Վլադիմիր Շահլամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Շահլամով
Ծնվել էսեպտեմբերի 1, 1923(1923-09-01)[1] (100 տարեկան)
ԾննդավայրՍտավրոպոլ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Վլադիմիր Արկադիի Շահլամով (սեպտեմբերի 1, 1923(1923-09-01)[1], Ստավրոպոլ, ԽՍՀՄ), հայազգի հյուսվածաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Շահլամովը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 1-ին Ստավրոպոլ քաղաքում։ Ավարտել է Ստավրոպոլի թիվ 1 միջնակարգ դպրոցը և անմիջապես մեկնել ռազմաճակատ։ Պատերազմի ավարտից հետո ընդունվել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1954 թվականին։ 1976-1995 թվականներին եղել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Մարդու ձևաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 1995 թվականից՝ Բջջի ախտաբանության լաբորատորիայի վարիչ[2][3]։

Աշխատանքները վերաբերում են ավշային և արյունատար մազանոթների մոլեկուլների կառուցվածքին, հյուսվածաբանությանը և դասակարգմանը։ Իր մշակած մոլեկուլների մանրադիտման եղանակով ուսումնասիրել է մոլեկուլների տեղագրությունը և որոշել բջիջների վնասվածքների յուրահատկությունը։ Անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների համամիութենական ընկերության նախագահության, ԽՍՀՄ ԳԱ էլեկտրոնային մանրադիտման գիտական խորհրդի անդամ, Մոսկվայի բջջաբանների գիտական ընկերության նախագահ[2][4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Պ. Վորոբյովի անվան մրցանակ (1971)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Капилляры. М., 1971.
  • Ультраструктурные основы патологии клетки / Авцын А.П., Шахламов В.А. М., 1979.
  • Очерки по ультраструктурной организации сосудов лимфатической системы (1982).
  • Атлас сканирующей электронной микроскопии клеток, тканей, органов (1987).
  • Ультраструктура слизистой оболочки десневой борозды при применении гибридных гелиокомпозитов / В. А. Шахламов, Т. Г. Солнышкова, Н. В. Артамонова // Бюллетень экспериментальной биологии и медицины: ежемесячный международный научно-теоретический журнал / РАМН. 2006. Т. 141, № 1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А.П. Армянские ученые – медики. Ер., 1998.
  • Ованесов Б. Т. Армянская община города Ставрополя. Ставрополь. 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/shakhlamov-vladimir-arkadevich.htm
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 243։
  3. «Շահլամով Վլադիմիր Արկադևիչ». www.etolen.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
  4. «Շահլամով Վլադիմիր Արկադևիչ - կենսագրություն | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.