Վլադիմիր Պավլինով (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պավլինով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 6, 1937(1937-08-06)
Ծննդավայր Տեմրյուկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 18, 2013(2013-12-18) (76 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ

Վլադիմիր Պավլինով (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Павли́нов, օգոստոսի 6, 1937(1937-08-06), Տեմրյուկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 2013(2013-12-18), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։ Կիպրոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին և անգլերենին։

1964 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1986-1988 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջուկային էներգիայի և տիեզերքի խաղաղ օգտագործման հարցերով բաժնի սեկտորի վարիչ։
  • 1988-1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջուկային զենքի չտարածման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության խորհրդական։
  • 1989-1991 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջազգային գիտա-տեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ։
  • 1991-1994 թվականներ՝ Վիեննայում միջազգային կազմակերպությունների ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության խորհրդական։
  • 1994-1997 թվականներ՝ Վիեննայում միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 1997-1999 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 20-ը եղել է Կիպրոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 31.12.1999 № 1777 «О назначении Павлинова В.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кипр»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 20.11.2003 № 1373 «О Павлинове В.А.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 20.06.1994 № 1281 «О присвоении Павлинову В.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]