Վլադիմիր Սերգեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սերգեև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1974)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 31, 1952(1952-05-31) (71 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Վլադիմիր Սերգեև (ռուս.՝ Влади́мир Никола́евич Серге́ев, մայիսի 31, 1952(1952-05-31)), ռուս դիվանագետ։ 2014 թվականին Հունգարիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին և անգլերենին։

1974 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1974 թվականից մինչև 1977 թվականը Կոնստանցայում եղել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1977-1981 թվականներին Ռումինիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1987-ից մինչև 1993 թվականը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության աշխատակից։
  • 1977 թվականից մինչև 2011 թվականը Նյու Յորքում զբաղեցրել է Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գլխավոր խորհրդականի պաշտոնը։
  • 2004-ից մինչև 2010 թվականները Վիեննայում եղել է միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2010 թվականից մինչև 2011 թվականը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2011 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը

2014 թվականի սեպտեմբերի 24-ից Հունգարիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 2)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի փետրվարի 6)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի փետրվարի 10)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 24.09.2014 № 642 «О назначении Сергеева В. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Венгрии»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 28.01.1993 г. № 146 «О присвоении Смирнову Н. Д. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  3. Указ Президента Российской Федерации от 06.02.2009 № 132 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2014-11-29 Wayback Machine
  4. Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2016-03-06 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]