Jump to content

Վլադիմիր Մունտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մունտյան
ուկրաիներեն՝ Володимир Федорович Мунтян
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1946(1946-09-14)[1]
ԾննդավայրԿոտովսկ, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 1, 2025(2025-12-01)[2] (79 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)
ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Volodymyr Muntyan Վիքիպահեստում

Վլադիմիր Ֆեոդորովիչ Մունտյան (ուկրաիներեն՝ Володимир Федорович Мунтян, սեպտեմբերի 14, 1946(1946-09-14)[1], Կոտովսկ, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2025(2025-12-01)[2], Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, դրիբլինգ, հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի և Կիևի «Դինամոյի» կազմում։ Մունտյանը հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ և արժանացել Ուկրաինայի վաստակավոր մարզչի կոչման։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր՝ Ֆեոդոր Ստեպանովիչ Մունտյանը (ծնված 1911 թվականին), աշխատել է որպես ամրանագործ ասֆալտաբետոնային գործարանում։ Մայր՝ Մարիա Լեոնտևնա Մունտյանը (ծնված 1921 թվականին), աշխատել է հիվանդանոցում՝ որպես գիշերային դայակ։

Վլադիմիրը 1947 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կիև։ Սովորել է Կիև քաղաքի Զալիզնիչնի շրջանի №149 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիքում նրան հրավիրել են «Դինամո» ակումբ, որտեղ անցկացրել է իր ողջ կարիերան։ Այդ ժամանակների մասնագետների կարծիքով՝ համարվել է եվրոպական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ 1969 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ («Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի վարկածով)։

Խաղացող եղած ժամանակ ավարտել է Մարմնամարզության ինստիտուտը և Կիևի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա նաև՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան։

1978 թվականին ավտոմեքենա վարելիս ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով նրա ուղևորուհին մահացել է։ Ինքը՝ Մունտյանը, երկու ողերի կոտրվածքով և այլ վնասվածքներով երկար ժամանակ բուժվել էհիվանդանոցում։ Նրա դեմ հարուցված քրեական գործի արդյունքում նա զրկվել է ՆԳՆ կապիտանի կոչումից և ժամանակավորապես հեռացվել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունից։ Վեց ամիս անց գործը փակվել է հանցագործության բացակայության պատճառով, և նա վերականգնվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերում։

1980 թվականին նա դարձել է Կիևի «ԲՄԱ»֊ի խաղացող-մարզիչ, միաժամանակ աշխատելով Կիևի Բարձրագույն տանկային ինժեներական ռազմական դպրոցում՝ արտասահմանյան մասնագետների պատրաստման ֆակուլտետի ֆիզիկական պատրաստության բաժնում։ Այնուհետև Մունտյանը դարձել է Կիևի քաղաքային ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ։

1986-1988 թվականներին նա աշխատել է Մադագասկարում՝ մարզելով «ԿՕՍՖԱԿ» ակումբը (Անտանանարիվու), որը նրա ղեկավարությամբ 1988 թվականին դարձել է երկրի չեմպիոն։

1992-1994 թվականներին նա եղել է Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ 1994 թվականին Նիկոլայ Պավլովի հետ ժամանակավոր կատարել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները։ 1995֊1997 թվականներին մարզել է Գվինեայի հավաքականը՝ 1998 թվականին դուրս բերելով Աֆրիկայի գավաթի եզրափակիչ փուլ։ 1998-2005 թվականներին մարզել է Ուկրաինայի տարբեր ակումբներ, ինչպես նաև Ռուսաստանի «Ալանիա» ակումբը։ 2008 թվականին կրկին ժամանակավոր ղեկավարել է Ուկրաինայի երիտասարդական հավաքականը։

1968֊1976 թվականներին ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել 7 գոլ։ Մասնակցել է 1970 թվականի աշխարհի առաջնությանը։

2007 թվականի ապրիլից եղել է Ուկրաինայի ֆուտբոլի վետերանների ասոցիացիայի նախագահը[3]։

Վլադիմիր Մունտյանը մահացել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ին՝ երկարատև հիվանդությունից հետո[4][5]։

«Դինամո» ակումբում հանդես գալու վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1965 3040--70
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1966 26820--288
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1967 19410--204
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1968 365----365
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1969 27632423410
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1970 25320--273
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1971 18620--206
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1972 30931613911
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1973 2869250428
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1974 2224282346
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1975 292--40332
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1976 (գարուն) 131--81212
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն 1977 16230--192
Ընդհանուր 3025734735637170

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո (Կիև)

  • ԽՍՀՄ չեմպիոն (7)՝ 1966, 1967, 1968, 1971, 1974, 1975, 1977
  • ԽՍՀՄ գավաթակիր (2)՝ 1966, 1974
  • ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի հաղթող՝1975
  • ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի հաղթող՝ 1975

՝ Անհատական

  • Ուկրաինայի տարվա ֆուտբոլիստ՝ 1970
  • ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ («Ֆուտբոլ֊Հոկեյ» շաբաթաթերթի)՝ 1969
  • ԽՍՀՄ առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (7 անգամ) №1֊1967, 1968, 1969, 1970, 1972, 1973, 1975)
  • Ուկրաինայի ԽՍՀ լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (13 անգամ)՝№1֊1968֊1975, №2֊1966, 1967, 1976, 1977, №3֊1965
  • «Լավագույն նորեկներ» մրցանակակիրներից մեկը՝ 1965
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ՝ 1975
  • ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ՝ 1973
  • Ուկրաինայի վաստակավոր մարզիչ

Պետական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արժանիքների համար» շքանշանի ամբողջական ասպետ՝
  • I աստիճան (2015),
  • II աստիճան (2007),
  • III աստիճան (2004)
  • Յարոսլավ Իմաստուն իշխանի շքանշան, V աստիճան (2020)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Помер Володимир Мунтян. Наші співчуттяFC Dynamo Kyiv.
  3. «СЭ: Михайличенко представил свой тренерский штаб». Արխիվացված օրիգինալից 2008-05-08-ին. Վերցված է 2008-03-09-ին.
  4. Technologies, Peyotto. «Մահացել է ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Մունտյանը». Վերցված է 2025-12-02-ին.
  5. «Помер Володимир Мунтян. Наші співчуття». ФК «Динамо» Київ (ուկրաիներեն). Վերցված է 2025-12-01-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մունտյան» հոդվածին։