Վլադիմիր Սպրինչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սպրինչան
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 31, 1957(1957-08-31) (66 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Վլադիմիր Սպրինչան (ռուս.՝ Владимир Иванович Спринчан, օգոստոսի 31, 1957(1957-08-31)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ռումիներենին, իսպաներենին և անգլերենին։

1985 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

2007 թվականից մինչև 2011 թվականը Ղազախստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ավագ խորհրդական, խորհրդական-դեսպանորդ։

2013 թվականից մինչև 2017 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։

2017 թվականի հուլիսի 26-ից Բոլիվիայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի մայիսի 21)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի փետրվարի 10)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]