1941 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը։ 1934-1935 թվականներին կատարել է կոմերիտական աշխատանքներ։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1946 թվականից ինժեներատեխնիկական պաշտոններ է վարել, իսկ 1948-1952 թվականներին՝ կուսակցական աշխատանքներ է կատարել Դնեպրոձերժինսկում, 1952-1954 թվականներին՝ ՈւԿԿ Դնեպրոձերժինսկի քաղկոմի առաջին քարտուղար։ 1954-1955 թվականներին եղել է Դնեպրոպետրովսկի մարզկոմի երկրորդ, 1955-1957 թվականներին և 1963-1965 թվականներին՝ առաջին քարտուղար, 1957-1961 թվականներ֊ին՝ ՈւԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1961-1963 թվականներին և 1965-1972 թվականներին՝ ՈւԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1972-1989 թթ․ եղել է ՈւԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարը։1956-1961 թվականներին հանդիսացել է ԽՄԿԿ ԿՎՀ, 1961-1989 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։ 1961-1963 և 1965-1966 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամության թեկնածու, 1971-1989 թվականներին՝ քաղբյուրոյի անդամ։ Պարգևատրվել է Լենինի 6 և «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշաններով։
Շչերբիցկիի կառավարման տարիները բնութագրվել են վերակենտրոնացման և այլակարծության ճնշման ընդլայնված քաղաքականությամբ, որոնք ուղեկցվում էին ուկրաինական մշակույթի վրա ռուսականցման քաղաքականության ուժեղացումով[3]։ Շչերբիցկիի գլխավորությամբ Ուկրաինական ԽՍՀ-ում իրականացվել են մտավորականության զանգվածային ձերբակալություններ և ճնշումներ[4]։ Ըստ որոշ դիտարկումների, Շչերբիցկիի իշխանությունը եղել է ամենից կոռումպացվածը միութենական հանրապետությունների մեջ[5]։
↑Democratic Changes and Authoritarian Reactions in Russia, Ukraine, Belarus and Moldova By Karen Dawisha, Bruce Parrott. Cambridge University Press, 1997 0-521-59732-3, 978-0-521-59732-6. p. 337
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 551)։