Վլադիմիր Ռոմաշկին
Վլադիմիր Ռոմաշկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1951 Ichalki, Իչալկովսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 29, 2002 (50 տարեկան) Սարանսկ, Ռուսաստան |
Ժանրեր | ջազ, փոփ, պարային երաժշտություն և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ և օպերատոր-բեմադրիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Կազանի Նազիբ Ժիգանովի անվան պետական կոնսերվատորիա |
![]() |
Վլադիմիր Իվանովիչ Ռոմաշկին (էրզ.՝ Йовлань Оло[1][2], սեպտեմբերի 6, 1951, Ichalki, Իչալկովսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - օգոստոսի 29, 2002, Սարանսկ, Ռուսաստան), 20-րդ դարի մոկշանյան, կարատայի, տերյուխանյան և էրզիական մշակութային գործիչ, բանահավաք, երաժիշտ, կինովավերագրող (փաստավավերագրական կինոնկարներ ստեղծող)։ Ազգությամբ էրզիացի է[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականին Վլադիմիր Ռոմաշկինն ավարտել է Սարանսկի Լ. Կիրյուկովի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորային-երգչախմբային բաժինը (արվեստագիտության թեկնածու Ն. Բոյարկինի դասարան), 1980 թվականին՝ Կազանի կոնսերվատորիայի դիրիժորային-երգչախմբային ֆակուլտետը (մանկավարժ Ա. Բուլդակովի դասարան), իսկ 1986 թվականին՝ Մորդովայի լեզվի, գրականության, պատմության, տնտեսության գիտա-հետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան (բանահյուսության և արվեստի բաժին)։ 1980-1989 թվականներին եղել է ՄԼԳՊՏԳՀԻ-ի բանահյուսության և արվեստի բաժնի գիտաշխատող։ 1986 թվականին լույս է ընծայվել նրա «Մորդովա-կարատայան ավանդական երգարվեստի որոշ առանձնահատկությունների մասին» մենագրությունը[3][4], որտեղ նկարագրել է Թաթարական ԻԽՍՀ կարատայան գյուղերի բանահյուսությունը։ Ավելի ուշ Վլադիմիր Ռոմաշկինը հանդես է եկել որպես սցենարիստ և կինեմատոգրաֆիստ, նրա մասնակցությամբ ստեղծվել են «Կարատայ»[5] և «Ակունքներ» վավերագրական ֆիլմերը։ Նկարահանվել է «Ինչի մասին է երգում «Տորաման» երաժշտական հեռուստաֆիլմում։ 1990 թվականից երաժշտական առարկաներ է դասավանդել է Սարանսկի մշակույթի հանրապետական ուսումնարանում։
Վլադիմիր Ռոմաշկինի ամենահայտնի աշխատանքը Տորամա ազգային երաժշտական խմբի ստեղծումն էր[2], որի երգացանկում կային էրզիական, մոկշանյան, կարատայան երգեր։ Խմբի երգացանկն իրար էր միավորում մորդովական երկրամասի տարբեր ազգագրական խմբերի ավանդույթներ։ Խումբը մասամբ ընտանեկան էր. այնտեղ ակտիվ մասնակցություն ունեին Վլադիմիր Ռոմաշկինի տղաները՝ Վիտալին և Անդրեյը։
Կյանքի վերջին տարիները, կապված ռուսական վերակառուցողական շարժման հետ, Վլադիմիր Ռոմաշկինը եղել է «Од Вий» (Նոր ուժ) երիտասարդական շարժման առաջնորդ։
2002 թվականի ամռան սկզբին երաժիշտն իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել։ Օգոստոսի 29-ի առավոտյան նա վախճանվել է։
Տորամա խումբը շարունակում է համերգներ տալ և ալբոմներ ձայնագրել։
Վլադիմիր Ռոմաշկինի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 6-ին (երաժշտի 55-րդ հոբելյանին) Մորդովիայի Կոչկուրովսկի շրջանի Պոդլեսնայա Տավլա գյուղում բացվել է Վ. Ռոմաշկինի անվան «Էթնո-Կուդո» տուն-թանգարանը[6]։ 1989 թվականին դեռևս երիտասարդ, անծանոթ երաժիշտը Պոդլեսնայա Տավլա գյուղում ձեռք էր բերել փոքրիկ տնակ։ Հետագայում արդեն հայտնի բանահավաքը երազում էր դեպի այդ գյուղ էթնո-զբոսաշրջային երթուղու մասին։ Գյուղը հայտնի էր որպես էրզիական ավանդական փայտափորագրական կենտրոն[7]։ Ավանդույթ է դարձել էրզիական և մոկշանյան երգերի ամենամյա բանահյուսական «Տորամաս տերդի»[7] փառատոն անցկացնելը, որը նվիրված է Վլադիմիր Ռոմաշկինի ծննդյան օրվան։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մորդովիայի Հանրապետության վաստակավոր գործիչ։
- Սուրբ Մարիամի շքանշանի ասպետ[8]՝ աշխարհում ուգրոֆիննական մշակույթի զարգացման և տարածման մեջ մեծ ներդրումների համար (2001 մարտի 7)։
- Ա. Ռյաբովի անվան մրցանակի դափնեկիր էրզիերենի պահպանման և զարգացման գործում ներդրումների համար (2002)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мир глухих и слабослышащих Республики Мордовия // Поездка в Подлесную Тавлу… Archived 2017-08-03 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Эрзянь Мастор» // Звезда упала — свет её остался. Жизненный и творческий путь Йовлань Оло Archived 2018-09-10 at the Wayback Machine.(ռուս.),(էրզ.)
- ↑ Ромашкин В. И. О некоторых особенностях традиционного песенного искусства мордвы-каратаев // Фольклор в творчестве мордовских писателей и композиторов / Тр. МНИИЯЛИЭ. Вып. 86. — Саранск, 1986.(ռուս.)
- ↑ Merja SALO. Katoava mordvalainen identiteetti — karatait ja Saratovin alueen ersäläiset (ֆին.)
- ↑ Мордовия музыкальная // Музыкальный фольклор мордвы-каратаев(ռուս.)
- ↑ Евдокимова Т. Его «Торама» звучит на весь мир. // Вперед. Атяшевского района. — 14 сентября. — С. 4.
- ↑ 7,0 7,1 «ЭТНОТУРИЗМ В МОРДОВИИ: ПЯТЬ МЕСТ, КОТОРЫЕ ОБЯЗАТЕЛЬНО СТОИТ ПОСЕТИТЬ ТУРИСТАМ!»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2019-05-26
- ↑ В Мордовии почтили память Владимира Ромашкина Archived 2016-05-27 at Archive.is // Известия Мордовии (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Некролог на Torama.ru Archived 2010-01-27 at the Wayback Machine.
|