Վլադիմիր Չեկալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Չեկալով
Ծնվել էհուլիսի 6, 1922(1922-07-06)
ԾննդավայրՍոլիգալիչսկի շրջան, Կոստրոմայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էհունիսի 4, 1992(1992-06-04) (69 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Vladimir Chekalov Վիքիպահեստում

Վլադիմիր Չեկալով (ռուս.՝ Владимир Фёдорович Чекалов, հուլիսի 6, 1922(1922-07-06), Սոլիգալիչսկի շրջան, Կոստրոմայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 4, 1992(1992-06-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՌ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Չեկալովը ծնվել է 1922 թվականի հուլիսի 6-ին Կոստրոմայի մարզի Սոլիգալիչսկի շրջանի Նովաայա Վյալցևո գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1926 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ Նկարչի հայրը` Ֆյոդոր Չեկալովը, աշխատում էր որպես հյուսն, իսկ մայրը` Ապոլինարիա Մոտիլկովան, զբաղվում էր տնային տնտեսությամբ և երեք որդու դաստիարակությամբ։ 1930 թվականին Վլադիմիր Չեկալովը ընդունվել է հիմնական դպրոց։ 1936 թվականին յոթերորդ դասարանն ավարտելուց հետո, քանի որ նկարելու ունակություններ էր դրսևորել, ընդունվեց Համռուսական արվեստի ակադեմիայի Գեղարվեստի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է Պավել Նաումովի, Ալեքսանդր Զայցևի, Սամուիլ Նևելշտեյնի, Միխայիլ Նատարևիչի մոտ։

Այդ տարիներին Վլադիմիր Չեկալովի հետ Գեղարվեստի միջնակարգ դպրոցում ուսանել են Լենինգրադի հայտնի բազմաթիվ նկարիչներ և քանդակագործներ` Եվգենյա Անտիպովան, Միխայիլ Անիկուշինը, Վյաչեսլավ Զագոնեկը, Վիկտոր Տետերինը, Ալեքսեյ Երյոմինը, Մարինա Կոզլովսկին և ուրիշներ։ 1941 թվականին Չեկալովը ավարտել է Գեղարվեստի միջնակարգ դպրոցը, և սկսել պատրաստվել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ընդունելությանը։

Հայրենական մեծ պատերազմը սկսելուց հետո՝ 1941 թվականի հուլիսին, Չեկալովը զորակոչվեց Կարմիր բանակ։ Վ. Չեկալովն անցել էր ռազմական մեծ ուղի՝ ռազմատեխնիկական դպրոցից մինչև պահակախմբի ավագ լեյտենանտ, սակրավորական վաշտի հրամանատար։ Կռվել է Հարավարևմտյան և Հյուսիսկովկասյան ճակատներում։ Մասնակցել է Ստալինգրադի մարտերին։ 1944-1945 թվականներին Ուկրաինական ճակատի 3-րդ ստորաբաժանումներով մասնակցել է Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Ավստրալիայի ազատագրումներին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով։

Զորացրվել է 1946 թվականին կապիտանի կոչմամբ։ Պատերազմում Վլադիմիր Չեկալովը կորցրեց իր բոլոր մտերիմներին․ ծնողները զոհվեցին Լենինգրադի շրջափակման ժամանակ, երկու մեծ եղբայրնեը ընկան ռազմաճակատում։

1946 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Չեկալովը ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական բաժին։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Բորիս Ֆոգելի, Հենրիխ Պավլովսկիի, Լիա Օստրովայի, Սեմյոն Աբուգովի, Միխայիլ Պլատունովի, Իոսիֆ Սերեբրյանովի հետ։

1952 թվականին Չեկալովը ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Զինվորական ճաշարան» նկարը[2]։ 1952 թվականի վերջին այն ցուցադրվել է Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսում գեղարվեստի համալսարանների ուսանողների դիպլոմային աշխատանքների հետ։ 1953 թվականի փետրվարին «Խորհրդային Միություն» ամսագրում, որը հրատարակվել է վեց լեզունեով, տպագրվել են Չեկալովի գեղանկարչության գունային վերարտադրությունը և հեղինակի մասին հոդվածը[3]։

1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է բնանկարներ, ժանրային և մարտական նկարներ։ Նրա աշխատանքի առաջատար թեման եղել է խորհրդային զինվոր-ազատագրողը։ Նկարների վրա աշխատելիս Չեկալովը բնօրինակից մեծ թվով էսքիզներ է նկարել, որոնցից շատերը համարվում են ռեալիստական գեղանկարչության հիանալի օրնակներ։

1950-1960-ական թվականների վերջերին Չեկալովը կատարեց ստեղծագործական ճանապարորդություն Ղրիմում, աշխատեց Հին Լադոգայում Ակադեմիական ամառանոցում` շատ ժամանակ նվիրելով բնանկարներին։ Այդ ժանրում առանձնահատուկ ուժով բացահայտվեց նկարչի տաղանդը, գույնի զգացողությունը և օդի թեթև վիճակը փոխանցելու ունակությունը։

Վլադիմիր Չեկալովը 1952 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը` ՌԽՖՍՌ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)։ 1970-1980 թվականները դասավանդել է Լենինգրադի մոտ՝ Պավլովսկում գտնվող գեղարվեստի դպրոցում խուլահամր երեխաների։

Վլադիմիր Չեկալովը մահացել է 1992 թվականի հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, իր կյանքի 70-րդ տարում։ Նրա աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում[4]։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զինվորական ճաշարան»[5](1952),
  • «Ֆիննական ծոցի ափին»[6] (1954),
  • «Տղան ռումինական զգեստով» (1955)[7],
  • «Դադարքատեղ։ Բուլղարիայում»[8] (1957),
  • «Նամակ հայրենիքից»[9] (1958),
  • «Նամակ տնից»[6] (1959),
  • «Հանդիպում», «Հայրենիքից ուղերց»[10] (երկուսնել 1960),
  • «Ժամադրություն»[7] (1961),
  • «Կրտսեր սերժանտ»[11], «Զինվորի գլուղը գլխարկի տակից»[12], «Պիոներուհի»[13], «Земляки»[14] (բոլորը 1964 թվական),
  • «Սևծովայինների մարտը Էլտիգեն գյուղի տարածքում» և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.541.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.69.
  3. Журнал «Советский Союз». — 1953, N 2 (36).
  4. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.6-7.
  5. Двести лет Академии художеств СССР. Каталог выставки. — Л.-М.: Искусство, 1958. — с.176.
  6. 6,0 6,1 Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт — Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — с.6.
  7. 7,0 7,1 Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — с.6.
  8. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.34.
  9. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.252.
  10. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.45.
  11. Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — с.4.
  12. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.19.
  13. Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург: Выставочный центр Санкт-Петербургского Союза художников, 1994. — с.4.
  14. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.61.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.2.ч.2. Д.488.
  • Журнал «Советский Союз». — 1953, N 2 (36).
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.34.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.45.
  • Двести лет Академии художеств СССР. Каталог выставки. — Л.-М.: Искусство, 1958. — с.176.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.61.
  • Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград». // Ленинградская правда, 1964, 4 ноября.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с. 541. — 644 с.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М: Советский художник, 1981. — с. 48, 195, 387. — 964 с.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. -Л: Художник РСФСР, 1987. — с. 143. — 160 с.
  • Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург: Выставочный центр Санкт-Петербургского Союза художников, 1994. — с.4.
  • Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт — Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — с.6.
  • Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — с.6.
  • Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — с.4.
  • Визирякина Т. Эпоха. Время. Художник. // Невское зеркало. 1996, № 7.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.9, 15, 18, 19, 372, 384, 389, 391, 393, 402, 404, 405, 407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.69.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]