Վլադիմիր Սոֆրոնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆրոնիցկի Վլադիմիր Վլադիմիրովիչ
В.Сфороницкий.jpg
Խորհրդային դաշնակահար և մանկավարժ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Սոֆրոնիցկի Վլադիմիր Վլադիմիրովիչ
Ծնվել է 1901 մայիսի 8
Սանկտ Պետերբուրգ
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 26, 1961(1961-08-26) (տարիքը 60)
ԽՍՀՄ, Մոսկվա
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն Դաշնակահար, մանկավարժ
Գործիքներ Ռոյալ
Կայք sofronitsky.ru

Սոֆրոնիցկի Վլադիմիր Վլադիմիրովիչ (1901-1961), խորհրդային դաշնակահար և մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1942

Սովորել է Միխալովսկու մոտ՝ Վարշավայում, Նիկոլաևի մոտ՝ Պետերբուրգի կոնսերվատորիայում (1916-1921)։ Համերգներով հանդես է եկել 1919 թվականից (Լենինգրադում, Մոսկվայում, 1928-1929 թվականներին՝ Վարշավայում, Փարիզում1930-ական թվականների վերջին տվել է 12, այսպես կոչված պատմական համերգներ (շարք)։ 1936-1942 թվականներին՝ Լենինգրադի, 1942-1961 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Սոֆրոնիցկու նվագն առանձնացել է կերպարային ուժով, ոգեշնչվածությամբ, տեխնիկական փայլով։ Հիմնականում կատարել է Սկրյաբինի, նաև Շոպենի, Լիստի, Շումանի ստեղծագործությունները։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 49 CC-BY-SA-icon-80x15.png