Վլադիմիր Նորենի Ամիրջանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Ամիրջանյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Նորենի Ամիրջանյան | |
---|---|
մարտի 15, 1961 - դեկտեմբերի 13, 1992 (31 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Վլադիմիր Նորենի Ամիրջանյան (15 մարտի, 1961, Ակնաղբյուր, Հադրութի շրջան - 13 դեկտեմբերի, 1992, Հադրութի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Ամիրջանյանը ծնվել է 1961 թ. մարտի 15-ին Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Ավարտել է Ուխտաձորի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Երևանի ավտոդպրոցում։ 1980-82 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո Հադրութի գյուղքիմիայում աշխատել է որպես ավտովարորդ, իսկ այնուհետև՝ շրջանային կապի բաժանմունքում։ Շարժման առաջին օրից իր ակտիվ մասնակցությունն է բերել ազատագրական պայքարին։ Զոհվել է 1992 թ. դեկտեմբերի 13-ին Էդիլլու-Հադրութ ճանապարհին արկի պայթյունից։ Ակնաղբյուրի դպրոցը կոչվում է Վ.Ամիրջանյանի անունով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ակնաղբյուրի գերեզմանատանը[1]։