Վլադիմիր Ֆիլատ
Վլադիմիր Ֆիլատ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Ծննդյան օր՝ | մայիսի 6, 1969 (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Lăpușna, Հնչեշտի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ամուսին ՝ | Angela Gonța? |
Պարգևներ՝ | |
Վլադիմիր (Վլադ) Վասիլևիչ Ֆիլատ (ռումիներեն՝ Vladimir Filat, մայիսի 6, 1969, Lăpușna, Հնչեշտի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պետական և քաղաքական գործիչ։ 2009 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի ապրիլի 25-ը Մոլդովայի Հանրապետության վարչապետ։ 2010 թականի դեկտեմբերի 28-ից դեկտեմբերի 30-ը Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար: 2007 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ[3][4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Ֆիլատը ծնվել է 1969 թվականի մայիսի 6-ին Մոլդովական ԽՍՀ Կոտովսկի շրջանի Լապուշնա գյուղում՝ Մարիա և Վասիլի Ֆիլատների ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: 1987 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Սիմֆերոպոլում և Սևաստոպոլում:
1990 թվականին ավարտել է Քիշնևի կոոպերատիվ քոլեջը։ 1994 թվականին ավատել է Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարանի (Ռումինիա) իրավաբանական ֆակուլտետը, ստացել է իրավունքի լիցենզիատի աստիճան։
1994 թվականին հիմնադրել է «Ռոմոլդթրեյդինգ» ընկերությունը, որը զբաղվել է թղթի և ծխախոտի առևտրով և դարձել հիմնադրած ընկերության գլխավոր տնօրենը: 1997-1998 թվականներին զբաղեցրել է «Դոսիֆեյ» առևտրային ընկերության (հրատարակչական բիզնես) վարչական խորհրդի նախագահի պաշտոնը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Վլադիմիր Ֆիլատը դարձել է Մոլդովայի դեմոկրատական կուսակցության անդամ։ 1998 թվականին նշանակվել է Մոլդովայի Հանրապետության տնտեսության նախարարության մասնավորեցման և պետական գույքի կառավարման վարչության գլխավոր տնօրեն: 1999 թվականին նշանակվել է կառավարության սեփականաշնորհման դեպարտամենտի տնօրեն, այնուհետև Մոլդովայի Հանրապետության պետական նախարար։ Մտել է Իոն Ստուրզայի ղեկավարության տակ գտնվող ժողովրդավարության և բարեփոխումների դաշինքի կառավարության կազմի մեջ։ 1999 թվականի նոյեմբերին կառավարությունը հրաժարական է տվել։
2000 թվականին ընտրվել է դեմոկրատական կուսակցության փոխնախագահ: 2001 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես է եկել Մոլդովայի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի 10-րդ համարի ներքո։ Կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 5,02%-ը և չի հաղթահարել ընտրական 6%-ի շեմը: 2005 թվականին կրկին առաջադրվել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանում, այս անգամ պատգամավոր է դարձել «Ժողովրդավարական Մոլդովա» դաշինքի ցուցակով՝ Քիշնևի գլխավոր պրիմար (քաղաքապետ) Սերաֆիմ Ուրեկյանի ղեկավարությամբ։ 2005-2009 թվականներին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ:
2007 թվականին Վլադիմիր Ֆիլատը Մոլդովայի Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է Քիշնևի գլխավոր պրիմարի պաշտոնում։ Ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 8,30% -ը և չի անցել երկրորդ փուլ: 2007 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ընտրություններից անմիջապես հետո, Վլադիմիր Ֆիլատը դուրս է եկել Մոլդովայի Դեմոկրատական կուսակցությունից։ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆիլատի գլխավորած նախաձեռնող խումբը ներկայացրել է նոր քաղաքական նախագիծ՝ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ։ Նոր կուսակցությունը հանդես է գալիս որպես ընդդիմություն Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցության, Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության և Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նկատմամբ: 2007 թվականի դեկտեմբերի 8-ին Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջին համագումարում Վլադիմիր Ֆիլատն ընտրվել է կուսակցության նախագահ։
2009 թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Վլադիմիր Ֆիլատը գլխավորել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը։ Կուսակցությունը ստացել է ընտրողների 12,43%-ի ձայները, և Ֆիլատը կրկին դարձել է խորհրդարանի պատգամավոր և գլխավորել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: 2009 թվականի հուլիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ֆիլատը կրկին ընտրվել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր՝ ստանալով ընտրողների 16,57% ձայն։
2009 թվականի օգոստոսի 8-ին՝ ընտրություններից հետո, խորհրդարան անցած չորս կուսակցությունների առաջնորդները՝ Միխայ Գիմպուն, Մարիան Լուպուն, Սերաֆիմ Ուրեկյանը և Վլադիմիր Ֆիլատը ստորագրել են հռչակագիր «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» դաշինքի ստեղծման մասին։ Դաշինքի կողմից Վլադիմիր Ֆիլատը դառնում է Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու:
Մոլդովայի Հանրապետության վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի սեպտեմբերի 17-ին Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը հաստատեց Միխայ Գիմպուի՝ Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի և նախագահի պաշտոնակատարի պաշտոնում ընտրվելու օրինականությունը, ինչը նրան տվել է խորհրդարանին վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք։ Նույն օրը Միխայ Գիմպուն Վլադիմիր Ֆիլատին առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնում:
2009 թվականի սեպտեմբերի 24-ին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը հաստատել է Վլադիմիր Ֆիլատին վարչապետի պաշտոնում՝ 53 ձայնով «Եվրոպական ինտեգրացիայի դաշինքի» պատգամավորների կողմից։ 2009 թվականի սեպտեմբերի 25-ի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուի № 4-V հրամանագրով Ֆիլատը պաշտոնապես նշանակվել է Մոլդովայի Հանրապետության վարչապետ։
2010 թվականի դեկտեմբերի 28-30-ը ժամանակավորապես կատարել է Մոլդովայի Հանրապետության նախագահի պարտականությունները: 2011 թվականի հունվարի 14-ին նախագահի պաշտոնակատար Մարիան Լուպուի № 5-VI հրամանագրով Վլադիմիր Ֆիլատը կրկին հաստատվել է վարչապետի պաշտոնում։
2013 թվականի մարտի 5-ին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը Վլադիմիր Ֆիլատի ղեկավարությամբ անվստահություն քվե է հայտնել կառավարությանը։ Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 54 պատգամավոր, 34-ը Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցությունից, 15-ը Մոլդովայի Դեմոկրատական կուսակցությունից, 3-ը՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունից և 2 անկախ պատգամավորից:
2013 թվականի մարտի 8-ին Մոլդովայի Հանրապետության նախագահ Նիկոլաե Տիմոֆտին ընդունել է Վլադ Ֆիլատի կառավարության հրաժարականը[7]։ 2013 թվականի ապրիլի 11-ին նախագահ Նիկոլաե Տիմոֆտին Ֆիլատին կրկին հանձնարարել է կառավարություն կազմել։ Այնուամենայնիվ, 2013 թվականի ապրիլի 22-ին Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը Վլադիմիր Ֆիլատի նշանակումը որպես վարչապետ և պաշտոնավարումը որպես վարչապետի պաշտոնակատար ճանաչել է հակասահմանադրական և պարտավորեցրել է նախագահին նշանակել վարչապետի պաշտոնակատար[8]։ 2013 թվականի ապրիլի 23-ին նախագահ Նիկոլաե Տիմոֆտին հրամանագիր է ստորագրել Յուրի Լյանկային վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին[9]։ 2013 թվականի ապրիլի 25-ին հրամանագիրն ուժի մեջ է մտել[10]։
Ֆիլատի առաջին կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշոն | Անուն | Կուսակցություն | Նշանակման ամսաթիվ | Ազատման ամսաթիվ |
---|---|---|---|---|
Վարչապետ | Վլադիմիր Ֆիլատ | ՄԼԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Փոխվարչապետներ | ||||
Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար | Յուրի Լյանկա | ՄԼԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Փոխվարչապետ, տնտեսության նախարար | Վալերի Լազեր | ԵՍԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Վերաինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ | Վիկտոր Օսիպով | «Մեր Մոլդովան» դաշինք | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Սոցիալական հարցերի փոխվարչապետ | Իոն Նեգրեյ | ՄԼԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Վարչապետներ | ||||
Պետական նախարար | Վիկտոր Բոդյու | ՄԼԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 14 января 2010 |
Ֆինանսների նախարար | Վյաչեսլավ Նեգրուցա | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 | |
Շինարարության և տարածքային զարգացման նախարար | Մարչել Ռեդուկան | ԵՍԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար | Վալերի Կոսարչուկ | «Մեր Մոլդովան» դաշինք | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Շրջակա մի | Գեորգի Շալարու | ՄԼԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Լուսավորության նախարար | Լեոնիդ Բուժոր | «Մեր Մոլդովան» դաշինք | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Առողջապահության նախարար | Վլադիմիր Խոտինյանու | ՄԼԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Աշխատանքի, սոցիալական պաշտպանության և ընտանիքի նախարար | Վալենտինա Բուլիգա | ԵՍԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Մշակույթի նախարար | Բորիս Ֆոկշա | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 | |
Տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար | Անատոլի Շալարու | ՄԼԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Արդարադատության նախարար | Ալեքսանդր Տենասե | ՄԼԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Ներքին գործերի նախարար | Վիկտոր Կատան | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 | |
Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար | Ալեքսանդր Օլեյնիկ | «Մեր Մոլդովան» դաշինք | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Պաշտպանության նախարար | Վիտալի Մարինուցա | ՄԼԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Երիտասարդության և սպորտի նախարար | Իոն Չեբանու | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 | |
Ըստ պաշտոնի կառավարության անդամներ | ||||
Գագաուզիայի բաշկան | Միխայիլ Ֆորմուզալ | անկուսակցական | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Գիտությունների ակադեմիայի նախագահ | Գեորգի Դուկա | ԵՍԴԿ | 2009 սեպտեմբերի 25 | 2010 դեկտեմբերի 27 |
Ֆիլատի երկրորդ կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Նշանակման ամսաթիվ | Ազատման ամսաթիվ |
---|---|---|---|---|
Վարչապետ | Վլադիմիր Ֆիլատ | ՄԼԴԿ | 14 января 2011 | 8 марта 2013 |
Վլադիմիր Ֆիլատ | 8 марта 2013 | 25 апреля 2013 | ||
Յուրի Լյանկա | 25 апреля 2013 | 30 мая 2013 | ||
Փոխվարչապետներ | ||||
Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար | Յուրի Լյանկա | ՄԼԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Փոխվարչապետ, տնտեսության նախարար | Վալերի Լազեր | ԵՍԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Վերաինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ | Եվգենի Կարպով | ՄԼԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Սոցիալական հարցերի փոխվարչապետ | Միխայիլ Մոլդովանու | ՄԼԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Վարչապետներ | ||||
Ֆինանսների նախարար | Վյաչեսլավ Նեգրուցա | ՄԼԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Շինարարության և տարածքային զարգացման նախարար | Մարչել Ռեդուկան | ԵՍԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար | Վասիլի Բումակով | ՄԼԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Շրջակա միջավայրի նախարար | Գեորգի Շալարու | ՄԼԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Լուսավորության նախարար | Միխայիլ Շլյախտիցկի | ՄԼԴԿ | 14 января 2011 | 24 июля 2012 |
Մայա Սանդու | 24 июля 2012 | 30 мая 2013 | ||
Առողջապահության նախարար | Անդրեյ Ուսատի | 14 января 2011 | 30 мая 2013 | |
Աշխատանքի, սոցիալական պաշտպանության և ընտանիքի նախարար | Վալենտինա Բուլիգա | ԵՍԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Մշակույթի նախարար | Բորիս Ֆոկշա | 14 января 2011 | 30 мая 2013 | |
Տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար | Անատոլի Շալարու | ՄԼԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Արդարադատության նախարար | Ալեքսանդր Տենասե | ՄԼԴԿ | 14 января 2011 | 6 мая 2011 |
Օլեգ Եֆրիմ | 6 мая 2011 | 30 мая 2013 | ||
Ներքին գործերի նախարար | Ալեքսեյ Ռոյբու | 14 января 2011 | 24 июля 2012 | |
Դորին Ռեչան | 24 июля 2012 | 30 мая 2013 | ||
Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար | Պավել Ֆիլիպ | ԵՍԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Պաշտպանության նախարար | Վիտալի Մարինուցա | ՄԼԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Երիտասարդության և սպորտի նախարար | Իոն Չեբանու | 14 января 2011 | 6 февраля 2013 | |
Օկտավիան Ցիկու | 26 февраля 2013 | 30 мая 2013 | ||
Ըստ պաշտոնի կառավարության անդամներ | ||||
Գագաուզիայի բաշկան | Միխայիլ Ֆորմուզալ | Անկուսակցական | 14 января 2011 | 23 сентября 2011 |
ՄՇԿ | 23 сентября 2011 | 30 мая 2013 | ||
Գիտությունների ակադեմիայի նախագահ | Գեորգի Դուկա | ԵՍԴԿ | 14 января 2011 | 30 мая 2013 |
Քրեական հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի 79 պատգամավորների ձայներով Վլադիմիր Ֆիլատը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Միևնույն ժամանակ Ֆիլատը հրաժարական է տվել լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից, ինչից հետո Ազգային հակակոռուպցիոն կենտրոն երեք օրով ձերբակալել է Ֆիլատին խորհրդարանի շենքում: Մեղադրվել է կոռուպցիոն գործողությունների և Մոլդովայի բանկային համակարգից գումարներ հանելու մեջ[11]։
2016 թվականի հունիսի 27-ին Քիշնևի դատարանը Ֆիլատին մեղավոր է ճանաչել Մոլդովայի բանկային համակարգից գումար գողանալու հանցակցության մեջ և դատապարտել է 9 տարվա ազատազրկման[12]։
Մոլդովայում իշխանությունը չարաշահելու համար 9 տարվա ազատազրկում ստանալուց հետո, Ֆիլատի որդին՝ Լուկա Ֆիլատը, մեկնել է Լոնդոն՝ սովորելու: 2019 թվականին Լոնդոնի մագիստրատական դատարանը Մոլդովայի նախկին վարչապետի որդուց բռնագանձել է 466 300 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 600 հազար դոլար), քանի որ այդ միջոցների աղբյուրը եղել է հոր հանցավոր գործունեությունը Մոլդովայում[13][14]։
2019 թվականի դեկտեմբերի 3-ին Վլադիմիր Ֆիլատը վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից[15]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրապետության շքանշան (Մոլդովայի Հանրապետություն, 2013), 2016 թվականի հունիսի 27-ի դատարանի որոշմամբ զրկվել է պարգևից [16][17]։
- Նախագահական շքանշան «Փայլ» (Վրաստան, 2013)[18]։
- «Հավատարիմ ծառայության համար» շքանշանի Մեծ Խաչ (Ռումինիա, 2014)[18]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Վասիլի Ֆիլատ:
- Մայր՝ Մարիա Ֆիլատ։
- Եղբայր՝ Իոն Ֆիլատ։
- Քույրեր՝ Ալլա և Վալենտինա Ֆիլատներ։
- Առաջին կին՝ Սանդա Ֆիլատ։ 2012 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է[19]։
- Որդին՝ Լուկա (ծնվ. 1995) և դուստր՝ Յուստինա (ծնվ. 1999)։
- Երկրորդ կին՝ Անժելա Գոնցա։ 2013 թվականի դեկտեմբերին ամուսնացել են։
- Դուստր՝ Եկատերինա (ծնվ. 2014)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վլադիմիր Ֆիլատ, 2009 թվականի ապրիլի 7-ի ցույցեր
-
Վլադիմիր Ֆիլատ և Հերման Վան Ռոմպեյ
-
Վլադիմիր Ֆիլատ և Միխայիլ Սաակաշվիլի
-
Վլադիմիր Ֆիլատ և Տրայան Բեսեսկու
-
Վլադիմիր Ֆիլատ և Յուլիա Տիմոշենկո}}
-
Владимир Филат и Валдис Домбровскис
-
Սալի Բերիշա, Նիկոլա Գրուևսկի և Վլադիմիր Ֆիլատ
-
Վլադիմիր Ֆիլատ, Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողով, 2010 թվականի դեկտեմբեր
-
Վլադիմիր Ֆիլատ, Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողով, 2011 թվականի մարտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.publika.md/vlad-filat-a-fost-decorat-cu-ordinul-republicii--uite-pentru-ce-merite_1741431.html
- ↑ http://www.presidency.ro/?_RID=det&tb=date&id=15337&_PRID=
- ↑ Филат Владимир Васильевич, Премьер-министр Республики Молдова, информация о встрече В. В. Путина с В. Филатом, 19.11.2009.
- ↑ Михай Гимпу утратил полномочия исполняющего обязанности президента Արխիվացված է Հունվար 28, 2015 Wayback Machine-ի միջոցով: // — Moldnews, 28 декабря 2010
- ↑ «Филат стал врио президента / Hовости / eNews». Արխիվացված է օրիգինալից 2010-12-31-ին. Վերցված է 2010-12-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Мариан Лупу стал председателем парламента Молдовы, и. о. президента и теперь поздравит страну с Новым Годом Արխիվացված է Հունվար 1, 2011 Wayback Machine-ի միջոցով: // — Комсомольская Правда - Молдавия, 28 декабря 2010
- ↑ «Премьер-министр Влад Филат подал президенту прошение об отставке | Новости | Информационно-аналитический портал AVA.MD». Արխիվացված է օրիգինալից 2013-03-11-ին. Վերցված է 2013-03-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Решение КС о неконституционности назначения кандидатом в премьеры Влада Филата (ДОКУМЕНТ)». Արխիվացված է օրիգինալից 2018-01-11-ին. Վերցված է 2013-04-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Тимофти подписал указ о назначении Юрия Лянкэ и. о. премьера». Արխիվացված է օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2013-04-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 49 (օգնություն) - ↑ «Юрий Лянкэ с сегодняшнего дня становится временно исполняющим обязанности премьера». Արխիվացված է օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2013-04-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ирина Ивашкина, Наталья Мельник. Особенности национальной антикоррупции: Как и почему задержали экс-премьера Молдавии Արխիվացված է Հոկտեմբեր 17, 2015 Wayback Machine-ի միջոցով: "Европейская Правда", .10.2015
- ↑ Экс-премьера Молдавии Филата приговорили к 9 годам заключения // НТВ.Ru
- ↑ «Сын экс-премьера Молдовы Филата «попал» случайно: Британия конфисковала у него 600 тысяч долларов – это возмещение потерь от Брексита». Արխիվացված է օրիգինալից 2019-02-09-ին. Վերցված է 2019-02-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Чаду молдавского экс-премьера не удалось снять пентхаус за $600 тыс». Արխիվացված է օրիգինալից 2019-02-12-ին. Վերցված է 2019-02-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Подтверждено: Владимир Филат освобождён из тюрьмы». Արխիվացված է օրիգինալից 2019-12-19-ին. Վերցված է 2019-12-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Николай Тимофти вручил государственные награды группе граждан». Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին. Վերցված է 2014-12-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Филата приговорили к 9 годам тюрьмы». Արխիվացված է օրիգինալից 2016-08-12-ին. Վերցված է 2016-06-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 18,0 18,1 «Президент Румынии наградил Филата национальным орденом». Արխիվացված է օրիգինալից 2018-01-11-ին. Վերցված է 2017-06-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Влад и Санда Филат подали на развод по обоюдному согласию». Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. Վերցված է 2012-12-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ֆիլատ» հոդվածին։ |
|