Վլադիմիր Վիսոցկու թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վիսոցկու թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿոշալին
ՎայրԿոշալին
Հիմնադրվել է1994
Կայքwysotsky.com/koszalin/10-1049.htm
Քարտեզ
Քարտեզ

Վլադիմիր Վիսոցկու թանգարան (լեհ.՝ Muzeum Włodzimierza Wysockiego), ժողովրդական թանգարան, որը բացվել է Լեհաստանի Կոշալին քաղաքում, էնտուզիաս Մարլենա Զիմնայի կողմից, 1994 թվականի մայիսին՝ իր բնակարանում։ Մարլենայի հավաքածուն ծառայել է որպես հիմք, որը նա սկսել է հավաքել 1984 թվականից, սկզբնական ֆոնդը եղել է 500 ցուցանմուշ։ Ներկայումս թանգարանում հավաքված է ավելի քան 15000 ցուցանմուշ, տարբեր երկրներից։

Թանգարանի ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ են գտնվում բանաստեղծի անձնական իրերը` ինքնագրեր, նկարներ, սևագրեր, նամակներ, լուսանկարներ, եզակի կինոնյութեր, վինիլովային թիթեղիկներ, կոմպակտ-սկավառակներ, DVD-ներ, մեծ գրադարանը, տեսադարանը, Վիսոցկուն նվիրված գեղարվեստական ստեղծագործություններ, պաստառներ, հայտարարությունները, թատերական ծրագրերը, փաստաթղթերը, էքսլիբրիսները, փոստային նամականիշները և նույնիսկ իրեր, որոնք պատրաստված են համապատասխան «Երեք Կ» (առևտուր, կոնյուկտուրա, կիտչ) հայտնի սկզբունքով. մատրյուշկա՝ Վիսոցկի, բանաստեղծի դիմանկարով լուցկու տուփեր, բացիկներ-օրացույցեր և նույնիսկ փաթեթավորման պոլիէթիլային տոպրակներ[1]։

Հավաքածուի մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում կիթառը, որով Վիսոցկին 1976 թվականի ապրիլին նվագել է Կասաբլանկայի համերգի ժամանակ։ Այն պահպանել է մարոկկացի լրագրող Հասան էլ Սաեդան, ում Վլադիմիր Սեմյոնովիչը «Երգեր ընձուղտի մասին» ինքնագիր-պարաֆրազ է նվիրել այդ կիթառով.

Դեղին, տաք Աֆրիկայում,
Մոռանալով մոսկովյան սառնամանիքը,
Հանկարծ ինչ-որ գծանկարչությունից դուրս
Հանդես եկավ Վիսոցկին։

Աֆրիկա, Կասաբլանկա, 1976 թվական, ապրիլ, Հասան Վոլոդից ստորագրություն[2]։

Թանգարանի գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գործունեության թվում են Կոշալինում լեհ աստղերի մասնակցությամբ Վիսոցկու մահվան տարելիցին նվիրված համերգը, ներառյալ՝ Դանիել Օլբրիխսկին, Վիսոցկուն նվիրված վավերագրական ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն, Վիսոցկու աշխարհի լեզուներով թարգմանված բանաստեղծությունների միջազգային նախագիծ (ներկայումս թարգմանվել է 114 բանաստեղծություն և երգ, 157 լեզուներով, 26 երկրներից, 62 բանաստեղծների և թարգմանիչների մասնակցությամբ)[3]։ 2014 թվականի մայիսի 29-ին թանգարանի գոյության 20-ամյակին կից հիմնադրվել է Վլադիմիր Վիսոցկու անվան ինստիտուտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виктор Шуткевич. «Кому — Куршевель, а кому — Кошалин». — «Российская газетa», 14 января 2005 г.
  2. «Музей Высоцкого в Кошалине». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  3. International Poetic Project: Vysotsky in New Translations http://www.wysotsky.com/koszalin/12-03.htm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]