Վլադիմիր Ռախմանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ռախմանին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 24, 1958(1958-05-24) (65 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Oleg Rakhmanin?

Վլադիմիր Ռախմանին (ռուս.՝ Владимир Олегович Рахманин, մայիսի 24, 1958(1958-05-24), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ռուսերենին, չինարենին և անգլերենին։

1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1980-1982        ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին Հեռավորարևելյան բաժնի ատաշե, Մոսկվա
  • 1982-1983        Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Խորհրդային Միության դեսպանության երրորդ քարտուղար, Պեկին
  • 1983-1986        Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար, Վաշինգտոն
  • 1986-1992        ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարարի քարտուղարության ղեկավար (Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան), Մոսկվա
  • 1992-1996        Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, Վաշինգտոն
  • 1996-1998        Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի փոխտնօրեն (հարաբերություններ Չինաստանի, Կորեայի Հանրապետության, ԿԺԴՀ-ի հետ, անվտանգության հարցեր Հյուսիսարևելյան Ասիայում), Մոսկվա
  • 1998-2000        Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն, Մոսկվա
  • 2000-2002        Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրության ղեկավար, Մոսկվա
  • 2002-2006        Իռլանդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան, Դուբլին[1]
  • 2007-2008        Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան, Մոսկվա։
  • 2008-2013        Գլխավոր Քարտուղարի Տեղակալ, Էներգետիկ խարտիայի քարտուղարություն, Բրյուսել։
  • 2014 թվականի հունվարից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, գլխավոր տնօրենի տեղակալ (Բուդապեշտ)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]