Վլադիմիր Յակովլև (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Յակովլև (այլ կիրառումներ)
Վլադիմիր Յակովլև | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Northwestern State Technical Remote University? |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու և տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 25, 1944[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Olyokminsk, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Վլադիմիր Անատոլևիչ Յակովլև (նոյեմբերի 25, 1944[1], Olyokminsk, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ խորհրդային քաղաքական և պետական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Յակուտիայում: Նրա մայրը` Խիլմա Անդրեևնա Լյախիտնենը Լենինգրադի մարզի Օրանիենբաումսկի շրջանի Լիմուզի գյուղի բնակիչ էր[2]։
- 1969 թվականին միացավ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը:
- 1973 թվականին ավարտեց Լենինգրադի հուսիսարևմտյան հեռակա պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է որպես վարպետ, ապա տրեստի շինարարության ղեկավար։
- 1987 թվականին նշանակվեց Լենինգրադի գործադիր կոմիտեի բնակարանային վարչության պետի տեղակալ, այնուհետև բնակարային տնտեսության գլխավոր ինժեներ։
- 1993 թվականի հոկտեմբերին նշանակվեց Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի տեղակալ և քաղաքային տնտեսության հանձնաժողովի նախագահ։
- 1994 թվականի գարնանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ։
- 1994 թվականին ստացավ «Ռուսաստանի վաստակավոր շինարար» կոչում։
- 1996 թվականի հունիսի 2-ին ընտրվեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ։ Հունիսի 2-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց՝ ստանալով ձայների 47.5% -ը (Անատոլի Սոբչակ` 45.8%):
- 1999 թվականին ստացավ «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչում։
- 2000 թվականի մայիսին հաղթեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրությունների առաջին փուլում։
- 2003 թվականի հունիսին մարզպետի պաշտոնից վաղաժամ հրաժարական տվեց և ՌԴ նախագահի հրամանագրով նշանակվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահի պաշտոնում։ Կառավարությունում վերահսկեց բնակարանային և կոմունալ տնտեսությունները, շինարարությունը, տրանսպորտային գործունեությունը և զարգացումը։
- 2004 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրով ազատվեց Միխայիլ Կասյանովի կառավարության կազմից։
- 2004 թվականի մարտի 9-ին նշանակվեց Հարավային դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչ։
- 2004 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 24-ը Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարարն էր։
Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի քաղաքային կառավարման բաժնի պրոֆեսոր է, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս։
2007 թվականից անցավ թոշակի։
2009 թվականի ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած համագումարի ժամանակ ընտրվեց ՌԴ շինարարների միության նախագահ[3]։
2012 թվականին Ռուսաստանի կառուցապատողների միության IX կոնգրեսի որոշմամբ՝ 5 տարի ժամկետով վերընտրվեց ՌԴ շինարարների միության նախագահ[4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր Իրինա Իվանովնա Յակովլևայի հետ (մահացել է՝ 23. 11. 2014 թվական), ունեն որդի՝ Իգորը (ծնվել է 1970 թվականին)[5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2003 թվականի հունիսի 16)`քաղաքի (Սանկտ Պետերբուրգ) սոցիալ-տնտեսական զարգացման և բազմաթիվ տարիների կատարած աշխատանքի համար[6]։
- Պատվո շքանշան (1999 թվականի օգոստոսի 17)՝ քաղաքի (Սանկտ Պետերբուրգ) սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար[7]
- Սպիտակ խաչի երկրորդ աստիճանի շքանշան (Սլովակիա, հուլիսի 4, 2002 թվական)[8]
- «Շարաֆ» շքանշան (Տաջիկստան)
- «Ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (Ուկրաինա, հունիսի 5, 2003 թվական)՝ Սանկտ Պետերբուրգի և Ուկրաինայի շրջաններների միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման համար նշանակալի ներդրման համար[9]
- Սուրբ Դանիիլ Մոսկվացու II աստիճանի շքանշան
- Սուրբ Վլադիմիր թագավորի III աստիճանի շքանշան
- Սուրբ Ներսես Շնորհալու շքանշան (Հայ Առաքելական եկեղեցի)
- Մեդալներ[10]
- Ռուսաստանի Դաշնության պատվավոր շինարար (1994 թվականի դեկտեմբերի 30)[11]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Инкери.Ру. Информация о репрессиях финнов в СССР. Ляхтинен Хильма Андреевна
- ↑ Коммерсант.ru, Владимир Яковлев возглавил Российский союз строителей
- ↑ «Российский Союз строителей, Очередной IX Съезд Российского Союза строителей завершил свою работу»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-24-ին։ Վերցված է 2019-03-01
- ↑ «В Петербурге скончалась жена экс-губернатора Ирина Яковлева» (ռուսերեն)։ dp.ru։ 2014-11-23։ Վերցված է 2014-11-23
- ↑ Указ Президента Российской Федерации от 16 июня 2003 г. № 675 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Яковлева В. А.»
- ↑ Rad bieleho dvojkríža, II. trieda Archived 2013-10-17 at the Wayback Machine.(սլովակ.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 17 августа 1999 г. № 1057 «О награждении орденом Почёта Яковлева В. А.»
- ↑ Указ Президента Украины от 5 июня 2003 № 481/2003
- ↑ Указ Президента Российской Федерации от 30 декабря 1994 г. № 2246 «О присвоении почётных званий Российской Федерации»
- ↑ Лауреаты 2000 goldenmask.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը Ռուսաստանի Նախագահի կայքում Archived 2009-09-03 at the Wayback Machine.
- ԽՄԿԿ անդամներ
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Պատվո շքանշանի ասպետներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ