Jump to content

Վլադիմիր Նաումով (կինոռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Նաումով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Նաումով
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 6, 1927(1927-12-06)[1][2][3]
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 29, 2021(2021-11-29)[4] (93 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, գրող, դերասան, սցենարիստ, թատերական ուսուցիչ, պրոդյուսեր, ռեժիսոր, մանկավարժ և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0622643

Վլադիմիր Նաումովիչ Նաումով (ռուս.՝ Влади́мир Нау́мович Нау́мов, դեկտեմբերի 6, 1927(1927-12-06)[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - նոյեմբերի 29, 2021(2021-11-29)[4], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր և մանկավարժ: 1983 թվականին դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[5]:

Նա Սերգեյ Փարաջանովի դասընկերն էր խորհրդային կինոդպրոցում[6]: 1977 թվականին եղել է Մոսկվայի 10-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[7]: Նրա 1981 թվականի «Թեհրան-43» ֆիլմը Մոսկվայի 12-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է Ոսկե մրցանակի[8]:

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաումովը՝ կինոօպերատոր Նաում Նաումով-Ստրաժի որդին, 1947-1951 թվականներին սովորել է Իգոր Սավչենկոյի մոտ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ) և աշխատել է որպես նրա օգնականներից մեկը «Տարաս Շևչենկո» (1951) կենսագրական ֆիլմի վրա, որն ավարտել է իր դասընկեր Ալեքսանդր Ալովի հետ՝ Սավչենկոյի հանկարծակի մահից հետո: Այդ դեբյուտի հաջողությունից հետո Ալովը և Նաումովը սկսեցին ֆիլմեր նկարահանել Կիևի կինոստուդիայում՝ որպես թիմ «Ալով և Նաումով» անունով:

1983 թվականից հետո, երբ Ալովը մահացավ, Նաումովն ինքնուրույն նկարահանեց մի քանի ֆիլմ: Նրա առաջին ֆիլմը «Ընտրություն»-ն էր (1987թ): 1989 թվականին Նաումովն ավարտեց «Օրենք» ֆիլմը՝ հիմնված մի սցենարի վրա, որն արգելված էր ավելի քան 20 տարի առաջ: Այդ ֆիլմը և «Տասը տարի առանց նամակագրության թույլտվության» (1990թ) անդրադառնում են երկրի ստալինյան անցյալին: 1994 թվականի «Սպիտակ խնջույք» դրամայի սցենարը, որտեղ իր վերջին դերն է խաղացել Ինոկենտի Սմոկտունովսկին, Նաումովի և հայտնի իտալացի սցենարիստ Տոնինո Գուեռայի համագործակցության արդյունք էր: Գուեռայի հետ մեկ այլ նախագիծ՝ «Նարդոյի գաղտնիքը» ֆիլմը(1997/99թթ), գտնվում էր անվերջ ֆինանսական դժվարությունների մեջ և անցավ մի քանի փուլ, մինչև վերջապես 2001 թվականին թողարկվեց որպես «Ժամացույց առանց սլաքների» անվան ներքո: Ինչպես Նաումովի 1990-ականների մյուս ֆիլմերը, այն լրջորեն տուժեց Ռուսաստանի կինոարդյունաբերության ճգնաժամից և բավականին քիչ դիտումներ ունեցավ:

Նաումովը դասավանդում էր ՎԳԻԿ-ում 1980 թվականից, իսկ 1986 թվականին ստացավ պրոֆեսորի կոչում: 2000 թվականին նա սկսեց դասավանդել Մոսկվայի Նատալյա Նեստերովայի անվան մասնավոր համալսարանում[5]:

Վլադիմիր Նաումովը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 29-ին, 93 տարեկան հասակում[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշում. մինչև 1987 թվականը բոլոր ֆիլմերը նկարահանվել են Ալեքսանդր Ալովի հետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Наумов Владимир Наумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://tass.ru/kultura/13053855
  5. 5,0 5,1 Peter Rollberg (2009). Historical Dictionary of Russian and Soviet Cinema. US: Rowman & Littlefield. էջեր 484–485. ISBN 978-0-8108-6072-8.
  6. Source: [1] IMDb accessed on 12 August 2007
  7. «10th Moscow International Film Festival (1977)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  8. «12th Moscow International Film Festival (1981)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  9. «Lyubimova Expressed Condolences In Connection With The Death Of Vladimir Naumov» (բրիտանական անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]