Վլադիմիր Ֆիլիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ֆիլիպով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1838(1838-11-02)
Մահացել էմայիսի 12, 1903(1903-05-12) (64 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Վլադիմիր Նիկոլաևիչ Ֆիլիպով (նոյեմբերի 2, 1838(1838-11-02) - մայիսի 12, 1903(1903-05-12), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), գեներալ-լեյտենանտ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականի նոյեմբերի 2-ին։ Կրթությունը ստացել է 2-րդ կադետական կորպուսում։

1861 թվականին ավարտել է Նիկոլաևյան ակադեմիայի գլխավոր շտաբի գիտությունների դասընթացը։ Փետրվարի 7-ից մինչեւ 1863 թվականի դեկտեմբերի 30-ը Ֆիլիպովը գտնվում էր Լիտվայում և բազմիցս մասնակցել է լեհ ապստամբների հետ գործերին։ Նա հատկապես աչքի է ընկել Մոնտվիդովո գյուղի մարտերում և Դելիշկիի մատույցներում։ Այդ մարտական գործողություններում փայլուն հաղթանակներ գրանցելու համար, նա պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով (1863 թվական) և Սուրբ Աննա 3-րդ աստիճանի շքանշանով (1864 թվական)։

1865 թվականի սեպտեմբերի 13-ին Ֆիլիպովը տեղափոխվել է Կովկաս ՝ որպես գլխավոր շտաբի սպա, եղել է 21-րդ հետևակային դիվիզիայի շտաբի ավագ ադյուտանտ, նույն թվականի նոյեմբերի 8-ին դարձել է շտաբս-կապիտան։ 1867 թվականի մարտի 7-ին նշանակվել է Անդրկովկասյան երկրամասի տեղական զորքերի շտաբի և Քութաիսիի գեներալ-նահանգապետարանի ավագ ադյուտանտ։ 1868 թվականի մարտի 31-ին ստացել է կապիտանի, իսկ 1871 թվականի նոյեմբերի 20-ին ՝ փոխգնդապետի զինվորական կոչում։ 1874 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է 41-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։ 1875 թվականի ապրիլի 13-ին ստացել է գնդապետի զինվորական կոչում։

1876 թվականի հոկտեմբերի 3-ին, ռուս-թուրքական պատերազմի մեկնարկից առաջ, նա նշանակվել էր Երևանյան ջոկատի շտաբի պետ։  Այդ ջոկատի հետ Ֆիլիպովը մասնակցել է բոլոր արշավանքներին՝ ունենալով փառահեղ հաղթանակներ թշնամու նկատմամբ։ Այս ընկերությունում ցուցաբերած մարտական գերազանցությունների և խիզախության համար 1878 թվականինՖիլիպովը պարգևատրվել է «քաջության համար» գրությամբ ոսկե շքանշանով և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով։ Սակայն ավելի վաղ ՝ 1877 թվականի դեկտեմբերի 26-ին, Ֆիլիպովն արժանացել էր Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանին։

1878 թվականի մարտի 25-ից ապրիլի 30-ը Ֆիլիպովը զբաղեցրել է 4-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնը, այնուհետեւ մինչև հուլիսի 11-ը եղել է կազակական 4-րդ դիվիզիայի շտաբի պետի պաշտոնում։

Պատերազմից հետո, Ֆիլիպովը՝ Բեռլինի կոնգրեսի որոշման համաձայն, դարձել է արևելյան Ռումելիայի և Թուրքիայի հետ սահմանագծի որոշման միջազգային հանձնաժողովի պատվիրակ։

1880 թվականի դեկտեմբերի 11-ին Ֆիլիպովը նշանակվել է Կոստանդնուպոլսի ռազմական գործակալ, և այդ պաշտոնում, որի լիազորությունները կատարել է 1885 թվականի մարտի 24-ից մինչև 1885 թվականի սեպտեմբերի 12-ը։  Այնուհետև Ֆիլիպովը հետևողականորեն զբաղեցրել է 13-րդ հետևակային դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատարի (մինչև 1889 թվականի նոյեմբերի 9-ը), Օդեսայի ռազմական օկրուգի շտաբի պետի օգնականի (մինչև 1891 թվականի փետրվարի 4-ը), 4-րդ հրաձգային բրիգադի պետի (մինչև 1895 թվականի մարտի 20-ը), 13-րդ և 1896 թվականի դեկտեմբերի 28-ից արդեն 15-րդ հետևակային դիվիզիաների պետի պաշտոնները։ 1895 թվականի հունվարի 1-ին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

1900 թվականի մարտի 3-ից Ֆիլիպովը հանդիսանում էր 11-րդ բանակային կորպուսի հրամանատար, ընդ որում այս տարվա օգոստոսի սկզբին, Չինաստանի հետ անհամաձայնության ժամանակ, նշանակվել էր 1-ին, 2-րդ և 5-րդ հրաձգային բրիգադներից կազմավորված դեսանտային կորպուսի հրամանատար։  Բռնցքամարտիկների դեմ ռազմական գործողությունների ավարտից հետո Ֆիլիպովը վերադարձել է 11-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին։

Ֆիլմիպովը մահացել է 1903 թվականի մայիսի 2-ին, Օդեսայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպովը ունեցել է հետևյալ պարգևները։

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1863 թվական)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1864 թվական)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1873 թվական)
  • Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշան
  • Ոսկե շքանշան՝ «քաջության համար» գրությամբ (1878 թվական)
  • Սուրբ Վլադիմիրի անվան 3-րդ աստիճանի շքանշան (1878 թվական)
  • Սուրբ Ստանիսլավի անվան 1-ին աստիճանի շքանշան (1887 թվական)
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (1890 թվական)
  • Սուրբ Վլադիմիրի անվան 2-րդ աստիճանի շքանշան (1901 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глиноецкий Н. П. Исторический очерк Николаевской академии Генерального штаба. СПб., 1882
  • Некрологи:
    • «Исторический вестник», 1903 г., т. XCIII, июль
    • «Одесский листок», 1903 г., № 124
    • «Русский инвалид», 1903 г., № 103
    • Военный обзор Тифлисской губернии и Закатальского округа. — СПб., 1872.
    • Военно-топографический и стратегический обзор северо-восточных провинций Азиатской Турции. — СПб., 1874.
    • Военное обозрение Азиатской Турции. — СПб., 1881.
    • Военное обозрение Фракийского полуострова. — СПб., 1884.
    • Стратегическое описание Босфора. — СПб., 1886.
    • Топографический обзор Тифлисской губернии и Закатальского округа. — Тифлис, 1897.