Վլադիմիր Սմոլդիրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Սմոլդիրև
ռուս.՝ Владимир Алексеевич Смолдырев
Վլադիմիր Սմոլդիրև.jpg
Ծնվել էմայիսի 26, 1939(1939-05-26)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 9, 1971(1971-03-09) (31 տարեկան)
Վախճանի վայրԽոտկովո, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԴոնի պետական տեխնիկական համալսարան
ԺանրերԱզատ ոտանավոր

Վլադիմիր Ալեքսեևիչ Սմոլդիրև (ռուս.՝ Владимир Алексеевич Смолдырев, մայիսի 26, 1939(1939-05-26), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 1971(1971-03-09), Խոտկովո, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ալեքսեևիչ Սմոլդիրևը ծնվել է 1939 թվականի մայիսի 26-ին Դոնի Ռոստովում: Նրա հայրը աշխատում էր գետային նավերի նավապետ և վերցնում էր որդուն Դոնով, Վոլգայով և Կամայով նավարկությունների ժամանակ: Դոնի մարզով ճամփորդություններն ու հիշողությունները իրենց անդրադարձն են ունեցել գրողի բանաստեղծությունների վրա, դրանցում շատ գետեր կան, արև, կեչիներ և հյուղակներ: Նրա բանաստեղծությունների վրա անդրադարձել է նաև տխուր պատերազմական մանկությունը («Մատիտներ» բանաստեղծությունը): Ապագա բանաստեղծը սովորել է Դոնի Ռոստովի մեքենաշինական ինստիտուտում: Այդ տարիներին նա սկսել է գրել բանաստեղծություններ, այցելել է տեղական գրական միավորումներ: 1962 թվականին, ավարտելով Ռոստովի մեքենաշինական ինստիտուտը, բաշխմամբ մեկնում է Մոսկվայի մարզի Սերգիևո-Պասադի շրջանի (նախկին Զագորսկ) Լոզա ավան: Լոզա ավանում 1960 թվականին Փորձնական գործարանի լաբորատորիայի բազայի վրա ստեղծվել է բարձր ճշգրտության սարքավորուների առացքակալների ԳՀԻ Զագորսկի մասնաճյուղը, որը զբաղվում էր հրթիռային-կոսմիկական տեխնիկայի հատկապես ճշգրիտ գնդիկավոր առացքակալների նախագծմամբ և արտադրությամբ: 1961 թվականից բաշխմամբ ավան եկան բավակնին շատ երիտասարդ մասնագետ մեխանիկներ[1]:

Ձեռնարկությունում աշխատելով ինժեներ-կոնստրուկտոր` Սմոլդիրևը եկավ այն եզրակացության, որ իր հիմնական կոչումը պոեզիան է: Երիտասարդ գրողի դաստիարակը եղավ հանրաճանաչ բանաստեղծ Բորիս Սլուցկին, որն օժանդակում էր նրան բանաստեղծությունների տպագրությամբ, ռադիոյով և հեռուստատեսությամբ դրանց մասսայականացմամբ[2]: Սմոլդիրևը սկսեց ղեկավարել «Երիտասարդների ակումբ» քաղաքային գրական միավորումը, որի կազմակերպած սեմինարներին մասնակցում էին ապագա բանաստեղծներ ու գրողներ Վլադիմիր Սոսինը, Վլադիմիր Ժեգլովը, Իվան Կուդրյավցևը, Սերգեյ Միխայլինը, Ալեքսեյ Սելիվանովը և ուրիշներ: Սմոլդիրևը համագործակցել է նաև «Գյուղական երիտասարդություն» ամսագրի հետ, եղել է «Սխրանք» արկածային ալմանախի խմբագիրը: 1966 թվականին Սմոլդիրևի բանաստեղծությունների «Ջրաներկ» ընտրանին լույս է տեսնում երիտասարդ բանաստեղծների «Խարույկներ» բանաստեղծական ժողովածուում:

Վլադիմիր Ալեքսեևիչ Սմոլդիրևը ելույթ էր ունենում ռադիոյով և հեռուստատեսությամբ, աշխատում էր «Գյուղական երիտասարդություն» ամսագրում և խմբագրում նրա «Սխրանք» հավելվածը, մտնում էր բանաստեղծական մրցույթների ժյուրիի կազմի մեջ, թարգմանում էր ֆրանսիացի գրող Պոլ Էլուարի բանաստեղծությունները, նկարում կտավներ: 1969 թվականի վերջում հրատարակման է նախապատրաստում «Արքիմեդի պարույրը» բանաստեղծությունների գրքույկը: 1970 թվականի գարնանը լույս են տեսնում դրա ազդագրային օրինակները, իսկ հիմնական հրապարակումը եղավ նրա մահից հետո` 1971 թվականին: Հետագայում լույս տեսան նրա «Երեքնուկի հոտը» (1996) և «Венок несонетов» (1999) բանաստեղծությունների ժողովածուները:

Սմոլդիրևի կյանքի վերջին տարիները կապված են Խոտկով քաղաքի հետ, որտեղ բանաստեղծը տուն էր վարձել և գրել իր լավագույն ստեղծագործությունները: Այստեղ նա իր կյանքը համարում էր ավարտված: Մռայլ տրամադրության պատճառներից էին կնոջ Ստելլայի ամուսնալուծությունից հետո դստեր ծնունդը, մոր հիվանդությունը, «Արքիմեդի պարույրը» գրքի հետ կապված դատավարությունը, նրա լուրջ բանաստեղծությունների գովաբանումը, դրանց տպագրության վրա դրված արգելքը: Բանաստեղծից պահանջում էին արտահայտել բացասական կարծիք այն ստեղծագործությունների վերաբերյալ, որոնք իրեն դուր էին գալիս: Որպեսզի պարտքերը մարելու համար գումար վաստակի Սմոլդիրևը ստիպված էր պետական պատվեր կատարել Մանգիշլակ թերակղզու կոմերիտականների մասին վեպ գրել, որն էլ մեծ դժվարությամբ իրականացրեց: Կենսուրախ և շփվող գրողը երբեմն մռայլվում էր և սկսում լյումինալով օղի խմել:

Սմոլդիրևը մահացել է 1971 թվականի մարտի 9-ին թոքերի սուր բորբոքումից, թաղված է Գորբունովյան գերեզմանատանը:

Գրողի մահվան 25-ամյակի կապակցությամբ 1996 թվականին Սմոլդիրևի ընկերները Սոլովյովի նախաձեռնությամբ հրատարակեցին «Երեքնուկի հոտը» բանաստեղծությունների գիրքը: Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հրատարակվեց «Венок несонетов» բանաստեղծությունների ժողովածուն:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի առաջին բանաստեղծությունները հրատարակվեցին 1966 թվականին «Խարույկներ» կոլեկտիվ ժողովածուով: Այստեղ հրապարակվեց նրա «Ջրաներկ» բանաստեղծական գիրքը: Սմոլդիրևը գրում էր ազատ չափածո ոճով, որը պահանջում է մեծ վարպետություն: Սմոլդիրևի բանաստեղծությունները առանձնանում էին 1960-ական թվականներին ԽՍՀՄ-ում ընդունված նորմերից, դրանցում բացակայում էր գաղափարախոսությունը[3]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին «Արվարձանային քնար» բանաստեղծական մրցույթի շրջանակներում քաղաքի երիտասարդ գրողներին շնորհվեց նրա անվան գրական մրցանակ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поэзия Дона. Антология. XX-XXI. – Ростов н/Д: Ростов­книга, 2014. – 480 с.
  • Эльчиев В Шестидесятники Лозы /В.Эльчиев //Кстати, 2008. - №4(16).- С.34−36.
  • Киктенко В. На кромке бытия / В. Киктенко // Российский писатель, 2001. – № 4 . – С. 15.
  • Смолдырев В. А. Запах клевера: стихотворения / В.А.Смолдырев. –Комитет по культуре, Сергиев Посад, 1996. – 159 с.
  • Газета «Вперед» от 23 июня 2001 года.
  • Газета «Зеркало» от 15 марта 2001 года.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]