Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Վիսոցկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն3,4 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Վլադիմիր Վիսոցկու հուշարձանի լուսանկարներ

Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Высоцкому), բրոնզե հուշարձան ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Պուշկինի փողոցում, որը տեղադրվել և բացվել է 2014 թվականի ամռանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին կազմակերպվել և սկսվել է դրամահավաք Վլադիմիր Վիսոցկու հուշարձանը ստեղծելու նպատակով։ Անցկացվել է մրցույթ, որին քանդակագործները ներկայացրել են մի քանի նախագիծ, որոնցից հաղթող է դարձել Անատոլի Սկնարինի նախագիծը[1]։ Միջոցները հավաքելով զբաղվել է ռոստովցիների հատուկ խումբ. նվիրատվությունների համար տարողությունները տեղադրվել են քաղաքի շատ վայրերում։ Անցկացվել են նաև բարեգործական համերգներ։ Արդյունքում հավաքվել է 500 հազար ռուբլի` անհրաժեշտ 2,5 միլիոնից։ Պակասող գումարի մեծ մասը հատկացրել է ռոստովցի հայտնի գործարար Իվան Սսավիդիի բարեգործական հիմնադրամը[2]։

Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ 2014 թվականի հուլիսի 25-ին` բանաստեղծի մահվան 34-րդ տարելիցի օրը` Կինոյի տնից ոչ հեռու, Պուշկինի փողոցում։ Ամբողջ կոմպոզիցիայի բարձրությունը 3,4 մետր է, որից 2,3 մետրը դերասանի քանդակն է։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Վիսոցկին կանգնած է բեմում, հագին սվիտեր է և տաբատ, ձեռքին` կիթառ։ Նրանից աջ վարագույր է[1]։ Ըստ մեկ այլ տեղեկության` աջ կողմում գտնվում է նաև կայծակ` բանաստեղծի պայծառ և ոչ երկարատև կյանքի խորհրդանիշ[3]։

Վլադիմիր Վիսոցկու հուշարձանի բացմանը ներկա են եղել շուրջ 200 քաղաքացիներ[3]։

Քաղաքում, բացի այս հուշարձանից, տեղադրված են նաև հուշատախտակներ այն վայրերում, որոնք դերասանն այցելել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Памятник Владимиру Высоцкому открыли в Ростове-на-Дону
  2. 2,0 2,1 «В Ростове установлен памятник Владимиру Высоцкому». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 Памятник Владимиру Высоцкому открыли в Ростове-на-Дону//ОТР