Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պուտինը և Մարիա Լվովա-Բելովան՝ ձերբակալման հրամանի սուբյեկտներ։

Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման, տվել է Հաագայի Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտի 17-ին[1][2]։ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրվել պատերազմական հանցագործության համար՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների անօրինական տեղափոխումը Ռուսաստան՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ[3]։ Պուտինը չորրորդ գործող պետության ղեկավարն է և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի առաջին մշտական անդամը[4], ում ձերբակալության հրաման է տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից[5]։ Նրանից առաջ Միջազգային քրեական դատարանը մեղադրանք է առաջադրել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիին և Կոտ դ'Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին[5]։

Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային[6]։

Ինչպես նշել է Reuters-ը, հրամանագրի տրամադրումից հետո Պուտինը և Լվովա-Բելովան կարող են ձերբակալվել և տեղափոխվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացրած որևէ մի երկիր[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին ստեղծվել է Միջազգային քրեական դատարանը, որի հիմնադիր փաստաթուղթը Հռոմի ստատուտն է[8]։ Մինչեւ 2023 թվականը 123 պետություններ վավերացրել են Հռոմի ստատուտը[9]։ 2000 թվականին Ռուսաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց այդպես էլ չի վավերացրել[10]։ 2016 թվականին Ռուսաստանը դուրս է եկել Միջազգային քրեական դատարանի պայմանագրից այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը նույնացրել է Ուկրաինայի օկուպացիայի[10][11][12]։ Ուկրաինան նույնպես ստորագրել է, սակայն չի վավերացրել Հռոմի ստատուտը 2000 թվականին, սակայն, 2015 թվականին նա դիմել է ՄՔԴ՝ իր տարածքում Ռուսաստանի գործողությունները հետաքննելու խնդրանքով, քանի որ Հռոմի ստատուտովկանոնադրությունը ստորագրած երկրների համար նախատեսված է նման հնարավորություն[10]։

2015 թվականի փետրվարի 4-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել է ՄՔԴ՝ հետաքննելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք կատարվել են Ուկրաինայի տարածքում 2014 թվականի փետրվարի 20-ից[13]։ Ուկրաինացի խորհրդարանականները ցանկանում էին պատասխանատվության ենթարկել «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պաշտոնյաներին և Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության «ահաբեկչական կազմակերպությունների» ղեկավարներին»[13]։ Ուկրաինան պնդել է, որ Ռուսաստանը և «գրոհայինները, որոնց նա աջակցում է», գրավել են են Ղրիմը և Սևաստոպոլը, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասը[13]։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է ES-11/1 և ES-11/2 բանաձևերը ՝ պահանջելով անհապաղ դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից[14][15]։ Մինչ այս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Վեհաժողովին փոխանցել է հակամարտության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ի ուժերի կողմից ռազմական միջամտության մասին որոշումը (բանաձև 2623)[16]։ 2022 թվականի մարտի 16-ին Արդարադատության միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում[17]։

2022 թվականի ապրիլին ՄՔԴ-ի աշխատանքներին մասնակցող 42 պետություններ կազմակերպությանը խնդրել են հետաքննել ռազմական հանցագործությունները Ուկրաինայում[8][18]։

2023 թվականի հունվարի 19-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ պահանջելով ստեղծել միջազգային տրիբունալ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության այլ անդամների ռազմական հանցագործությունները հետաքննելու համար[19][20]։

Ուկրաինացի երեխաների տեղահանում Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի նոյեմբերի դրությամբ Ուկրաինայից Ռուսաստան է տարվել 300,000-ից (ըստ ուկրաինական կողմի տվյալների) մինչև 705,000 (ըստ ռուսական կողմի տվյալների) երեխաներ[21]։ Երեխաները ենթարկվել են հարկադիր որդեգրման, ռուսացման և նրանց բոլոր անձնական տվյալների փոփոխության[22]։

Ռուսական իշխանությունները Ուկրաինայից դուրս են բերում և՛ որբերին, և՛ ծնողներ ունեցող երեխաներին[23]։ Մասնավորապես, հարյուրավոր ուկրաինացի երեխաներ Խերսոնից ուղարկվել են ռուսական հանգստյան ճամբարներ, որոշ դեպքերում՝ առանց ծնողների թույլտվության կամ ծնողների վրա ճնշում գործադրելու արդյունքում[24]։ Ծնողները տեղեկություններ չեն ստանում իրենց երեխաների ներկայիս գտնվելու վայրի մասին[24], նրանց մերժում են վերադարձնել իրենց երեխաներին[25]։

Մայիսի 30-ին ՌԴ նախագահ Պուտինը պարզեցրել է ուկրաինացի որբերին Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ դրանով «Պուտինն իրականում օրինականացրել է երեխաների առևանգումը»[26]։

Միջազգային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավունքի տեսանկյունից անչափահասների բռնի տեղահանումը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն[27][28]։

  • Համաձայն 1949 թվականի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի՝ օկուպանտներն իրավունք չունեն փոխել երեխաների քաղաքացիական կարգավիճակը[26]։
  • Ռուսաստանը խախտել է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 7-րդ հոդվածը, որը երաշխավորում է երեխաների անուն ունենալու և քաղաքացիություն ստանալու իրավունքը[23]։
  • 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում ասվում է, որ «երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը» ցեղասպանություն է[29]։
  • Ռուսաստանը վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան, ըստ որի «ոչ ոք չի կարող վտարվել, ինչպես անհատապես, այնպես էլ հավաքականորեն, այն պետության տարածքից, որի քաղաքացին է»[30]։

ՄԱԿ-ի հանձնաժողովը ուկրաինացի երեխաների արտաքսումը որակել է որպես ռազմական հանցագործություն[31]։

Ռուսաստանի օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռուս փաստաբան Սերգեյ Մակարենկոյի՝ Պուտինի գործողությունները կարող են որակվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ որպես ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, սանձազերծում և վարում[32]։ Փաստաբանը նաև նշել է, որ Պուտինի հայտարարած պատերազմի նպատակները չեն համապատասխանում «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի 10-րդ հոդվածին, որը նկարագրում է այն պատճառները, թե ինչու զինված ուժերը կարող են օգտագործվել արտասահմանում[32]։

Համաձայն 2001 թվականի Ռուսաստանի զինված ուժերի միջազգային մարդասիրական իրավունքի օրենսգրքի 75-րդ բաժնի՝ «Արգելվում է քաղաքացիական բնակչության արտաքսումը օկուպացված տարածքից այլ պետության տարածք»[30]։

Քրեական հետապնդման խնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած պետությունների ղեկավարները չունեն դատական անձեռնմխելիություն ՄՔԴ-ի համար, քրեական մեղադրանքները արդարադատության ենթարկելու ընթացակարգը շատ բարդ է եղել[8]։ ՄՔԴ-ի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այս կապակցությամբ նշել է.

Եթե Միջազգային քրեական դատարանը ցանկանար հետաքննել Պուտինի դերը, նրանք պետք է ապացուցեին նրա անձնական մեղքը։ Դժվար է Պուտինին ներքաշել կոնկրետ քաղաքացիական անձի սպանության կամ նույնիսկ հիվանդանոցի գնդակոծման մեջ, քանի որ դժվար է ապացուցել, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել դրան[8]։

2022 թվականի հունիսին Մորենո Օկամպոն ասաց, որ Պուտինին պատասխանատվության ենթարկելու ամենադյուրին ճանապարհը մարդկության դեմ հանցագործության հետաքննությունն է, այն է՝ մարդկանց բռնի տեղահանումը, քանի որ Ուկրաինա ռուսական ներխուժումը միլիոնավոր փախստականներ է ստեղծել[8]։

Միջազգային քրեական դատարանը հեռակա վճիռներ չի կայացնում, մեղադրյալը պետք է անձամբ ներկա գտնվի Հաագայի դատարանում։ Փորձագետները համակարծիք են, որ քանի դեռ Ռուսաստանում գործում է ներկա ռեժիմը, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատիժներ դժվար թե հնարավոր լինի։ Ձերբակալման հրամանը նաև չի երաշխավորում, որ Պուտինը ՄՔԴ-ին կհանձնվի ՄՔԴ անդամ երկրներ մեկնելուց հետո[33]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական իշխանությունները ձերբակալության հրամանին արհամարհանքով կամ հեգնանքով են վերաբերվել։ Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի[34] և ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ դատարանների որոշումները օրենքի տեսանկյունից «անվավեր» են[35]։ Մարիա Լվովա-Բելովան, մեկնաբանելով իր հրամանը, ասել է. «Հրաշալի է, որ միջազգային հանրությունը գնահատել է մեր երկրի երեխաներին օգնելու աշխատանքը»[35]։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է. «Պետք չէ բացատրել, թե ԻՆՉՊԵՍ օգտագործել այս թուղթը (հրամանը)»՝ գրառումը ուղեկցելով զուգարանի թղթի էմոջիով[34]։ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն ասել է, որ «վատ չի լինի», եթե Բասմանի շրջանային դատարանը կալանավորի ՄՔԴ-ի ողջ անդամներին[35]։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է. «Ես կցանկանայի տեսնել մի երկիր, որը Հաագայի որոշմամբ կձերբակալի Պուտինին։ Ութ կամ քանի՞ րոպե կտևի (հռթիռի) թեիչքը դեպի այդ երկրի մայրաքաղաք։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհուրդ է տվել յանկիներին ձեռքերը հեռու պահել Ռուսաստանի նախագահից՝ կրկին մեջբերելով իր ավելի վաղ «Կա Պուտինը, կա Ռուսաստանը» արտահայտությունը։

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Լեոնիդ Վոլկովը և Վլադիմիր Միլովը, ողջունեցին ՄՔԴ որոշումը[35]։

Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է. «Պատմական որոշում, որից կսկսվի պատմական պատասխանատվությունը։ <...> Առանց ահաբեկչական պետության գերագույն առաջնորդի հրամանի անհնար կլիներ նման հանցավոր գործողություն իրականացնել»։ Ուկրաինացի այլ պաշտոնյաներ նույնպես նշել են, որ որոշումը պատմական է[35]։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քելերլին, Human Rights Watch-ի ներկայացուցիչ Բալկիս Ջարահը աջակցություն են հայտնել ՄՔԴ-ի աշխատանքին[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Situation in Ukraine: ICC judges issue arrest warrants against Vladimir Vladimirovich Putin and Maria Alekseyevna Lvova-Belova» (անգլերեն). International Criminal Court. 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  2. Հաագայի միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել
  3. «Международный уголовный суд выдал ордер на арест Путина». Deutsche Welle. 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  4. «International court issues war crimes warrant for Putin» (անգլերեն). Associated Press. 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  5. 5,0 5,1 «За 20 лет работы Международный уголовный суд выдал всего несколько ордеров на арест глав государств. Вот в какой компании оказался Путин». Meduza. 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  6. «Суд в Гааге выдал ордер на арест не только Путина, но и Марии Львовой-Беловой. Кто она такая? Вот история ключевой фигуры в системе депортации украинских детей в Россию». Meduza. 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  7. «Международный уголовный суд в Гааге выдал ордер на арест Путина». Важные истории. 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Гаагский суд расследует военные преступления в Украине. Но сможет ли он судить за них Путина?». Русская служба Би-би-си. 2022 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  9. «Чем ордер МУС грозит Путину? Объясняют эксперты». Русская служба Би-би-си. 2022 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 «МУС расследует возможные военные преступления в Украине». Deutsche Welle. 2022 թ․ մարտի 3. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  11. «Россия отказалась от членства в Международном уголовном суде». Русская служба Би-би-си. 2016 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  12. «Россия вышла из договора о Международном уголовном суде: Кремль подтвердил, что из-за Крыма и Донбасса». Настоящее время. 2016 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Киев признал юрисдикцию МУС, чтобы наказать Москву». Deutsche Welle. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  14. «Резолюция, принятая Генеральной Ассамблеей 2 марта 2022 года». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  15. Humanitarian consequences of the aggression against Ukraine : resolution Արխիվացված 2022-03-31 Wayback Machine / Итоги голосования. Цифровая библиотека ООН, № 3965954. 2022-03-24.
  16. «Security Council Calls Emergency Special Session of General Assembly on Ukraine Crisis, Adopting Resolution 2623 (2022) by 11 Votes in Favour, 1 Against, 3 Abstentions | Meetings Coverage and Press Releases». www.un.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  17. Гуща С. (2022 թ․ մարտի 16). «Международный суд ООН потребовал прекратить войну РФ против Украины». Deutsche Welle (ռուսերեն).
  18. «42 страны мира обратились в МУС из-за военных преступлений России – Малюська». Интерфакс-Украина. 2022 թ․ ապրիլի 11. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  19. «European Parliament calls for special tribunal on Russia's crime of aggression against Ukraine» (անգլերեն). The Sofia Globe. 2023 թ․ հունվարի 19. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  20. «European Parliament resolution of 19 January 2023 on the establishment of a tribunal on the crime of aggression against Ukraine (2022/3017(RSP))» (անգլերեն). сайт Европарламента. 2023 թ․ հունվարի 19. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  21. «От 300 до 705 тысяч украинских детей могли быть увезены в РФ: почему такая депортация — геноцид». Rfi.fr. 2022 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  22. ««Международные организации должны помочь Украине возвратить на родину сотни тысяч депортированных детей» — Екатерина Рашевская». Радио Свобода. 2022 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  23. 23,0 23,1 «С начала войны из Украины в Россию вывезли 307 тысяч детей». Meduza.io. 2022 թ․ հունիսի 19. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  24. «Conflict Observatory: российские власти вывезли и «перевоспитывают» не менее шести тысяч украинских детей». Новая газета Европа. 2023 թ․ փետրվարի 15. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  25. «Сотни украинских детей отправились в российские лагеря во время оккупации. Теперь их не отпускают на освобожденные территории. Главное из материала The Guardian». Важные истории. 2022 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  26. 26,0 26,1 ««Нас торопят, с Москвы звонят». Как мальчик из Донбасса оказался в российской семье и получил российское гражданство». Русская служба Би-би-си. 2022 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.[]
  27. ««У нас не было выбора»». Hrw.org. 2022 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին. ]
  28. Тимофей Рожанский (2022 թ․ հունիսի 29). «2000 военных сирот и детей, разлученных с семьями. Насильно вывезенных из Украины детей готовят к усыновлению в РФ». Настоящее Время. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  29. «Депортация украинских детей в РФ имеет «признаки геноцида»: газета Le Monde опубликовала открытое письмо». Rfi.fr. 2022 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  30. «Вывоз Россией украинских детей является военным преступлением - комиссия ООН». BBC News Русская служба. 2023 թ․ մարտի 16. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  31. 32,0 32,1 «"Власть изменится, и тогда все эти решения будут пересмотрены". Штраф адвокату Сергею Макаренко остался в силе». Радио «Свобода». 2022 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  32. «Международный суд в Гааге выдал ордер на арест Владимира Путина». Русская служба Би-би-си. 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  33. 34,0 34,1 «Владимир Путин — подозреваемый в преступлениях в Украине. Выдан международный ордер на его арест. Главное». Meduza (ռուսերեն). 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  34. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 ««Это историческое решение» Как в Украине, России и мире реагируют на международный ордер на арест президента РФ» (ռուսերեն). 2023 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին. {{cite web}}: Text "website[Meduza" ignored (օգնություն)