки более 200 тыс. школьников. 31.10.2018». Արխիվացված օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 55 (օգնություն)
  14. ↑ «Открытие Международного Конкурса «Мой первый бизнес»». Արխիվացված օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  15. ↑ «На «Территории смыслов» стартовала вторая смена. 15.07.2019». Արխիվացված է օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  16. ↑ «MEET IN SOCHI: Итоги Всероссийского конгресса организаторов мероприятий». Արխիվացված օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  17. ↑ «Депутаты избрали заместителей Председателя ГД». Государственная дума (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-10-12-ին.
  18. ↑ «Даванков Владислав Андреевич». Госдума РФ. Արխիվացված օրիգինալից 2024-03-12-ին. Վերցված է 2024-03-13-ին.
  19. ↑ «Вячеслав Володин распределил обязанности между своими заместителями». Государственная дума. 2021-10-22. Արխիվացված օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2022-04-02-ին.
  20. ↑ «У заместителей Председателя Государственной Думы появились новые обязанности». Государственная дума. 2021-11-09. Արխիվացված օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2022-04-02-ին.
  21. ↑ «Депутат ГД: В Сочи должно быть комфортно не только туристам, но и горожанам». Արխիվացված է օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  22. ↑ ««Нагнетание ситуации выгодно очень многим и никому в отдельности». Коммерсант. 19.02.2022». Արխիվացված օրիգինալից 2023-12-25-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  23. ↑ «Как Госдума и Совет Федерации обсуждали независимость ДНР и ЛНР. 22.02.2022». Արխիվացված օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  24. ↑ «Интервью Даванкова программе "Острожно: Собчак", 04.09.2023 1:01:20» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-13-ին. Վերցված է 2024-02-13-ին.
  25. ↑ «В Госдуму внесли законопроект о запрете смены пола. Какие положения включает инициатива». Российская Газета. 2023-05-31. Արխիվացված օրիգինալից 2024-02-03-ին. Վերցված է 2024-02-03-ին.
  26. ↑ «Результаты голосования депутата Даванков Владислав Андреевич по законопроекту «369814-8»». Արխիվացված է օրիգինալից 2024-03-20-ին. Վերցված է 2024-03-20-ին.
  27. ↑ «В Госдуме предложили отменить домашнее задание для школьников». Արխիվացված օրիգինալից 2023-06-05-ին. Վերցված է 2023-06-05-ին.
  28. ↑ Евсина, Анастасия (2024-04-23). ««Они свободны от стереотипов». В Госдуме предложили снизить возраст избирателей до 16 лет». Главные новости в России и мире - RTVI (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-24-ին. Վերցված է 2024-04-24-ին.
  29. ↑ «"Новые люди" выдвинули Даванкова кандидатом на выборах мэра Москвы». Интерфакс. 2023-06-18. Արխիվացված օրիգինալից 2023-06-19-ին. Վերցված է 2023-06-19-ին.
  30. ↑ «Даванков стал кандидатом на пост мэра Москвы. 12.07.2023». Արխիվացված օրիգինալից 2024-03-17-ին. Վերցված է 2024-03-20-ին.
  31. ↑ «Даванков подал в ЦИК документы для участия в выборах президента России». TACC. Արխիվացված օրիգինալից 2023-12-27-ին. Վերցված է 2024-01-04-ին.
  32. ↑ «ЦИК зарегистрировал уполномоченных ЛДПР и "Новых людей"». РИА Новости (ռուսերեն). 2023-12-28. Արխիվացված օրիգինալից 2023-12-29-ին. Վերցված է 2023-12-29-ին.
  33. ↑ «Даванков подал документы на регистрацию кандидатом на выборах в президенты РФ». TACC. Արխիվացված օրիգինալից 2024-01-01-ին. Վերցված է 2024-01-01-ին.
  34. ↑ «ЦИК зарегистрировал Даванкова кандидатом в президенты РФ». TACC. Արխիվացված օրիգինալից 2024-01-05-ին. Վերցված է 2024-01-05-ին.
  35. ↑ Елена Плавская (2021-10-12). «Избраны вице-спикеры Госдумы». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-12-ին. Վերցված է 2021-10-12-ին.
  36. ↑ Лейсан Давлетшина (2021-10-11). «Партия «Новые люди» сформировала фракцию в Госдуме». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-13-ին. Վերցված է 2021-10-13-ին.
  37. ↑ ««Антивоенный» кандидат Даванков поддержал войну в Украине на следующий день после выборов президента России» (ռուսերեն). Белсат. 2024-03-18. Արխիվացված է օրիգինալից 2024-03-19-ին. Վերցված է 2024-03-22-ին.
  38. ↑ «Путин выступил на концерте «10 лет в родной гавани» на Красной площади. Он привел с собой Даванкова, Харитонова и Слуцкого Все они со сцены поддержали Путина». Meduza. 2024-03-18. Արխիվացված օրիգինալից 2024-03-19-ին. Վերցված է 2024-03-19-ին.
  39. ↑ ««Люди со всем патриотизмом идут — и в такую задницу!» Путин отметил десятилетие аннексии Крыма (и свой новый срок) очередным «митингом-концертом» на Красной площади. Репортаж «Медузы»». Meduza. 2024-03-19. Արխիվացված օրիգինալից 2024-03-19-ին. Վերցված է 2024-03-19-ին.
  40. ↑ «L_2022052EN.01000101.xml». eur-lex.europa.eu. Արխիվացված օրիգինալից 2022-12-30-ին. Վերցված է 2022-12-30-ին.
  41. ↑ «ЕC ввел санкции против 351 депутата Госдумы, которые одобрили признание Россией "ЛНР" и "ДНР"». Настоящее Время (ռուսերեն). 2022-02-23. Արխիվացված օրիգինալից 2023-05-27-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  42. ↑ «UK sanctions 386 Russian MPs over Ukraine invasion». BBC News. 2022-03-11. Արխիվացված է օրիգինալից 2023-05-26-ին. Վերցված է 2023-05-26-ին.
  43. ↑ Русская служба The Moscow Times (2022-09-30). «США ввели санкции против всех российских сенаторов, Набиуллиной и членов семей чиновников». Русская служба The Moscow Times (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-09-ին. Վերցված է 2023-05-26-ին.
  44. ↑ «Russia-related Designations and Designations Updates; Publication of Russia-related Frequently Asked Question». U.S. Department of the Treasury (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-24-ին. Վերցված է 2022-12-26-ին.
  45. ↑ «Соединенные Штаты объявили о новых санкциях в отношении России». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). 2022-09-30. Արխիվացված օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  46. ↑ «Treasury Imposes Swift and Severe Costs on Russia for Putin's Purported Annexation of Regions of Ukraine». U.S. Department of the Treasury (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-03-12-ին. Վերցված է 2023-03-23-ին.
  47. ↑ «* (3 чтение) О проекте федерального закона № 464757-7 "О внесении изменений в Уголовный кодекс Российской Федерации и статьи 31 и 151 Уголовно-процессуального кодекса Российской Федерации" (в части установления уголовной ответственности за действия, направленные на дискредитацию использования Вооруженных Сил РФ, за распространение заведомо ложной информации об использовании Вооруженных Сил РФ) – Система анализа результатов голосований на заседаниях Государственной Думы». vote.duma.gov.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-15-ին. Վերցված է 2025-06-01-ին.
  48. ↑ Global Affairs Canada (2022-02-04). «Sanctions – Russian invasion of Ukraine». GAC. Արխիվացված օրիգինալից 2022-05-31-ին. Վերցված է 2023-05-26-ին.
  49. ↑ «Canada to send four more tanks to Ukraine, announces new Russian sanctions». The Globe and Mail. 2023-02-24. Արխիվացված է օրիգինալից 2023-05-26-ին. Վերցված է 2023-05-26-ին.
  50. ↑ «Даванков Владислав Андреевич, Государственная Дума, депутат, заместитель председателя». Rupep (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-30-ին. Վերցված է 2022-12-30-ին.
  51. ↑ «ДАВАНКОВ Владислав Андреевич - биография, досье, активы». Война и санкции (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-03-10-ին. Վերցված է 2022-12-30-ին.
  52. ↑ «За деньги Нечаева. Под крышей Ковальчуков Спецкор «Медузы» Андрей Перцев рассказывает, как появилась партия «Новые люди», зачем она вообще нужна — и благодаря чему смогла прорваться в Госдуму». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-08-ին. Վերցված է 2021-10-12-ին.
  53. ↑ Елена Плавская (2021-10-12). «Избраны вице-спикеры Госдумы». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-12-ին. Վերցված է 2021-10-12-ին.
  54. ↑ Елена Плавская (2021-10-12). «Избраны вице-спикеры Госдумы». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-12-ին. Վերցված է 2021-10-12-ին.
  55. ↑ Лейсан Давлетшина (2021-10-11). «Партия «Новые люди» сформировала фракцию в Госдуме». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-13-ին. Վերցված է 2021-10-13-ին.
  56. ↑ «ЦИК отчитался о победе Путина на президентских выборах». «Холод» (ռուսերեն). 2024-03-18. Արխիվացված օրիգինալից 2024-03-19-ին. Վերցված է 2024-03-19-ին.
  57. ↑ Елена Плавская (2021-10-12). «Избраны вице-спикеры Госдумы». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-12-ին. Վերցված է 2021-10-12-ին.
  58. ↑ Лейсан Давлетшина (2021-10-11). «Партия «Новые люди» сформировала фракцию в Госдуме». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-13-ին. Վերցված է 2021-10-13-ին.
  59. ↑ Елена Плавская (2021-10-12). «Избраны вице-спикеры Госдумы». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-12-ին. Վերցված է 2021-10-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Профиль». duma.gov.ru (ռուսերեն). Государственная Дума. Վերցված է 2021-10-10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Դավանկով» հոդվածին։