Վլադիմիր Տիտով (տիեզերագնաց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Տիտով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Տիտով
Влади́мир Гео́ргиевич Тито́в

Բնօրինակ անուն ազգանուն Влади́мир Гео́ргиевич Тито́в
Մասնագիտություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծնվել է հունվարի 1, 1947(1947-01-01) (77 տարեկան)
Ծննդավայր Սրետենսկ, Չիտայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ

Վլադիմիր Գեորգևիչ Տիտով, (հունվարի 1, 1947(1947-01-01), Սրետենսկ, Չիտայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուս տիեզերագնաց, ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, փոխգնդապետ։

Ավարտել է Չեռնիգովի բարձրագույն օդաչուական զինվորական ավիացիոն ուսումնարանը (1970)։ Տիեզերագնացների ջոկատում է 1976-ից։ 1983-ի ապրիլի 20–22-ին, որպես հրամանատար, Գ․ Մ․ Ստրեկալովի և Ա․ Ա․ Սերեբրովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ–8» տիեզերանավով։

Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով (1983 և 1988 թթ.): ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ (1989)։ 1988-ին Ֆրանսիան նրան շնորհեց Պատվո լեգեոնի հրամանատարի կոչում, իսկ 1990-ին (Մուսա Մանարովի հետ) պարգևատրվեց ԱՄՆ Հարմոնի մրցանակով, ի նշան թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդի։ Յալթայի պատվավոր քաղաքացի (2017)[3]։ ԽՄԿԿ անդամ 1971-ից։

1983 թվականի ապրիլի 20-22-ը փոխգնդապետ Վ.Տիտովը, որպես «Սոյուզ T-8» տիեզերանավի հրամանատար, բորտինժեներ Գ.Մ.Ստրեկալովի և տիեզերագնաց-հետազոտող Ա. Սերեբրովի հետ իրականացրել է իր առաջին թռիչքը դեպի տիեզերք։

1983 թվականի սեպտեմբերի 26-ին Վ.Գ.Տիտովը և Գ.Մ.Ստրեկալովը հետ պատրաստվում էր թռիչքի Սոյուզ Т-10-1 տիեզերանավով։ Սակայն մեկնարկից մի քանի վայրկյան առաջ գործարկվել է վթարային փրկարարական համակարգ՝ հրդեհի պատճառով։ Տիեզերագնացներ ապահով վայրէջք են կատարել արձակման հարթակից ոչ հեռու...

Վ. Գ. Տիտովը երկրորդ տիեզերական թռիչքն է կատարել 1987 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 1988 թվականի դեկտեմբերի 21-ը, տևելով 365 օր 22 ժամ 38 րոպե 57 վայրկյան։

1987 թվականին Վ.Գ.Տիտովն ավարտել է Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան։

Վ.Տիտովը կատարեց երրորդ տիեզերական թռիչքը 1995 թվականի փետրվարի 3-ից 11-ը որպես «Discovery STS-63» մաքոքի թռիչքի մասնագետ։

1998 թվականի օգոստոսի 20-ից գնդապետ Վ. Տիտովը պահեստային է։ Բանակից և տիեզերագնացների կորպուսից ազատվելուց հետո աշխատել է Խրունիչևի անվան պետական գիտաարտադրական տիեզերական կենտրոնում՝ որպես անձնակազմի ծրագրերի բաժնի վարիչ։ 1999 թվականի հունիսին նշանակվել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների Boeing Space & Communications բաժնի տնօրեն։

Ապրում է Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.nmspacemuseum.org/inductee/vladimir-g-titov/
  2. 2,0 2,1 Kittinger Inducted Into Space Hall of FameCocoa: 1989. — P. 59.
  3. «Почётные граждане Ялты»։ Администрация города Ялты։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին։ Վերցված է 2020-07-22 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 15