Վոլոգդայի ՕՌՄՄՊՄԴ-ի և Ռամենսկոեի «Սատուրնի» դպրոցի սան է: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սատուրնի» երկրորդ կազմում, մեկ մրցաշրջան խաղացել է «Մոսկվայի» երկրորդ կազմում: 2010 թվականի աշնանը վարձավճարով խաղացել է Պետերբուրգի «Դինամո» ակումբում: 2011 թվականին պայմանագիր է կնքել «Ժեմչուժինա» ակումբի հետ[3], որի կազմում անցկացրել է 1 խաղ:
2011 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Օրենբուրգ»[4], որի հետ հասել է մինչև Ռուսաստանի գավաթի խաղարկության 2014/15 մրցաշրջանի եզրափակիչ և դարձել ՖԱԼ առաջնության 2015/16 մրցաշրջանի հաղթող: 2016 թվականի հուլիսի 30-ին անցկացրել է իր առաջին խաղը Պրեմիեր լիգայում ընդդեմ «Ռոստովի» և 85-րդ րոպեին հեռացվել է դաշտից 2 դեղին քարտի պատճառով[5]:
2017 թվականի ամռանը տեղափոխվել է «Անժի» (Մախաչկալա), որտեղ 2017 թվականի հուլիսի 15-ին կատարել է նորամուտը ԲԿՄԱ-ի դեմ խաղում[6]: Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 16-ին՝ «Կրասնոդար» ակումբի դեմ խաղում[7]: 2016/2017 մրցաշրջանի արդյունքում «Անժիի» երկրպագուների կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող՝ առաջ անցնելով Օլեգ Դանչենկոյից և Արսեն Խուբուլովից[8]:
2018 թվականի ամռանը տեղափոխվել է «Կռիլյա Սովետով»: Սամարայի թիմի կազմում նորամուտը կատարել է 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում: