Վլադիմիր Վարկովիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Վարկովիցկի
Ծնվել էդեկտեմբերի 19, 1915(1915-12-19)
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 9, 1974(1974-10-09) (58 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունգրող, բալետի պարող, բալետմայստեր, բալետի ուսուցիչ և լիբրետիստ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Վարկովիցկի, բալետի ռուս խորհրդային արտիստ, բալետմայստեր, մանկավարժ։

1936 թվականին Լենինգրադի պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո՝ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի մենապարող։ 1937 թվականից սկսել է բալետմայստերական գործունեությունը։ 1941-1943 թվականներին եղել է Լենինգրադի օպերային փոքր թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը, 1953-1955 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է՝ «Խանդութ» (ըստ Ապենդիարյանի երաժշտության, 1953), Չայկովսկու «Կարապի լիճը» (1954 թվական) և այլն։ Մոլդովական օպերայի և բալետի թատրոնում Վարկովիցկին բեմադրել է Զագորսկու «Արշալույս»-ը (1960 թվական)։ 1937 թվականից զբաղվել է նաև մանկավարժությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png