Վլադիմիր Վասիլև (պետական գործիչ)
Վլադիմիր Վասիլև Владимир Абдуалиевич Васильев | |||
| |||
---|---|---|---|
2017 թվականի հոկտեմբերի 3 | |||
Նախորդող | Ռամզան Աբդուլատիպով | ||
| |||
2012 թվականի նոյեմբերի 13 - 2017 թվականի հոկտեմբերի 3 | |||
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան | ||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա (1978) և Ռուսաստանի ՆԳՆ կառավարման ակադեմիա (1991) | ||
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու (2001) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 11, 1949 (75 տարեկան) | ||
Ծննդավայր | Կլին, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Ի ծնե անուն | ռուս.՝ Алик Абдуалиевич Асанбаев[1] | ||
Կայք՝ | vavasiliev.ru | ||
Պարգևներ | |||
Վլադիմիր Վասիլև (ռուս.՝ Влади́мир Абдуали́евич Васи́льев, օգոստոսի 11, 1949, Կլին, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2017 թվականի հոկտեմբերի 3-ից Դաղստանի հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[2]։
Նախկինում եղել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի պատգամավոր (2003-2017), ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալի 4-րդ գումարման պատգամավոր, Եդինայա Ռոսիա կուսակցության խմբակցության ղեկավար (2012-2017), ՌԴ Պետական դումայի անվտանգության կոմիտեի նախագահ (2004-2011), ՌԴ անվտանգության Խորհրդի քարտուղարի տեղակալ (1999-2001)։ Ոստիկանության գեներալ-գնդապետ (2001), իրավաբանական գիտությունների թեկնածու (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1949 թվականի օգոստոսի 11-ին Մոսկվա մարզի Կլին քաղաքում։ Ծնվել է մանկավարժների ընտանիքում, հայրը՝ ղազախ, մայրը ռուս է[3]։ Հայրը՝ Ասանբաև Ալի (Աբդուալի) Ասամբաևիչը մանկավարժ էր, մայրը՝ Նադեժդա Իվանովնա Վասիլևան աշխատել է մանկապարտեզում որպես դաստիարակ[4][5]։ Ի ծնե անունը՝ Ալիկ Աբդուալիևիչ Ասանբաև[3]։
1972 թվականից աշխատել ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության մարմիններում։ 1978 թվականից ավարտել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտը։ 1991 թվականին ավարտել է ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության ակադեմիան։
1991-1992 թթ. եղել է ՌՍՖՍՀ Ներքին գործերի նախարարության վարչության ծառայության կազմակերպման տեսչության գլխավոր տեսուչ։
1992-1993 թթ. , Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Շտաբի գլխավոր տեսչության գլխավոր տեսուչ։
1993-1995 թվականներին եղել է Ռուսաստանի ՆԳՆ շտաբի պետի տեղակալ, Օպերատիվ վարչության պետ։
Է 1995-1997 թվականներին եղել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
1997 թ. ապրիլի 25-ին ՌԴ նախագահ Բ. Ն. Ելցինի հրամանագրով է նշանակվել է Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ՝ ՌԴ ՆԳՆ Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։
1999 թվականի մայիսին, Վլադիմիր Ռուշայլոյի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, որոշում է կայացրել հեռանալ ՆԳՆ-ից։
1999 թվականի մայիսի 31-ից մինչ 2001 թվականի մարտի 28-ը՝ ՌԴ անվտանգության Խորհրդի քարտուղարի տեղակալ։
2001 թվականի մարտի 28-ից մինչ 2003 թվականի դեկտեմբերի 24-ը՝ ՌԴ Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Ահաբեկչական ակտի ժամանակ Դուբրովկում, որի արդյունքում տարբեր տվյալներով պատանդներից զոհվել է 130-ից 174 մարդ, եղել է պատանդների ազատազրկման շտաբի ղեկավարի տեղակալ։
2003 թվականին ընտրվել է Պետական դումայի պատգամավոր Տվերի ընտրատարածքից որպես Եդինայա Ռոսիա կուսակցության անդամ, 2007 թվականին ընտրվել Պետդումայի պատգամավոր Տվերի մարզի 5-րդ գումարման տարածաշրջանային ցուցակով պատգամավորության թեկնածու Եդինայա Ռոսիա կուսակցության կողմից[6]։
2011 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել Պետդումայի պատգամավոր 6-րդ գումարման Տվերի մարզի անդամ, Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի նախագահ, Պետական դումայի վերահսկողության արժանահավատության մասին տեղեկությունների, եկամուտների, գույքի և գույքային պարտավորությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են Պետդումայի պատգամավորների դեմ։
2012 թվականի նոյեմբերի 10-ին Պետական դումայում Անդրեյ Վորոբյովի փոխարեն Եդինայա Ռոսիա կուսակցության կողմից ընտրվել է խմբակցության պատգամավոր, ով ի սկզբանե Մոսկվայի մարզի պաշտոնակատարն էր[7]։ 2012 թվականի նոյեմբերի 13-ին փոխարինել է Ա. Պետական դումայի նախագահի տեղակալ Վորոբյովին[8]։
Խորհրդարանական ընտրություններում 2016 թվականի աշնանը գլխավորել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Տվերսկի բաժանմունքը, գլխավորելով տարածաշրջանային Կոստրոմայի, Տվերի և Յարոսլավլի մարզերի Իվանովսկի խումբը և թեկնածությունը քվեարկության է դրել Տվերի 180-րդ ընտրատարածքում[9]։ Ամռանը ընդգրկվել է Եդինայա Ռոսիա կուսակցության նախընտրական շտաբ, զբաղվել է խմբակցությունների պատգամավորների տարածաշրջանային հավաքների փոխգործակցությամբ[10]։
2017 թվականի հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Վասիլևին նշանակել է Դաղստանի ժամանակավոր պաշտոնակատար[2]։
Գործունեությունը Դաղստանի ղեկավարի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարին Դաղստանում սկսվել է հակակոռուպցիոն քարոզարշավ։ Սկզբում ձերբակալվել էր Մախաչկալայի քաղաքապետ Մուսա Մուսաևը, ապա ձերբակալվել է վերնախավը՝ Դաղստանի կառավարության վարչապետի պաշտոնակատար Աբդուսամադ Համիդովը, վարչապետի տեղակալներ՝ Շամիլ Իսաևը, Ռայուդին Յուսուֆովը, Մախաչկալայի գլխավոր ճարտարապետ Մագոմեդրասուլ Գիտինովը։ Նրանց մեղադրել են հողերի մեքենայությունների, ինչպես նաև կաշառակերության և հանցավոր համագործակցության համար[11][12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ դուստր, թոռնուհի։ Պաշտոնական տվյալներով Վ. Ա. Վասիլևի եկամուտը 2011 թվականին կազմել է 1,9 մլն ռուբլի։ Վասիլևների ընտանիքին է պատկանում 4 հողամաս ընդհանուր մակերեսը կազմում է 5,2 հազար մ² և երկու բնակելի տուն։ Ընդ որում, սեփականատերը երեք հողամասերի և երկու բնակելի տների համարվում է պատգամավորի կինը՝ տարեկան եկամուտը 149 հազար ռուբլի[13]։
Գրագողության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Դիսերենտ ընկերության հետաքննության Վ. Ա. Վասիլևի ատենախոսության տեքստի 60 % համընկնում է[14] պատգամավոր Սերգեյ Աբելցևի 2000 թվականին պաշտպանված ատենախոսության տեքստի հետ[15][16]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2014 թ. մայիսի 22)՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների, Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման նշանակալի ավանդի համար, հումանիտար ոլորտում, հրադադարի ամրապնդման, օրինականության, ակտիվ օրինաստեղծ և հասարակական գործունեության, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[17]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան
- Արիության շքանշան
- Պատվո շքանշան
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր իրավաբան (2006)
- Անվանական դաշույն Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևի կողմից
- ՌԴ նախագահի պատվոգիր (հունվարի 9 2010 թ.)՝ մատուցած ծառայությունների, օրինաստեղծ գործունեության և ռուսական պառլամենտարիզմի զարգացման համար[18]
- Մեդալ Ղրիմի ազատագրման համար ( մայիսի 17 2014 թ.)՝ Ղրիմի վերադարձը Ռուսաստան անձնական ներդրման համար[19]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Қазақстан: Ұлттық энциклопедиясы (ղազ.) — Қазақ энциклопедиясы, 1998.
- ↑ 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 03.10.2017 № 461 «О досрочном прекращении полномочий Главы Республики Дагестан»
- ↑ 3,0 3,1 «Қазақстан»: Ұлттық энцклопедия / Бас редактор Ә. Нысанбаев – Алматы «Қазақ энциклопедиясы» Бас редакциясы, 1998 ISBN 5-89800-123-9, V том
- ↑ Биография врио главы Республики Дагестан Владимира Васильева
- ↑ Биография на «ФедералПресс»
- ↑ Васильев Владимир Абдуалиевич Արխիվացված 2009-12-08 Wayback Machine. // официальный сайт ГД РФ.
- ↑ Владимир Васильев стал лидером фракции «Единая Россия». // Российская газета.
- ↑ Дума прекратила полномочия Воробьёва и утвердила Васильева вице-спикером. // Российская газета
- ↑ Мария Карпенко, Александр Тихонов, Ирина Нагорных. «Единая Россия» прибегла к перестановке сил. // Газета «Коммерсантъ». № 124 от 13.07.2016. — С. 4.
- ↑ Михаил Рубин. Креативом «Единой России» займется топ-менеджер ВГТРК «РБК», 21.07.2016.
- ↑ https://www.bfm.ru/news/377140
- ↑ http://medialeaks64.com/news/v-dagestane-nachalas-shirokomasshtabnaya-antikorrupcionnaya-kampaniya
- ↑ «Васильев Владимир Абдуалиевич». Государственная дума Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Публикация результатов экспертизы диссертации Владимира Васильева на сервере «Диссернет»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Гении мыслят одинаково». Новая газета № 80. 2013 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Молочные братья». Эхо Москвы. 2013 թ․ հուլիսի 7.
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 мая 2014 года № 357 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 9 января 2010 года № 6-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Медаль за освобождение Севастополя и Крыма получили: Путин, Газманов, Чалый, Шойгу и еще 128 человек». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական կայք
- Վլադիմիր Վասիլևի կենսագրությունը «Ռիա նովոստի» կայքում
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի շրջանավարտներ
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս քաղաքական գործիչներ
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ
- Դաղստանի ղեկավարներ
- Ռուս պետական գործիչներ