Վլադիմիր Պուտինի Մյունխենյան ճառը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պուտինի ելույթը Մյունխենում
Վ. Վ. Պուտինը և ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Մյունխենում

Պուտինի Մյունխենյան ելույթը, ճառ, որն արտասանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում 2007 թ. փետրվարի 10-ին։ Ելույթը նվիրված էր ժամանակակից համաշխարհային քաղաքականության միաբևեռությանը, ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի և դերի տեսլականին, հաշվի առնելով արդիական իրողությունները և սպառնալիքները։

Հետագայում՝ 2014 թ., հոկտեմբերի 24-ին, նույնպիսի ուղղվածության մի ճառ էլ է արտասանել՝ այսպես կոչված «Վալդայյան ճառը», որը շատ վերլուծաբաններ համարել են «Մյունխենյանի շարունակությունը»[1][2]։

Հանգուցային թեզերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արդի աշխարհի համար միաբևեռ մոդելը ոչ միայն անընդունելի է, այլև ՝ ընդհանրապես անհնար է»։
  • «Մեկ պետության` առաջին հերթին, իհարկե, Միացյալ Նահանգների, իրավունքի ամբողջ համակարգը դուրս է եկել իր ազգային սահմաններից բոլոր ոլորտներում՝ և տնտեսության, և քաղաքականության մեջ, և հումանիտար ոլորտում, և պարտադրվում է մյուս պետություններին»։
  • «Ռազմական ուժերի` որպես վերջին փաստարկ օգտագործելու որոշումների ընդունման միակ մեխանիզմը կարող է լինել միայն ՄԱԿ-ի Կանոնադրությունը»։
  • «Եթե այսօր Միացյալ Նահանգների պաշտպանության նոր նախարարը այստեղ մեզ կհայտարարի, որ Միացյալ Նահանգները չի թաքցնի այդ լրացուցիչ միջուկային ռազմական լիցքերը ո'չ պահեստներում, ո'չ "բարձի տակ", ո'չ էլ "վերմակի տակ, ես բոլորին առաջարկում եմ կանգնել ու հոտնկայս ողջունել դա»։
  • «ՆԱՏՕ-ն առաջ է մղում իր առաջապահ ուժերը դեպի մեր պետական սահմանները, իսկ մենք, խստորեն կատարելով Պայմանագիրը, ոչ մի կերպ չենք արձագանքում այդ գործողությունները»։ — Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) Պայմանագիրը չպահպանելու մասին։
  • «Ի՞նչ եղան այն հավաստիացումները, որոնք տվել են արևմտյան գործընկերները Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո»։ — ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդլայնման երաշխիքների մասին։
  • «Մի ձեռքով բաժանվում է "բարեգործական օգնություն", իսկ մյուսով՝ ոչ միայն կոնսերվացվում է տնտեսական հետամնացությունը, այլև հավաքվում է շահույթը»։ — "երրորդ աշխարհի" նկատմամբ Արևմուտքի երկրների տնտեսական քաղաքականության մասին։
  • «ԵԱՀԿ-ն փորձում են վերածել մեկ կամ մի խումբ երկրների արտաքին քաղաքական շահերի ապահովման գռեհիկ գործիքի` այլ երկրների նկատմամբ»։
  • «Ռուսաստանն ավելի քան հազարամյա պատմություն ունեցող երկիր է, և գրեթե միշտ նա օգտվել է անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու արտոնությունից։ Մենք չենք պատրաստվում փոխել այս ավանդույթը և այսօր»։

Արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինի ելույթը առիթ է հանդիսացել, որպեսզի արևմտյան (առաջին հերթին՝ ամերիկյան) քաղաքական շրջանակներում վերսկսման Սառը պատերազմի մասին բանավեճը։ Մյունխենյան համաժողովի ամերիկացի պատվիրակները համակարծիք էին, որ Պուտինի խոսքում տեղ են գտել "ամենաագրեսիվ արտահայտությունները, որոնք որևէ մեկը ռուս առաջնորդներից երբևէ արել է Սառը պատերազմի ժամանակներից ի վեր"[3]: Այնուամենայնիվ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի արձագանքը եղել է շատ զուսպ[4]. ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը (Lindsey Greham) նկատեց. «Իր միակ ելույթով նա ավելի շատ բան է արել ԱՄՆ-ի և Եվրոպայի միավորման համար, քան մենք ինքներս կարող էինք անել տասնամյակում»[5]։

Չեխիայի Արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը ասել է։ «Մենք պետք է շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին, ով ոչ միայն լավ է հոգ տարել այս գիտաժողովի հրապարակայնության մասին, ավելի շատ, քան ակնկալվում է, այլ նաև հստակ և համոզիչ կերպով ապացուցել է, թե ինչու ՆԱՏՕ-ն պետք է ընդլայնել»[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուժերի հավասարակշռությունը
  • ՆԱՏՕ-ի ընդլայնումը
  • Ուինսթոն Չերչիլի Ֆուլթոնյան ճառը
  • Վլադիմիր Պուտինի Ղրիմի ճառը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]