Վլադիմիր Սարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Սարոյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1954(1954-08-12) (69 տարեկան)
ԾննդավայրԱլդան, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլուսանկարիչ և լեռնագնաց
ԱշխատավայրԵրևանի ֆիզիկայի ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Վլադիմիր Հակոբի Սարոյան (օգոստոսի 12, 1954(1954-08-12), Ալդան, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, սուսերամարտի սպորտի վարպետ, լեռնագնաց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Սարոյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 12-ին, Յակուտիայի Ալդան քաղաքում։ 1955 թվականին Սարոյանների ընտանիքը սիբիրյան աքսորից վերադարձել է Երևան։ Արվեստով և լուսանկարչությամբ զբաղվել է դեռևս դպրոցական տարիներից։ 1971 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977 թվականից որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, Հայհողպետշիննախագիծ ինստիտուտում, Երևանի բժշկական ինստիտուտում, միաժամանակ համագործակցել է «Գարուն», «Հայաստանի բնություն», «Սովետական Հայաստան», «Պիոներ» և այլ պարբերականների հետ։ 1980 թվականից մասնակցել է տարբեր լուսանկարչական ցուցահանդեսների։ 1992 թվականից՝ ազատ լուսանկարիչ[1][2]։ Զբաղվել է սպորտով, սուսերամարտի սպորտի վարպետ է, լեռնագնաց։ «Սպիտակ» փրկարարական ջոկատի հիմնադիրներից է[3]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստան» օրացույց, 2000
  • «Հայաստանի լճեր» օրացույց, 2002
  • «Անծանոթ Հայաստան» (բացիկների հավաքածու վերահրատարակվել է 2004 թվականին)[4]
  • «Շիկահող օրացույց», 2006
  • «Անտառային մեղեդիներ» օրացույց, 2007

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիա, 1997
  • Հայաստան, 2001, 2003

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vladimir Saroyan
  2. «Vladimir Saroyan at masis.am». www.masis.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  3. Վլադիմիր Սարոյան
  4. Վլադիմիր Սարոյան։ Անծանոթ Հայաստան։ [պատկերանյութ] 16 գունագեղ բացիկների հավաքածու